(Translated by https://www.hiragana.jp/)
Երկրաբանություն - Վիքիպեդիա

Երկրաբանություն ( հին հունարեն՝ γがんま, GE, «երկիր» և λόγος, լոգոս, «ուսումնասիրություն») գիտություն է, որը ուսումնասիրում է Երկրի ընդերքը և ժայռերը որոնցով այն կազմված է և այն գործընթացները, որոնցով այն զարգանում է։ Երկրաբանության միջոցով կարելի է պատկերացում կազմել Երկրի պատմության մասին, կլիմայի փոփոխության և երկրակեղևի շարժման վերաբերյալ։

Ուսանողները ուսումնասիրում էն Վասատչի թերությունները Սոլթ Լեյք Սիթիի մոտ, Յուտա.

Պատմություն

խմբագրել

Երկրաբանական պատկերացումների և ուսումնասիրությունների պարզունակ մեթոդներ մշակվել են դեռևս Հին Հունաստանում, Հռոմում, Չինաստանում, Եգիպտոսում։ «Գեոլոգիա» բառը արդի իմաստով առաջինն օգտագործել է նորվեգացի բնախույզ Մ. Էշոլտը 1657 թվականին։ Երկրաբանությունը գիտական հիմքի վրա է դրվել XVI–XVIII դարերում, իսկ XVIII–XIX դարերում ձևավորվել է որպես բնագիտության առանձին ճյուղ։

Գիտության զարգացմանը զուգընթաց՝ մայր գիտությունից սերվել են քարագիտությունը, երկրատեկտոնիկան, հնէաբանությունը, շերտագրությունը, հանքաբանությունը, երկրաքիմիան, երկրաֆիզիկան և այլն։ Երկրաբանական գիտության զարգացման գործում իրենց ավանդն են ներդրել Ա. Վեռները, Ու. Սմիթը, Ն. Բոուեն, Հ. Հեսը, Հ. Աբիխը, Կ. Պաֆենհոլցը, Ի. Շչուկինը և այլք։

Հայաստանի տարածքում երկրաբանական առաջին ուսումնասիրությունները սկսվել են XIX դարի սկզբից։ 1935 թվականի փետրվարի 6-ին Գիտությունների ազգային ակադեմիայում բացվեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ։ Նրա տնօրեն նշանակվեց անվանի երկրաբան Հ. Կարապետյանը։ Ավելի մանրամասն և խոր հետազոտություններ կատարեցին 1945 թվականից հետո Դ. Ղամբարյանը, Տ. Ջրբաշյանը, Ա. Գաբրիելյանը, Ա. Ասլանյանը, Ս. Բալյանը, Կ. Կարապետյանը և այլք։

Մեծ առաջընթաց ապրեց երկրաբանությունը Հայկական ԽՍՀում, երբ Երևանի պետական համալսարանի երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետը ընդունեց իր առաջին ուսանողներին 1933 - 1934 թվականներին։ Հաջորդ տարի այն վերանվանվեց աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։ Այժմ այնտեղ գործում են ութ ամբիոն և մեկ գիտահետազոտական լաբորատորիա։

Երկրաբաններ

խմբագրել
 
Հատիչներ

Երկրաբանները կատարում են ապարների ֆիզիկաքիմիական հետազոտություն և հանքաբանողական աշխատանքներ։ Այդ նպատակով նրանք գրանցում են իրենց տեսածը, նմուշներ հավաքում, լուսանկարում։ Կարծր ապարներից նմուշներ վերցնելիս երկրաբաններն օգտագործում են մուրճ, հատիչ, բահ, խոշորացույցով զննում են ապարները, պարզում դրանցում բրածո մնացորդների առկայությունը։ Այսօր Երկրի խորքը զննելու համար երկրաբանին օգնում են նաև զանազան բարդ սարքեր։ Նրան ծառայում են ինքնաթիռը, ամենագնացը, աերոսահնակները, իսկ հաշվարկներն այժմ կատարում են համակարգիչները։

 
Ապարագետի մանրադիտակ

Այսօրվա երկրաբանը ուսապարկը մեջքին և մուրճը ձեռքին մարդը չէ միայն։ Նրա գլխավոր աշխատանքը սարքերի հետ է, մանրադիտակի, գրասեղանի առջև։ Նա համեմատում է հազարավոր զանազան նմուշներ, հարյուրավոր այլ գիտնականների ուսումնասիրություններից ստացված տեղեկություններ, կազմում սխեմաներ, աղյուսակներ, ավելի ու ավելի մանրամասն քարտեզներ։ Եվ նման բազմաթիվ մարդկանց երկարատև ու մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ վերջապես ծնվում է երկար սպասված հետևությունը. որտե՞ղ է գտնվում մարդկանց անհրաժեշտ հումքը, շա՞տ է այն, թե՞ ոչ, ի՞նչպես ավելի հարմար կլինի նրան հասնելը։

Երկրաբանների բացահայտումները

խմբագրել
 
Երկրաբանի աշխատանքային գործիքներ

Երկարատև աշխատանքների արդյունքում երկրաբանները պարզել են, որ Երկրագնդի տարիքը 4, 6 միլիարդ տարի է, քարոլորտում ամենից հին ապարների բացարձակ տարիքը՝ 3, 5 միլիարդ տարի։ Նրանք բացահայտել են նաև աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած երկրաբանական երևույթների ժամանակն ու հաջորդականությունը։ Մեր մոլորակի երկրաբանական զարգացումն սկսվել է դեռևս արխեյան դարաշրջանի սկզբից՝ ավելի քան 4, 5 միլիարդ տարի առաջ։ Այս դարաշրջանում են ձևավորվել բյուրեղային ապարներն ու համաշխարհային օվկիանոսը։ Արխեյան ժամանակաշրջանի ամենակարևոր իրադարձությունն օրգանական նյութի սինթեզն է։ Կյանքն սկսվում է արխեյից։ Նրան հաջորդում են պրոտերոզոյան, պալեոզոյան, մեզոզոյան, կայնոզոյան դարաշրջանները։ Երկրաբանական երևույթների հաջորդականությունը հստակ արտահայտվում է Երկրաբանական ժամանակագրության աղյուսակում։ Ակներև է, որ երկրակեղևի ձևավորման սկզբից մինչև մեր օրերն ընկած վիթխարի ժամանակահատվածում երկրակեղևն անընդհատ ենթարկվել է փոփոխությունների, և զարգացման նման շարժընթացը կշարունակվի նաև ապագայում։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրաբանություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 618