Ալեքս Հիգինս
Ալեքսանդր «Ալեքս» Գորդոն Հիգինս (անգլ.՝ Alexander «Alex» Gordon Higgins, մարտի 18, 1949[3], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[4] - հուլիսի 24, 2010[2], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[5][6]), հյուսիսիռլանդական պրոֆեսիոնալ սնուկեր խաղացող։ 1972 և 1982 թվականների սնուկերի աշխարհի առաջնությունների, 1983 թվականի Մեծ Բրիտանիայի առաջնության, 1978 և 1981 թվականների Մասթերսի, ինչպես նաև 20 այլ պրոֆեսիոնալ մրցույթների հաղթող է։ Գրեթե 2 տասնամյակ շարունակ՝ 1970-ականների սկզբից մինչև 1980-ականների վերջ Հիգինսը եղել է բոլոր մեծ առաջնությունների հաղթողի հավակնորդ։ 2011 թվականից սնուկերի փառքի սրահի անդամ է։
Ազգությունը | անգլիացի |
---|---|
Քաղաքացիություն | Անգլիա |
Մականուն | Փոթորիկ |
Ծննդյան քաղաք և երկիր | , |
Մահվան քաղաք և երկիր | Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա, Մեծ Բրիտանիա |
Պրոֆեսիոնալ կարիերա | 1971-1997 |
Ամենաբարձր վարկանիշ | 2-ին (2 մրցաշրջան) |
Ներկայիս վարկանիշ | 4-րդ |
Մրցանակային գումարը | £4 000 000[1] |
Ամենաբարձր բրեյկ | 142 |
Սենչուրիի քանակը | 46 |
Մրցաշարերում հաղթանակը | |
Ընդհանուր հաղթանակ(ներ) | 26 |
Աշխարհի առաջնություն | 2 (1972, 1982) |
Այլ վարկանշային մրցաշարեր | 24 |
Պատմության ամենահայտնի և ամենատաղանդավոր սնուկերիստներից մեկը՝ Ալեքս Հիգինսը, ստացել է «Փոթորիկ» մականունը իր արագ խաղի և վառ կերպարի համար[7]։ Նրան, Ջիմի Ուայթին և Ռոննի Օ'Սալլիվանին երբեմն առանձնացնում են ինչպես երեք ամենատարօրինակ խաղացողներ բիլիարդի այս ոճում։ Նրանցից յուրաքանչյուրին իր ժամանակին հաջողվել է ընդլայնել խաղային հնարավորությունները և սնուկերի մասին պատկերացումները իրենց գեղեցիկ և հարձակողական ոճի հաշվին[8][9]։ Ընդ որում, ընդգծվում է, որ հենց Հիգինսի շնորհիվ է կտրուկ բարձրացել սնուկերի հայտնիությունը աշխարհում։
2016 թվականին լույս տեսավ Բիլիարդային եղբայրները ֆիլմը։ Սյուժեի հիմքում ընկած են սնուկերի երկու լեգենդար խաղացողների՝ Ալեքս Հիգինսի և Սթիվ Դևիսի կյանքից իրական իրադարձությունները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Եթե հաշվենք ոչ միայն պրոֆեսիոնալ խաղերը
- ↑ 2,0 2,1 http://www.belfasttelegraph.co.uk/news/local-national/northern-ireland/video-last-footage-of-alex-higgins-shows-cupboards-stacked-with-foodbut-he-couldnrsquot-eat-a-bite-14920839.html
- ↑ Dictionary of Irish Biography — RIA.
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #141966580 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Скончался Алекс Хиггинс // Eurosport 1 — 1989.
- ↑ «Скончался легендарный североирландский бильярдист Алекс Хиггинс» (ռուսերեն). Вести.ру. 24 июля 2010 года. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Alex Higgins obituary» (անգլերեն). The Guardian. 25 июля 2010 года. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Alex Higgins's popularity down to 'rare magnetism', says Steve Davis» (անգլերեն). Daily Telegraph. 2010 год. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Terry Griffiths says Alex Higgins was like a warrior» (անգլերեն). The Sun. 26 июля 2010 года. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Հիգինս» հոդվածին։ |