(Translated by https://www.hiragana.jp/)
Շան մսի փառատոն - Վիքիպեդիա Jump to content

Շան մսի փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շան մսի փառատոն
Տեսակփառատոն
Երկիր Չինաստան
Առաջինը2009

Շան մսի փառատոն (չինարեն ավանդ. たまりん荔枝いぬにく ), փառատոն, որն անցկացվում է յուրաքանչյուր տարի հունիսի 21-30-ը Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գուանսի-Չժոունի ինքնավար շրջանի Յույլին քաղաքում։

Փառատոնի ընթացքում սպանում են շուրջ 10-15 հազար շուն, որոնց միսը օգտագործում են սննդի մեջ՝ նշելու ամառային արևադարձը[1][2]։ Փառատոնի ժամանակ նաև օգտագործում են լիչիի պտուղներ։ Համարվում է, որ այդպիսի ուտելիքը հովացնում է տաք ամառային ամիսներին[3]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնը քննադատում է կենդանիների պաշտպաններին, Չինաստանի մեծ թվով բնակիչների և օտարերկրացիների։ Տեղի կառավարությունը 2014 թվականին հանդես է եկել հայտարարությամբ, որ չի աջակցում, բայց և չի արգելում փառատոնի անցկացումը՝ անվանելով այն տեղական ավանդույթ, որին «մասնակցում է քաղաքի բնակիչների փոքր մասը»[4]։ Փառատոնի կազմակերպիչները պնդում են, որ շները սպանվում են, իսկ նրանց մսի օգտագործումը սննդի մեջ ըստ էության չի տարբերվում խոզի կամ տավարի մսի համից։ 2015 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայում փառատոնի արգելման պահանջով ստեղծվել է օնլայն ստորագրահավաք, և արդյունքում հավաքվել է երեք միլիոն ստորագրություն[5]։

Դպրոցի նախկին ուսուցչուհին` Յան Սյաոյունը, ծախսել է ավելի քան 150 հազար յուան՝ հետ գնելով 360 շուն և 2014 թվականի փառատոնից՝ տաս կատու, այնուհետև ծախսել է 7000 յուան՝ 2015 թվականին փրկելով 100 շան կյանք[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «陝西せんせい榆林10てん美食びしょくぶし 1まん5千隻狗慘遭下肚» (չինարեն). Nownews.com. 2011 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  2. «Food festival in China celebrates canine culinary culture - with 15,000 dogs on the menu» (անգլերեն). Daily Mail. 2011 թ․ հունիսի 28. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  3. «У Китаї проходить фестиваль собачого м'яса» (ուկրաիներեն). Українська служба BBC. 2015 թ․ հունիսի 22. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  4. «だまはやし政府せいふ就网络上しょ谓"夏至げし荔枝いぬにく节"作出さくしゅつかい应». China Daily. 2014 թ․ հունիսի 7. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  5. «Dog Meat Festival Faces Social Media Backlash». Sky News. 2015 թ․ հունիսի 22. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  6. You, Tracy; Danby, Poppy (2015 թ․ հունիսի 18). «The heroic woman who is trying to save hundreds of dogs from the dinner plate at China's barbaric annual 'meat festival'». Daily Mail. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  7. «Chinese woman pays to rescue 100 dogs from meat festival: report». The Straits Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.