Բենալիոն իր գործունեությունը սկսել է հարազատ Ցյուրիխի«Գրասսհոփերս» ակումբում։ 2002 թվականին շվեյցարացին տեղափոխվել է «Շտուտգարտ», 3 մրցաշրջան հիմնական կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել՝ հանդես գալով միայն «Շտուտգարտ II»-ում։
2005 թվականին Բենալիոն տեղափոխվել է պորտուգալական «Նասիոնալ»։
2008 թվականի փետրվարի 22-ին Բենալիոն տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2012 թվականը[3]։ 2009 թվականի հոկտեմբերին պայմանագիրը երկարաձգվել է 1 տարով[4]։ 2012 թվականի ապրիլի 28-ին Բենալիոն երկարացրել է պայմանագիրը «Վոլֆսբուրգի» հետ մինչև 2017 թվականը[5], իսկ օգոստոսին դարձել է թիմի ավագ[6]։ 2016 թվականի օգոստոսին Դիեգոն երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[7]։
2017 թվականի հունիսի 16-ին Բենալիոն տեղափոխվել է «Մոնակո»՝ պայմանագիր կնքելով մինչև 2020 թվականը[8]։
Բենալիոն 2006 թվականին հրավիրվել է 2006 թվականի աշխարհի առաջնություն, որտեղ նա հաշվառվել է որպես Շվեցարիայի երրորդ դարպասապահ։ 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը, 2010 թվականի աշխարհի խաղերում և 2014 թվականի աշխարհի խաղերում Բենալիոն հետաքրքրել է իր հավաքականին, որտեղ եղել է արդեն հիմնական դարպասապահ։ 2014 թվականի օգոստոսին նա հայտարարել է հավաքականում գործունեության ավարտի մասին[9]։