(Translated by https://www.hiragana.jp/)
«Կոթող»–ի խմբագրումների տարբերություն - Վիքիպեդիա Jump to content

«Կոթող»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: su:Obelisk
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: war:Obelisco
Տող 60. Տող 60.
[[tr:Dikilitaş (anıt)]]
[[tr:Dikilitaş (anıt)]]
[[uk:Обеліск]]
[[uk:Обеліск]]
[[war:Obelisco]]
[[zh:ほうとんがいしぶみ]]
[[zh:ほうとんがいしぶみ]]

08:01, 8 հունվարի 2012-ի տարբերակ

Օձուն
Կամրակապ կառույց ստելաներով

Կոթող - ուղղաձիգ կանգնեցրած քարե քառանիստ, բազմանիստ, կլոր սյուն կամ տախտակ է, որն ունի հիմնականում հիշատակային նշանակություն: Ծագել է ուղղաձիգ կանգնեցված բրոնզեդարյան խորհրդանիշ մենհիրներից: Ժամանակի ընթացքում քարագործության զարգացման հետ կոթողները ծածկվել են պատկերաքանդակներով և արձանագրություններով (հիերոգլիֆ, սեպագիր): Կոթողների պաշտամունքային նշանակությունը երբեմն արտահայտվել է կենդանակերպ (հայկական վիշապները), երբեմն մարդակերպ (ուրարտական կուռքերը):

Կոթողները Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհի կոթողների հիմնումն ու պաշտամունքը հատուկ է ուրարտական շրջանին, որ հայտնի է Ալթըն- Թեփեի պեղումների նյութերից: Վանի ուրարտական կոթողների սեպագիր արձանագրությունները ունեն պաշտոնական ռազմազեկուցային բովանդակություն և ժամանակի պետական ու շինարարական գործունեության մասին կարևոր աղբյուրներ են: Արտաշես Ա -ի հողային ռեֆորմի առթիվ կանգնեցված արամեական արձանագրությամբ քարետախտակ կոթողները սահմանաբաժան դեր են կատարել: Այս հին հայկական «արձանները» 301 թվականին քրիստոնեության ընդունումից հետո հիմք են հանդիսացել հուշարձանների կազմավորման համար:

IV - VII դարերում կանգնեցվում են բազմաթիվ պատկերազարդ, նուրբ հյուսվածքային ստելաներ, սյունակոթողներ և կամարակապ կառույցներ: Հաճախ ստելաները և այլ կոթողները ավարտվում են ազատ թևերով ծավալուն խաչերով, որ փոխարինում է անտիկ շրջանի կոթողը պսակող քանդակին: Այս խաչերը հիմք են ծառայել VIII- IX դարերի նոր տիպի կոթողի՝ խաչքարի ստեղծմանը:

Պատկեր:Տաթևի սյունը.jpg
Տաթևի ճոճվող սյունը 895 թ.


Արտաքին հղումներ