Ջորջ Վաշինգտոն Քարվեր
Ջորջ Վաշինգտոն Քարվեր անգլ.՝ George Washington Carver | |
---|---|
Ծնվել է | մոտ հունվարի 1, 1864[1] Diamond, Նյուտոն շրջան, Միսսուրի, ԱՄՆ կամ ԱՄՆ[2] |
Մահացել է | հունվարի 5, 1943[3] (79 տարեկան) Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ[4] մահը պատահարից |
Գերեզման | Tuskegee University Campus Cemetery[5] |
Բնակության վայր(եր) | Տակսիգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | բուսաբան, գյուտարար, համալսարանի դասախոս, սնկաբան, քիմիկոս և կենսաբան |
Հաստատություն(ներ) | Այովա նահանգի համալսարան և Թասքիգիի համալսարան |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն, Սնկաբանություն, քիմիա և մանկավարժություն |
Ալմա մատեր | Այովա նահանգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Carver |
Ստորագրություն | |
George Washington Carver Վիքիպահեստում |
Ջորջ Վաշինգտոն Քարվեր (անգլ.՝ George Washington Carver, մոտ հունվարի 1, 1864[1], Diamond, Նյուտոն շրջան, Միսսուրի, ԱՄՆ և ԱՄՆ[2] - հունվարի 5, 1943[3], Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ[4]), ամերիկացի բուսաբան, սնկաբան, քիմիկոս, մանկավարժ, ուսուցիչ և քարոզիչ[8][9][10][11][12]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Վաշինգտոն Քարվերը ծնվել է 1864 թվականին կամ 1865 թվականի գարնանը, ստրկության մեջ[13]։ Նրա հայրը, որը ստրուկ էր հարևան ագարակից, մահացել է դժբախտ պատահարից, դեռևս մինչև որդու ծնվելը։ Մորը, քրոջը և հենց իրեն առևանգել են ավազակները և վաճառել են Կենտուկիում։ Նրա առաջին տիրոջը՝ Մոզես Քարվերին հաջողվել է վերադարձնել միայն մանկահասակ Ջորջին, որին նա դաստիարակել է սեփական որդու պես։ Տնկիներ խնամելու իր հմտության շնորհիվ՝ Ջորջն արդեն վաղ տարիքում ձեռք է բերում «բույսերի գիտակի» համբավ։
Քարվերը կարևոր դեր է խաղացել հարավային գյուղատնտեսական մի շարք մշակաբույսերի օգտագործման նոր ձևերի զարգացման գործում, ինչպիսիք են գետնանուշը, քաղցր կարտոֆիլը և սոյան։ Բացի դրանից՝ հարավի աղքատ ագարակատերերին նա սովորեցրել է ցանքաշրջանառության և հողաբարելավման մեթոդները։ Քարվերը հայտնի է դարձել որպես գետնանուշ մարդ (անգլ.՝ Peanut Man):
1896 թվականին Բուքեր Վաշինգտոնը (1856-1915), որը ականավոր մանկավարժ և սևամորթների կրթության համար պայքարող առաջամարտիկ է եղել, հրավիրել է Քարվերին գլխավորելու Տասկիգի ինստիտուտի գյուղատնտեսական բաժինը, որտեղ նա դասավանդել է 47 տարի՝ ընդհուպ մինչև իր մահը։ 1915-1926 թվականներին ինտենսիվորեն զբաղվել է զանազան մշակաբույսերի բերքատվության փորձերով։ Այսպես, Ալաբամա նահանգի քաղաքի բնակիչներին, որոնք մահանում էին սովից (սկզբում բամբակենին էր քայքայել նրանց հողերը, և հետո իրենք էին տուժել երկարաքիթ բզեզների ներխուժումներից), նա առաջարկել է բամբակենու փոխարեն գետնանուշ աճեցնել, որի հիման վրա մշակել էր 105 բաղադրատոմս։ Նա հորինել է քաղցր կարտոֆիլի վերամշակման եղանակներ, ներառյալ ալյուրը, շաքարը, օսլան, կոնֆետները, ներկը, թանաքը և շինարարական որոշ նյութեր։ Համարվում է, որ Ջորջ Վաշինգտոն Քարվերի գործունեությունը դարձել է այն բանի ապացույցը, որ Ամերիկան հնարավորությունների երկիր էր բոլոր մարդկանց համար։
Քարվերը մահացել է 1943 թվականի հունվարի 5-ին։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Վաշինգտոն Քարվերը մասնագիտացել է սնկաբանության ոլորտում[8]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջորջ Վաշինգտոն Քարվերին է նվիրված «Ամերիկացի հայրիկը» մուլտիպլիկացիոն սերիալի մի դրվագ (2-րդ եթերաշրջան, 13-րդ սերիա), որտեղ նա ներկայացվել է «բացի գետնանուշի յուղից գետնանուշ օգտագործելու ավելի քան 300 եղանակի» գյուտարար։
- Նրա անունը հիշատակվում է «Կլինիկա» սերիալում (7-րդ եթերաշրջան, 4-րդ սերիա), երբ Թյորկը փորձում էր ապացուցել Կարլին, որ ինքը գիտի իր արմատները։
- Նա նաև հիշատակվել է «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալում (6-րդ եթերաշրջան, 17-րդ սերիա), «Զվարճալի դրոշներ» հաղորդման մեջ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1943 թվականի հուլիսի 14-ին Ջորջ Վաշինգտոն Քարվերի պատվին բացվել է ազգային հուշաձան, որը դարձել է առաջին ազգային հուշարձանը՝ նվիրված ոչ նախագահի և այն էլ սևամորթ մարդու։
- 1948 թվականին ԱՄՆ-ում նրա պատվին թողարկվել է փոստային նամականիշ։
- 1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Ջորջ Վաշինգտոն Քարվերի անունով է կոչել Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/george-washington-Carver.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.jstor.org/stable/3743715
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
- ↑ https://www.invent.org/inductees/george-washington-carver
- ↑ 8,0 8,1 International Plant Names Index: George Washington Carver (1864—1943)
- ↑ DNB, Katalog der Deutschen Nationalbibliothek: George Washington Carver
- ↑ George Washington Carver: Chemist, Teacher, Symbol Արխիվացված 2007-12-28 Wayback Machine
- ↑ George Washington Carver Արխիվացված 2009-02-12 Wayback Machine
- ↑ Peter D. Burchard, "George Washington Carver: For His Time and Ours, " National Park Service: George Washington Carver National Monument. 2006.
- ↑ «The early years». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- DNB, Katalog der Deutschen Nationalbibliothek: Ջորջ Վաշինգտոն Քարվեր(գերմ.)
- Ջորջ Վաշինգտոն Քարվեր. քիմիկոս, ուսուցիչ, սնկաբան(անգլ.)
- Վաղ տարիներ(անգլ.)
- Ջորջ Վաշինգտոն Քարվեր(անգլ.)
- Գիտնականի ճակատագիրն Ամերիկայում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Վաշինգտոն Քարվեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Վաշինգտոն Քարվեր» հոդվածին։ |
|
- Հունվարի 1 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունվարի 5 մահեր
- 1943 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կենսաբաններ
- Քիմիկոսներ
- Ամերիկացի քիմիկոսներ
- Ամերիկացի բուսաբաններ
- Ամերիկացի մանկավարժներ
- Սնկաբանություն
- Ամերիկացի գյուտարարներ
- Հետմահու երեխաներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի գիտնականներ
- Անձինք նամականիշերի վրա