Nausea
Nausea, ամերիկյան քրասթ պանկ խումբ Նյու Յորքից։ Խումբը հիմնադրվել է 1985 թվականին Մանհեթենում, գոյատևել է մինչև 1992 թվականը։ Nausea-ն ամերիկյան քրասթ պանկի ամենահայտնի ներկայացուցիչներից է, խմբի ոճը բնութագրվում է որպես անարխոպանկի և թրեշ մետալի միաձուլում։
' | |
---|---|
Ժանրեր | Քրասթ պանկ |
Գործունեություն | 1985 |
Լեյբլ | Alternative Tentacles? |
Կայք | nauseapunk.net |
Ինչպես այդ շրջանի այլ անարխոպանկ խմբերը, Nausea-ն ևս համագործակցել է կին և տղամարդ վոկալիստների հետ։ Նրանց սկզբնական հնչողությունը՝ վոկալիստներ Էմի Միրեթի ու Նեյլ Ռոբինսոնի մասնակցությամբ, միանգամայն համապատասխանում էր ավանդական հարդքոր պանկի ոճային հնչողությանը։ 1988 թվականին, Ռոբինսոնի մեկնումից հետո խմբին միանում է Էլ Լոնգը և Nausea-ն սկսում է աշխատել ավելի մութ, ծանր հնչողության վրա։ Ռոբինսոնն իր հերթին հիմնում է Jesus Crust և Final Warning խմբերը, ինչպես նաև Tribal War Records լեյմբլը։
Տեքստերը և երաժշտական ոճը
խմբագրելNausea-ի ապոկալիպտիկ տեքստերը և առհասարակ արվեստը անմիջականորեն վերաբերում են այդ շրջանի հասարակական-քաղաքական խնդիրներին, ինչպիսիք են Ռեյգանի կառավարությունը, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև Սառը պատերազմը, ԽՍՀՄ-ի հետ միջուկային պատերազմի վտանգը և այլն։ Nausea-ն նաև շեշտադրում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են շրջակա միջավայրի պահպանությունը, աղտոտումը, կենդանիների իրավունքները և այլն[1] ։
Nausea-ն մետաղական հարդքոր պանկից աստիճանաբար անցնում է թրեշ մետալի՝ նոր վոկալիստ Էլ Լոնգի շնորհիվ։ Խումբը նոր հարթակ է ստեղծում այդ ժամանակ նոր զարգացող քրասթ պանկի համար[2], այն լրացնելով դում մետալի, դի-բիթի, սլադջի ու նույզ ռոքի տարրերով[3]։։
Հետագա կազմը
խմբագրելNausea-ի վերջնական կազմն էր. Ջոն Ջոն Ջես (բաս), Վիկտոր Վենոմ (կիթառ, Reagan Youth-ի նախկին անդամ), Էմի Միրեթ (վոկալ), Էլ Լոնգ (վոկալ), Ռոյ Մայորգա (հարվածայիններ)։ Ջոն Ջոն Ջեսը հեռանում է խմբից արվեստով զբաղվելու նպատակով, իսկ ավելի ուշ Choking Victim-ի անդամների հետ կազմում է Morning Glory խումբը։ Ռոյ Մայորգան դուրս է գալիս խմբից և ելույթներ ունենում Shelter, Soulfly, Maggott SS (featuring members of Electric Frankenstein and Degeneration), ABLOOM, Stone Sour խմբերի կազմում, 2006-ին Sepultura-ի կազմում փոխարինում է Իգոր Կավալերային, հանդես է գալիս վերամիավորված Amebix-ի կազմում։ 2016-ին մասնակցում է Ministry-ի հյուրախաղերին։
Փոփ մշակույթում
խմբագրելՋեքի Չանի «Հաշվեհարդար Բրոնքսում» ֆիլմի տեսարաններից մեկում հայտնվում է պանկ հերոս, ով կրում էր 'Nausea' գրառմամբ կաշվե վերարկու։
Անդամներ
խմբագրելԷլ Լոնգ | վոկալ | 1988-1992 |
Էմի Միրեթ | վոկալ | |
Վիկտոր Վենոմ | կիթառ | |
Ջոն Ջոն Ջես | բաս | |
Ռոյ Մայորգա | հարվածայիններ | 1989-1992 |
Նախկին անդամներ
խմբագրելՆեյլ Ռոբինսոն | վոկալ | 1985-1988 |
Պաբլո Յակոբսոն | հարվածայիններ | 1985-1987 |
Ջիմմի Ուիլյամս | հարվածայիններ | 1987-1988 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հարցազրույցներ Nausea-ի անդամների հետ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Nausea "The Punk Terrorists Anthology Vol. 2: '85 - '88" CD - AVERSIONLINE.COM». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Alternative Tentacles - Store». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.