(Translated by https://www.hiragana.jp/)
Ֆեոդոր Տոլստոյ - Վիքիպեդիա

Ֆեոդոր Պետրովիչ Տոլստոյ, (փետրվարի 21, 1783(1783-02-21)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 25, 1873(1873-04-25)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս քանդակագործ, նկարիչ։

Ֆեոդոր Տոլստոյ
ռուս.՝ Фёдор Петрович Толстой
Ծնվել էփետրվարի 21, 1783(1783-02-21)[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 25, 1873(1873-04-25)[1][2] (90 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1806), Jesuit College in Polotsk? (1796)[3] և Ծովային կադետական դպրոց (1802)[4][5]
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, կոմպոզիտոր, համալսարանի դասախոս, մեդալագործ և բալետմայստեր
Պաշտոնփոխնախագահ
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
ՀայրPyotr Andreevich Tolstoy?
ՄայրElizaveta Egorovna Barbot de Marny?
ԱմուսինAnastasiya Tolstaya?[6] և Anna Fedorovna Dudina?
ԶավակներEkaterina Junge?[7] և Marya Kamenskaya?
 Fyodor Petrovich Tolstoy Վիքիպահեստում

Հաճախել է (1804-ից) Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան, որտեղ և դասավանդել է 1825–28-ին․ պրոֆեսոր (1842-ից), պատվավոր անդամ (1809-ից), վիցեպրեզիդենտ (1828–59) և պրեզիդենտի ընկեր (տեղակալ, 1859–68)։ Տոլստոյի նրբագեղ, անտիկ արվեստի բանաստեղծականությամբ տոգորված աշխատանքներում կլասիցիզմի սկզբունքները դրսևորվել են նոր, ռոմանտիկական մեկնաբանությամբ (Հոմերոսի «Ոդիսականի» տեսարաններով հարթաքանդակներ, մոմ, 1810, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Տոլստոյի առավել նշանակալից աշխատանքը 1812-ի հայրենական պատերազմին և ռուս բանակի 1813–14-ի արտասահմանյան արշավանքներին նվիրված 21 մեդալիոնն է (մոմ, 1814–36, Ռուսական թանգարան, Սանկտ-Պետերբուրգ, գիպս, Տրետյակովյան պատկերասրահ և այլուր)։ Պատկերազարդել է Ի․ Ֆ․ Բոգդանովիչի «Դուշենկա»-ն (1820– 1833, Տրետյակովյան պատկերասրահ, հրտ․ 1850), ստեղծել «ինտերիերների գեղանկարներ» ժանրի նկարներ, նատյուրմորտներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Տոլստոյ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 46