(Translated by https://www.hiragana.jp/)
«Արոմատիկ ածխաջրածիններ»–ի խմբագրումների տարբերություն - Վիքիպեդիա

«Արոմատիկ ածխաջրածիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արոմատիկ ածխաջրածիններ''', օրգանական միացություններ, որոնց մոլեկուլները պարունակում են բե...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:ԲենզոլԴԴՆԱ.PNG|300|Բենզոլ]]
'''Արոմատիկ ածխաջրածիններ''', [[օրգանական միացություն]]ներ, որոնց [[մոլեկուլ]]ները պարունակում են [[բենզոլ]]ի մեկ կամ մի քանի [[օղակ]]ներ։ Պարզագույն արոմատիկ [[ածխաջրածին]]ը բենզոլն է՝ <math>C_6H_6</math>։ Նրա մոլեկուլում [[ջրածին|ջրածնի]] [[ատոմ]]ները կարող են տեղակալվել [[ածխաջրածնային ռադիկալներ]]ով։ Բենզոլի միատեղակալված [[հոմոլոգ]]ներից են [[տոլուոլ]]ը, [[կումոլ]]ը, [[ստիրոլ]]ը և այլն։ 2, 3 և 4 միատեսակ տեղակալիչների դեպքում հոմոլոգները ունեն 3-ական [[իզոմեր]] (օրինակ, [[օրթո]], [[մետա]] և [[պարաքսիլոլ]]ները)։ 1, 5 և 6 միատեսակ տեղակալիչներ ունեցող բենզոլի հոմոլոգները իզոմերներ չունեն, իսկ տարբեր տեղակալիչների դեպքում իզոմերները բազմաթիվ են։ Երկու և ավելի բենզոլային օղակները կարող են միմյանց հետ միանալ պարզ կապերով (օրինակ, [[դիֆենիլ]], [[դիֆենիլմեթան]] և այլն) կամ լինել կոնդենսված՝ ունենալ ածխածնի ընդհանուր [[ատոմ]]ներ (օրինակ, [[նավթալին]], [[անտրացեն]], [[ֆենանտրեն]] և այլն, տես նկարը)։