(Translated by https://www.hiragana.jp/)
Կոթող - Վիքիպեդիա Jump to content

Կոթող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օձուն
Կամրակապ կառույց ստելաներով

Կոթող - ուղղաձիգ կանգնեցրած քարե քառանիստ, բազմանիստ, կլոր սյուն կամ տախտակ է, որն ունի հիմնականում հիշատակային նշանակություն: Ծագել է ուղղաձիգ կանգնեցված բրոնզեդարյան խորհրդանիշ մենհիրներից: Ժամանակի ընթացքում քարագործության զարգացման հետ կոթողները ծածկվել են պատկերաքանդակներով և արձանագրություններով (հիերոգլիֆ, սեպագիր): Կոթողների պաշտամունքային նշանակությունը երբեմն արտահայտվել է կենդանակերպ (հայկական վիշապները), երբեմն մարդակերպ (ուրարտական կուռքերը):






Կոթողները Հայկական լեռնաշխարհում

Պատկեր:Տաթևի սյունը.jpg
Տաթևի ճոճվող սյունը 895 թ.


Հայկական լեռնաշխարհի կոթողների հիմնումն ու պաշտամունքը հատուկ է ուրարտական շրջանին, որ հայտնի է Ալթըն- Թեփեի պեղումների նյութերից: Վանի ուրարտական կոթողների սեպագիր արձանագրությունները ունեն պաշտոնական ռազմազեկուցային բովանդակություն և ժամանակի պետական ու շինարարականգործունեության մասին կարևոր աղբյուրներ էն: Արտաշես Ա- ի հողային ռեֆորմի առթիվ կանգնեցված արամեական արձանագրությամբ քարետախտակ կոթողները սահմանաբաժան դեր են կատարել: Այս հին հայկական « արձանները » 301 թվականին քրիստոնեության ընդունումից հետո հիմք են հանդիսացել հուշարձանների կազմավորման համար:
IV- ից VII դարերում կանգնեցվում են բազմաթիվ պատկերազարդ, նուրբ հյուսվածքային ստելաներ, սյունակոթողներ և կամարակապ կառույցներ: Հաճախ ստելաները և այլ կոթողները ավարտվում են ազատ թևերով ծավալուն խաչերով, որ փոխարինում է անտիկ շրջանի կոթողը պսակող քանդակին: Այս խաչերը հիմք են ծառայել VIII- IX դարերի նոր տիպի կոթողի՝ խաչքարի ստեղծմանը:

Արտաքին հղումներ