(Translated by https://www.hiragana.jp/)
Վիքին սիրում է հուշարձաններ - Վիքիպեդիա Jump to content

Վիքին սիրում է հուշարձաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրցույթի լոգոն

Վիքին սիրում է հուշարձաններ (Wiki Loves Monuments), միջազգային լուսանկարչական մրցույթ, անց է կացվում վիքի-խմբագիրների կողմից ամեն տարի սեպտեմբեր ամսին։ Մրցույթի մասնակիցները լուսանկարում են իրենց բնակավայրի կամ շրջանի պատմական, ճարտարապետական և բնության հուշարձանները, այնուհետև դրանք բեռնում Վիքիպահեստում։

Առաջին անգամ մրցույթը կազմակերպվել է Նիդերլանդներում՝ 2010 թվականին։ Հաջորդ տարի մրցույթին մասնակցել է 18 եվրոպական երկիր, Վիքիպահեստ է բեռնվել շուրջ 170.000 պատկեր։

2012 թվականին Վիքին սիրում է հուշարձաններ մրցույթը ընդգրկել է 35 երկիր ողջ աշխարհում, մոտ 5000 մասնակից բեռնել է 168.208 պատկեր։

Հաղթող լուսանկարներ

Գինեսի գրքում

2012-ին մրցույթը Գինեսի գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենախոշոր լուսանկարչական մրցույթը[1]։

Ծանոթագրություններ

  1. Գինեսյան համաշխարհային ռեկորդներ, Ամենախոշոր լուսանկարչական մրցույթը 2012 թ․։

Արտաքին հղում