(Translated by https://www.hiragana.jp/)
Վիքին սիրում է հուշարձաններ - Վիքիպեդիա Jump to content

Վիքին սիրում է հուշարձաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրցույթի լոգոն

«Վիքին սիրում է հուշարձաններ» (անգլ.՝ Wiki Loves Monuments), ամենամյա միջազգային լուսանկարչական մրցույթ, որն անցկացվում է սեպտեմբեր ամսին։ Մասնակիցները լուսանկարում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները և ապա դրանք բեռնում Վիքիպահեստ։ Նպատակը մասնակիցներ երկրներում ճարտարապետական հուշարձանների նկատմամբ հետաքրքրության հրավիրումն է։

«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթն առաջին անգամ կազմակերպվել է 2010 թվականին Նիդերլանդներում։ Հաջորդ տարի մրցույթն անցկացվել է եվրոպական ևս մի քանի երկրներում, և համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ այն ճանաչվել է ամենաշատ մասնակիցներով աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթ[1]։  2012 թվականին մրցույթն ընդլայնվել է Եվրոպայի սահմաններից դուրս․ այդ թվականին մրցույթին մասնակցել են լուսանկարիչներ 35 երկրից[2]։

Հաղթող լուսանկարներ

Գինեսի գրքում

2012-ին մրցույթը Գինեսի գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենախոշոր լուսանկարչական մրցույթը[3]։

ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ

Ծանոթագրություններ

  1. Guinness World Records, Largest photography competition, 2012.
  2. Eglash, Ruth (28 August 2012). «Hundreds of cultural sites to be visually documented during "Wiki Loves Monuments event."». Jerusalem Post. Վերցված է 15 September 2012-ին.
  3. Գինեսյան համաշխարհային ռեկորդներ, Ամենախոշոր լուսանկարչական մրցույթը 2012 թ․։

Արտաքին հղումներ