(Translated by https://www.hiragana.jp/)
Հրվոե Չալե - Վիքիպեդիա Jump to content

Հրվոե Չալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրվոե Չալե
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 4, 1985(1985-03-04)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Զագրեբ, ՀՍՖՀ
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Հրվոե Չալե (խորվ.՝ Hrvoje Čale, մարտի 4, 1985(1985-03-04)[1][2], Զագրեբ, ՀՍՖՀ), խորվաթ ֆուտբոլիստ, պաշտպան:

Կարերիա

Ակումբային

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 9 տարեկանից: Զագրեբյան «Դինամո» ակումբի սան է[3]: 2003 թվականին նա իր նորամուտն է նշել թիմի կազմում, սակայն հիմնականում փոխարինման է դուրս եկել կամ մասնակցել ցածր որակավորում ունեցող խաղերի: 2004/05 խաղաշրջանում վարձավճարով հանդես է եկել Զապրեշիչի «Ինտեր» ակումբում, այնտեղ բավականաչափ փորձ է ձեռք բերել և վերադառնալով Զագրեբ` ավելի հաճախ է խաղացել հիմնական կազմում:

2008 թվականի մայիսին Դավոր Վուգրինեցի խորհրդով նա 2,5 միլիոն եվրոյով տեղափոխվել էր թուրքական «Տրամբզոնսպոր» ակումբ[3]: Չալեն դարձել է ակումբի 68-րդ լեգեոները և երկրորդ խորվաթը (Վուգրինեցն ակումբի առաջին խորվաթն էր[4]): Ձախ պաշտպանի դիրքում անց է կացրել 36 խաղ, 2009/2010 խաղաշրջանում նվաճել է Թուրքիայի գավաթը[5] և մասնակցել է «Բուրսասպորտի» դեմ Սուպերգավաթի հանդիպմանը (խաղն ավարտվել է հաղթանակով` 3:0 հաշվով): 2011 թվականի հուլիսի 19-ին եկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը[6][7], օգոստոսի 22-ին մինչև 2014 թվականի հունիսի 30-ը պայմանագիր է ստորագրել «Վոլսֆսբուրգի» հետ և ստացել է 26 համարը: 2013 թվականի մայիսին պայմանագիր է ստորագրել «Վասլանդ-Բևերեն» ակումբի հետ:

Հավաքական

Ելույթ է ունեցել Խորվաթիայի պատանեկան և երիտասարդական բոլոր հավաքականներում: 2009 թվականի փետրվարի 11-ին Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում իր նորամուտն է նշել երկրի ազգային հավաքականի հիմնական կազմում:

Տիտղոսներ

  • Թուրքիայի գավաթակիր 2009/10
  • Թուրքիայի սուպեր գավաթակիր 2010

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 Hrvoje Cale: «Baskı altında oynamaya alışkınım»(թուրքերեն)
  4. Cale Trabzon’un 68. yabancısı Արխիվացված 2013-01-04 archive.today(թուրքերեն)
  5. Hrvoje Čale i Drago Gabrić pobjednici Kupa Turske! Արխիվացված 2011-07-26 Wayback Machine(խորվ.)
  6. «Trabzonspor'da Cale defteri kapandı» (թուրքերեն). Ntvspor.net. հուլիսի 19, 2011. Վերցված է հուլիսի 21, 2011-ին.
  7. «Profesyonel Futbolcu Hrvoje Cale'nin Sözleşmesinin Karşılıklı Olarak Fesih Edilmesi». Trabzonspor (թուրքերեն). Turkish Public Disclosure System (KAP). հուլիսի 19, 2011. Վերցված է սեպտեմբերի 23, 2011-ին.

Արտաքին հղումներ