Շարժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շարժիչ, էներգիայի որևէ տեսակը մեխանիկական աշխատանքի փոխակերպող մեքենա։ Շարժիչի տեսակից կախված, աշխատանքը կարող է կատարվել պտտվող ռոտորի, համընթաց-ետադարձ շարժում կատարող մխոցի կամ ռեակտիվ ապարատի միջոցով։ Շարժիչը գործողության մեջ է դնում բանող մեքենաները, ցամաքային, օդային, ջրային և տիեզերական տրանսպորտի միջոցները, արտադրական ու տեխնոլոգիական տեղակայանները, կենցաղային ու կոմունալ սարքերը են։ Տարբերում են առաջնային և երկրորդային Շարժիչներ։ Առաջնային Շարժիչներն անմիջականորեն փոխակերպում են բնական էներգետիկական ռեսուրսները (վառելիքը, ջրի, քամու, արեի էներգիան, միջուկային էներգիան են) մեխանիկական էներգիայի։ Առավել մեծ խումբ են կազմում ջերմային շարժիչ՜ները, որոնք օգտագործում են վառելիքի քիմիական էներգիան կամ ատոմային էներգիան։

Առաջնային Շարժիչների օգնությամբ ստացված էներգիան մեխանիկական աշխատանքի փոխակերպող Շարժիչները կոչվում են երկրորդային Շարժիչներ (էլեկտրական, պնեմատիկ, հիդրավլիկականի որոշ տեսակներ են)։ Ըստ նշանակման տարբերում են ստացիոնար (անշարժ տեղակայված), շարժական (փոխադրովի աշխատանքային մեքենաներում օգտագործվող), տրանսպորտային (տարբեր տրանսպորտային միջոցներում օգտագործվող) Շարժիչներ։ Մարդկության պատմության մեջ առաջին մեխանիկական Շարժիչը ջրային անիվն էր, որը Հին Արեելքի երկրներում, Եգիպտոսում, Չինաստանում, Հնդկաստանում օգտագործվում էր ոռոգման նպատակով։

Միջին դարերի ջրային անիվները տարածում են ստացել Եվրոպայի երկրներում, որպես մանուֆակտուրային արտադրության էներգետիկական հիմք։ Այդ ժամանակաշրջանում լայնորեն կիրառվում էին հողմաշարժիչները։ Մոտավորապես 13-րդ դարից սկսած հավերժական շարժիչ ստեղծելու փորձեր են կատարվել։ Վառելիքի ջերմային էներգիան օգտագործող առաջին Շարժիչ ընդհատ գործողության մխոցավոր շոգեմթնոլորտային մեքենան էր, որը երևան եկավ 17-րդ դարի վերջին 18-րդ դարի սկզբին (ֆրանս․ ֆիզիկոս Դ․ Պապենի և անգլ․ մեխանիկ Թ․ Սեերիի նախագծերը), սակայն լայն տարածում չստացավ։

Ունիվերսալ շոգեշարժիչի նախագիծն առաջարկել է Ւ․ յի․ Պուզունովը (1763), որը, կրկնա- պատկելով գլանների թիվը, ստացել է անընդհատ գործողության Շ․։ Ունիվերսալ շերմային Շարժիչի ավելի կատարելագործված տարբերակն օգտագործվել է Ջ․ Ուատտի շոգեմեքենայում (1784)։ XIX դ․ երկրորդ կեսին ստեղծվեցին երկու նոր տեսակի ջերմային Շ․՝ շոգետուրբին և ներքին այրման շարժիչ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 464