Ալիքասունկ
Ալիքասունկ | |
Ալիքասունկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Սնկեր (Fungi) |
Ենթատիպ | Agaricomycotina |
Դաս | Ագարիկոմիցետներ (Agaricomycetes) |
Ենթադաս | Agaricomycetidae |
Կարգ | Russulales |
Ընտանիք | Դառնամատիտեղայիններ (Russulaceae) |
Ցեղ | Կաթնասնկեր (Lactarius) |
Տեսակ | Ալիքասունկ (L. torminosus) |
Միջազգային անվանում | |
Lactarius torminosus | |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Ալիքասունկ վարդագույն (լատին․՝ Lactarius torminosus), միկոռիզ գոյացնող կաթնասնկերի ցեղի սունկ։ Ամռանը հազվադեպ հանդիպում է Տավուշի, Արագածոտնի, Լոռու մարզերի խառնանտառներում, 1100-1950 մ բարձրություններում։ Համակեցության մեջ է մտնում գլխավորապես կեչու հետ։
Ձևավանություն
խմբագրելԳլխարկի տրամագիծը 5-15 սմ է, վարդագույն է, կարմրավուն շրջաններով, ուռուցիկ, հասունների մոտ՝ ձագարաձև, ներծալված եզրերով, մակերեսը՝ խոնավ, խավամազոտ։ Ոտիկը, երկարությունը՝ 4-6 սմ է, հաստությունը՝ 1-2 սմ, գլանաձև է, բաց վարդագույն կամ գլխարկի գույնի։ Պտղամիսը սպիտակ է, գլխարկի եզրերին՝ վարդագույն, ոտիկի կտրվածքում՝ ավելի մուգ։ Պարունակում է սպիտակ կծվահամ կաթնահյութ։ Թիթեղները նեղ են, խիտ դասավորված, սկզբում՝ սպիտակ, ապա՝ վարդագույն։
Ուտելի է․ օգտագործվում է միայն աղ ու թթու դրած (եփելուց հետո ջուրը պետք է թափել)։
Ընթերցե՛ք «ալիքասունկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիքասունկ» հոդվածին։ |