(Translated by https://www.hiragana.jp/)
Փարիզի աստղադիտարան - Վիքիպեդիա

Փարիզյան աստղադիտարան (ֆր.՝ Observatoire de Paris), աստղադիտարան Փարիզում, Ֆրանսիա։ Հիմնական աստղադիտակի տրամագիծը կազմում է 38 սանտիմետր։ Հիմնվել է 1667 թ. Լյուդովիկոս XIV-ի հրամանով (նորացված շենքը հանդիսավոր բացվել է նրա կողմից 1682 մայիսի 1-ին), հանդիսանում է աշխարհում այսօր գործող աստղադիտարաններից ամենահինը։

Փարիզի աստղադիտարան
Observatoire de Paris
Изображение логотипа
Տեսակgrand établissement?
ՆախագահՋովանի Դոմենիկո Կասինի[1], Ժակ Կասինի[1], César-François Cassini de Thury?[1], Jean-Dominique, comte de Cassini?[1], Fabienne Casoli?[2], Claude Catala?, Daniel Egret? և Michel Combes?
Երկիր Ֆրանսիա[3][4]
Հիմնադրվել է՝1667[5]
Couperin Consortium?[6], Վերափոխվել[7] և European Open Science Cloud Association?[8]
Կայքobservatoiredeparis.psl.eu(ֆր.)
 Observatoire de Paris Վիքիպահեստում

Աստղադիտարանի խոշորագույն գործիքն է կրկնակի ֆոտոտեսային ռեֆրակտորը (տեսային ռեֆրակտորի օբյեկտիվի տրամագիծը 83 սմ է, աստղագրաֆինը՝ 63 սմ, երկուսի կիզակետային հեռավորությունն է 17 մետր)։ Գործիքը, որը ստացել է Grand Lunette անվանումը, տեղադրվել է աստղադիտարանի մասնաճյուղում Մյոդոնում 1895 թ.։

Այժմ դիտարկումներ են կատարվում Մյոդոն (կոդը` «005») և Նանսեյ մասնաճյուղերում, իսկ Փարիզում տեղադրված են երեք գործիքներ, որոնք գործարկվել են XIX դարում, այժմ օգտագործվում են այցելուների համար դիտարկումների կազմակերպման ժամանակ։

Հայտնի աշխատակիցները

խմբագրել

Տնօրենները

խմբագրել

Աստղադիտարանի պաշտոնական ղեկավարի պաշտոնը, «աստղադիտարանի կառավարող տնօրեն», ներդրվել է Լյուդովիկոս XV թագավորի հրամանով (Թագավորական հրաման 1771 թ. նոյեմբերի 12-ի[9]), և փաստորեն պաշտոնապես առաջին մարդը, որ ստանձնել է այս պաշտոնը եղել է Ցեզար Ֆրանսուա Կասինին, այս հայտնի աստղագետների տոհմի երրորդ ներկայացուցիչը։ Նրանից առաջ փաստացի տնօրեններ են եղել նրա հայրն ու պապը, այդ պատճառով ցանկը սկսվում է նրանցից։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել