Inspired
Inspired, ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի վեցերորդ ստուդիական ալբոմ Younger Now–ի երգ է։ Գրվել է Սայրուսի և Օրեն Յոելի կողմից։ Պրոդյուսեր է հանդիսացել Յոելը։ 2017 թվականի հունիսի 9–ին երգը թողարկվեց որպես ալբոմի գովազդային սինգլ՝ RCA Records լեյբլի կողմից։
«Inspired» | ||||
---|---|---|---|---|
Մայլի Սայրուսի սինգլը | ||||
«Younger Now» ալբոմից | ||||
Թողարկված | Հունիսի 9, 2017 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | 2017 | |||
Ժանր | Փոփ Քանթրի | |||
Երգահան | Մայլի Սայրուս Օրեն Յոել | |||
Տևողություն | 3:21 | |||
Լեյբլ | RCA | |||
Պրոդյուսեր | Օրեն Յոել Մայլի Սայրուս | |||
Մայլի Սայրուսի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Պատմություն
խմբագրելՍայրուսն ասել է, որ թողարկել է երգը ի պատիվ «Հպարտության ամսվա (Pride Month)» և այս երկրում ավելի շատ սեր արթնացնելու համար[1]։ «Inspired»–ը երկրորդ երգն է, որը թողարկվեց Սայրուսի վեցերորդ ալբոմից՝ Younger Now–ից[1]։
Քննադատական ընդունում
խմբագրելBillboard–ի աշխատակից Ջոն Նորիսը նկարագրեց երգը որպես «նուրբ երգ, որը կրկնապատկում է «Malibu»–ի զգացմունքայնությունը, և որ այն պետք է վերացնի ցանկացած կասկած, որ Սայրուսը 2017 թվականին նոր երաժշտական էջ չի թերթում»[2]։
Կենդանի կատարումներ
խմբագրելՍայրուսն առաջին անգամ երգը կատարեց 2017 թվականի մայիսի 26–ին Today հեռուստաշոուի ժամանակ[3]։ Նույն թվականի հունիսի 4–ին Սայրուսը երգեց սինգլը One Love Manchester բենեֆիսի ժամանակ, որը նվիրված էր 2017 թվականի Մանչեստրում տեղի ունեցած պայթյունի հետևանքում զոհվածների հիշատակին[4][5]։ Ինչպես նաև Սայրուսը կատարեց այս երգն ու «Malibu»–ն The Tonight Show Starring Jimmy Fallon շոուում[6]։
Առևտրական հաջողություն
խմբագրելՉնայած այն հանգամանքին, որ «Inspired»–ը չէր թողարկվել որպես սինգլ, սակայն այն կարողացավ զբաղեցնել քսաներեքերորդ հորիզոնականը Իսպանիայի «PROMUSICAE» սինգլների հիթ–շքերթում։
Երգացանկ
խմբագրել# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Inspired» | 3:21 |
Հիթ–շքերթներ
խմբագրելՉարթ (2017) | Հորիզոնական |
---|---|
Ավստրալիա (ARIA)[7] | 97 |
PROMUSICAE[8] | 23 |
Ռուսաստան (Tophit)[9] | 450 |
Թողարկման պատմություն
խմբագրելԵրկիր | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
Տարբեր | June 9, 2017 | RCA | [10][11] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Kreps, Daniel (2017 թ․ հունիսի 9). «Miley Cyrus Gets Uplifting With Country-Tinged New Song 'Inspired'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Norris, John (2017 թ․ հունիսի 11). «Miley Cyrus' Pride Single 'Inspired' Has a Hillary Clinton and Father's Day Angle as Well». Billboard. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Weiss, Suzannah (2017 թ․ մայիսի 27). «Miley Cyrus Performs New Song "Inspired" on the Today Show». Teen Vogue. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Iasimone, Ashley (2017 թ․ հունիսի 4). «One Love Manchester: Ariana Grande Opens Benefit Concert With 'Be Alright,' Joins Black Eyed Peas for 'Where Is the Love?'». Billboard. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Strauss, Matthew (2017 թ․ հունիսի 9). «Listen to Miley Cyrus' New Song "Inspired"». Pitchfork. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Seemayer, Zach (2017 թ․ հունիսի 14). «Miley Cyrus and Jimmy Fallon Go Undercover as Subway Singers During 'Tonight Show' Takeover». Entertainment Tonight. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «ARIA Chart Watch #425». auspOp. 2017 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Spanishcharts.com — Miley Cyrus — Inspired Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է 29 June 2017.
- ↑ «Miley Cyrus – Inspired». Tophit. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Inspired – Single». iTunes Store. Apple Inc. 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Inspired by Miley Cyrus on Spotify». Spotify. 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.