Պետրե Ամիրանաշվիլի
Պետրե Ամիրանաշվիլի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | նոյեմբերի 16, 1907 Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 26, 1976 (69 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Պետրե Վառլամի Ամիրանաշվիլի (նոյեմբերի 16, 1907, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 1976, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի սովետական օպերային արտիստ (բարիտոն)։
Ծնվել է նոյեմբերի 3 (16)-ին։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1950)։ ՍՄԿԿ անդամ 1943 թվականից։ 1931 թվականից աշխատում է Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնում։ 1933 թվականին երգել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, հետագայում հյուրախաղերով հանդես է եկել Երևանում։ ՀԽՍՀ Գերագույն սովետի հրամանագրով 1970 թվականին Ամիրանաշվիլին շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ Դերերգերից են՝ Ավթանդիլ (Մշվելիձեի «Ասք Տարիելի մասին», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947), Սուրման, Քիագո, էնգիչար (Փալիաշվիլա «Աբեսալոմ և էթերի», «Դաիսի», «Լաթավրա»), Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Ամոնասրո (Վերդիի «Աիդա») և այլն։ Ելույթներ է ունենում նաև որպես կամերային երգիչ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Նադեժդա Ցոմայա (1904-1973), օպերային երգչուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1943)
- Դուստրը՝ Մեդեա Ամիրանաշվիլի (1930-2023), օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)
- Թոռ՝ Մարինե Պարուլավա, երգչուհի
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 320)։ |
- Նոյեմբերի 16 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 26 մահեր
- 1976 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Բարիտոններ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Վրացի օպերային երգիչներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ