(Translated by https://www.hiragana.jp/)
Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայություն - Վիքիպեդիա

Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայություն

Ինտելիջենս սերվիս (անգլ. Intelligence Service), Մեծ Բրիտանիայի հետախուզական և հակահետախուզական ծառայության հավաքական անվանումը։

Կազմակերպվել է 15-րդ դարի վերջին - 16-րդ դարի սկզբին։ Ընդգրկում է հետախուզության կենտրոնական մարմին Սիկրետ ինտելիջենս սերվիսը, անվտանգության ծառայության հակահետախուզության կենտրոնական մարմինը և առանձին գերատեսչությունների հետախուզական և հակահետախուզական ծառայությունները։ Ինտելիջենս սերվիսի կոորդինացիոն մարմինը Բրիտանական համագործակցության գործերի և արտաքին գործերի մինիստրությանն առընթեր հետախուզության միացյալ կոմիտեն է։ Գործելակերպն է՝ շանտաժը, տեռորը, քաղաքական պրովոկացիան, գաղափարական դիվերսիան և այլն։ Ինտելիջենս սերվիսը սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետախուզական մարմինների հետ, գործունեությունը հիմնականում ուղղում ԽՍՀՄ-ի և մյուս սոցիալիստական երկրների, ազգային-ազատագրական շարժումների, Մեծ Բրիտանիայի դեմոկրատական կազմակերպությունների դեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 353