Կինդեր Սյուրպրիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինդեր Սյուրպրիզ
Տեսակսննդային ապրանքանիշ և ապրանքային նշան
Ենթատեսակchocolate egg?
Առաջացման երկիր Իտալիա
ԱրտադրողFerrero
 Kinder Surprise Վիքիպահեստում
Երկու մասի բաժանած շոկոլադե ձու (Կինդեր Սյուրպրիզ)։

«Կինդեր Սյուրպրիզ» (իտալ.՝ Kinder Sorpresa, «Մանկական անակնկալ», գերմ․՝ Kinder - «երեխաներ»), առևտրային դրոշմանիշը պատկանում է իտալական Ferrero ընկերությանը։ Այս ընկերությունը սկսել է արտադրել Ուիլյամ Սալիչեի կողմից ստեղծած շոկոլադե ձվիկները 1972 թվականին[1], սակայն ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ դրանց արտադրությունը սկսվել է 1974 թվականին[2]։

Շոգ կլիմայով երկրների համար Ferrero ընկերությունն ստեղծեց նոր շոկոլադե ձվիկներ և անվանեց Kinder Joy (մանկական ուրախություն)։

«Կինդեր Սյուրպրիզ»-ները հայտնի են ոչ միայն երեխաների շրջապատում, այլ նաև մեծահասակների, որոնք ձվի անակնկալներն են հավաքում։

«Կինդեր Սյուրպրիզ»-ն արգելվում է ներմուծել և վաճառել ԱՄՆ-ի տարածքում, տուգանքը՝ 2500 դոլար՝ յուրաքանչյուր ձվիկի համար։ 1938 թվականին Ամերիկայում ընդունվեց օրենք՝ չվաճառել ոչ ուտելի կոնֆետները, եթե միայն «Կառավարումը հսկողության տակ որակով սննդի, մթերքի և դեղային միջոցների» չնախատեսեց, որ այդպիսի ներդիրները կարող են ունենալ ֆունկցիոնալ նախանշում[3][4]։ ԱՄՆ-ում չի թույլատրվում վաճառել այնպիսի կոնֆետներ, որոնք իրենց մեջ պարունակում են խաղալիքներ կամ հուշանվերներ[5]։

Այն բանից հետո, երբ մշակվեցին շոկոլադե ձվերի պատրաստման նոր ստանդարտներ, որոնք հարմարեցված էին FDA-ի չափանիշներին, այդպիսի քաղցրավենիքի վաճառքը թույլատրվեց (2013 թվականի մարտի 20-ից)։ FDA-ի ներկայացուցիչները և ԱՄՆ հանձնաժողովի կողմից հավաստագրված լաբորատորիայի աշխատակիցներն ավելացրել են արտադրողներին ներկայացվող պահանջները՝ յուրաքանչյուր ձվի մեջ անպայման պետք է լինի պլաստիկ պատիճ, որն այն կբաժանի երկու մասի։ Յուրաքանչյուր պատիճ պետք է ունենա հարմարեցված փոքրիկ գոգավորություն՝ այն բացելու համար, ինչի շնորհիվ անգամ փոքրիկ երեխան կհասկանա, որ դրա ներսում ինչ-որ բան կա։ Բացի այդ, պատիճի մեջ դրված խաղալիքի մասերը չպետք է այնքան փոքր լինեն, որ երեխան կարողանա կուլ տալ[4][6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անակնկալով շոկոլադե ձու, ներքին պարունակությունը՝ պլաստիկ կոնֆետներ՝ խաղալիքով կամ հուշանվերով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Philip Kotler, Fernando Trías De Bes. Lateral Marketing: New Techniques for Finding Breakthrough Ideas. John Wiley & Sons, Sep 8, 2003. С. 59.
  2. Kinder Surprise Արխիվացված 2014-12-20 Wayback Machine (անգլ.)
  3. «Nasty Surprise: US Vigilant in Fight against Chocolate Eggs» (անգլերեն). Spiegel. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  4. 4,0 4,1 «1938 Food and Drug Act». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  5. New York Times, “Giants in Candy Waging Battle Over a Tiny Toy”, 9/28/97
  6. «Nasty Surprise: US Vigilant in Fight against Chocolate Eggs» (անգլերեն). Spiegel. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]