Մանհեթենյան նախագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Նախագիծ Մանհեթեն», ԱՄՆ-ում միջուկային զենքի մշակման ծածկանուն, որի իրականացումը սկսվել է 1943 թվականի սեպտեմբերի 17-ին։ Մինչ այդ հետազոտությունները կատարվում էին «Ուրանի կոմիտետում» (ՅՈՒ-1 Ուրանի կոմիտե, սկսած 1939 թ.-ից)։ Նախագծում մասնակցություն ունեին գիտնականներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Կանադայից։

Նախագծի շրջանակներում ստեղծվել են երեք ատոմային ռումբեր՝ պլուտոնիումից (Գործիք՝ պայթեցված առաջին փորձարկման ժամանակ, անվանումը՝ Թրինիթի, 1945 թ.-ի հուլիսի 16-ին, ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում), ուրանից (Փոքրիկ Տղա՝ նետված Հերոսիմայի վրա, 1945 թ.-ի օգոստոսի 6-ին) և պլուտոնիումից (Գեր տղամարդ՝ նետված Նագասակիի վրա, 1945 թ.-ի օգոստոսի 9-ին)։

Նախագծի ղեկավարներն էին ամերիկացի ֆիզիկոս Ռոբերտ Օպենգեյմերը և գեներալ Լեսլի Գրովսը։

Նորաստեղծ կառույցի գործունեության նպատակները թաքցնելու համար ԱՄՆ-ի բանակի ռազմա-ինժեներական զորքերի կազմում ստեղծվեց Մանհեթենյան ինժեներական շրջանը (Մանհեթենի ինժեներական նախագիծ ), իսկ Գրովսը (ով մինչ այդ գնդապետ էր), ստանալով բրիգադի գեներալի կոչում, նշանակվեց այդ շրջանի հրամանատար, իսկ այդ շրջանի անունով էլ հետագայում կոչվեց ամբողջ գործողությունը։

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թ.-ի օգոստոսին ֆիզիկոսներ Լեո Սիլարդը և Յուջին Վինգերը Էնշտեյնի անունից կազմել էին նամակ ուղղված նախագահ Ռուզվելտին, որում նախազգուշացվում էր Գերմանիայի՝ հնարավոր նոր տեսակի և չափազանց հզոր ռումբի մշակման մասին։ Նամակի հեղինակները առաջարկում էին ԱՄՆ-ին մեծացնել ուրանի հանքաքարի պաշարները և ֆինանսավորել Էնրիկո Ֆերմիի և այլ գիտնակնների հետազոտությունները շղթայական միջուկային ռեակցիայի ոլորտում։ Նամակը ստորագրվել էր Ալբերտ Էյնշտեյնի կեղմից և ուղարկվել նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին։ Ռուզվելտը Ազգային բյուրոյի աշխատակից Լայման Բրիգսին նշակակեց Ուրանի հանձնաժողովի ղեկավար նամակաում նշված խնդիրները ուսումնասիրելու համար։ 1939 թ.-ի հոկտեմբերի 21-ին Բրիգսը հրավիրեց ժողով, որին ներկա էին Սիլարդը, Վիգները և Էդվարդ Տելլերը։ Նոյեմբերին հանձնաժողովը Ռուզվելտին զեկուցեց, որ ուրանի օգտագործումը թույլ կտա ստեղծել զենք՝ մինչ այդ հայտնի բոլոր զենքերից ավելի կործանարար ուժով։

Բրիգսը առաջարկեց հատկացնել 139000 դոլլար ուրանի հետազոտության՝ հատկապես ուրան-235 իզոտոպի և նոր հայտնաբերված պլուտոնիումի համար։ 1941 թ.-ի հունիսի 28-ին Ռուզվելտը ստորագրեց կատարողական հրաման 8807 գիտական հետազոտությունների և մշակումներ Բյուրոյի ստեղծման մասին։ Տնօրեն նշանակվեց Վենիվար Բուշը։

1941 թ.-ի հունիսին Օտտո Ֆրիշը և Ռուդոլֆ Պայերլսը Բիրմինգեմյան համալսարանում (Մեծ Բրիտանիա) ուրան-235-ի կրիտիկական զանգվածին վերաբերող բեկումնային հետազոտություն արեցին։ Նրանց հաշվարկները ցույց տվեցին, որ այն պետք է կազմի մոտավորապես 10 կգ։

Հիմնական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թ.-ին մեկնարկած գաղտնի նախագծին միացել էին մի շարք հայտնի գիտնականներ՝ ներգաղթաց Գերմանիայից 1933 թ.-ին (Ֆրիշ, Բետե, Սիլարդ, Ֆուկս, Տելլեր, Բլոխ և այլք), այդ թվում և Նիլս Բորը ` հրավիրված Գերմանիայի կողմից օկուպացված Դանիայից։ Նախագծի շրջանակներում մասնակիցները գործողություններ էին ծավալում նաև եվրոպական կռիվների ասպարեզներում` հավաքելով արժեքավոր տեղեկություններ նացիստական միջուկային ծրագրերի վերաբերյալ։

1945 թ.-ի ամռանը ԱՄՆ-ի ռազմական բազան կարողացավ ստանալ ատոմային զենք, որի կիրառման հիմքում ընկած էր երկու տեսակի տրոհվող նյութեր օգտագործումը՝ ուրան-235 իզոտոպը (ուրանի ռումբ) և պլուտոնիում-239 իզոտոպը (պլուտոնիումի ռումբ)։ Ամենամեծ դժվարությունը ուրան-235-ի հիմքով պայթուցիկ սարք ստեղծելուց ուրանի հարստացումն էր՝ նյութական արժեքում 235 ՅՈՒ իզոտոպի զանգվածային մասի ավելացումը, որ հնարավոր լինի ապահովել շղթայական միջուկային ռեակցիան։ Բնական ուրանում հիմնական իզոտոպը 238 ՅՈՒ է, իսկ 23 ՅՈՒ իզոտոպը կազմում է ընդամենը 0,7 տոկոսը։ Բնական և չհարստացված ուրանում 238 ՅՈՒ իզոտոպը խանգարում է շղթայական ռեակցիայի զարգացմանը։ Պլուտոնիում-239-ի ստացումը կապված չէր ուրան-235-ի ստացման դժվարություններ հետ, քանի որ պլուտոնիումի դեպքում օգտագործվում էր ուրան-238 և հատուկ միջուկային ռեակտոր։

"Տրիանա" պայթուցիկ սարքի՝ ստեղծված պլուտոնիում-239-ի հիմքի վրա, առաջին փորձարկումը կատարվել է 1945 թ.-ի հուլիսի 16-ին Նյու-Մեքսիկո նահանգի Ալմոգորդո կոչվող պոլիգոնում։ Այդ պայթյունից հետո Գրովսը շատ ցուցադրական պատասխանել էր Օպպենգեյմերի խոսքին ասելով, որ այո պատերազմն ավարտված է, բայց միայն այն բանից հետո, երբ որ մենք ևս երկու հատ ռումբ կնետենք Ճապոնիայի վրա։

ԽՍՀՄ-ում միջուկային զենքի մշակմամբ զբաղվում էր նախարարների խորհրդի հատուկ հանձնաժողովը՝ Լ՚. Պ. Բերիայի անմիջական ղեկավարության ներքո։ Առաջին փորձարկումները կատարվել են 1949 թ.-ին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանհեթենյան նախագիծ» հոդվածին։