(Translated by https://www.hiragana.jp/)
Vae victis - Վիքիպեդիա Jump to content

Vae victis

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:51, 2 հունվարի 2024 տարբերակ, BekoBot (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գալլերի առաջնորդ Բրենոսի արձանը, որին են վերագրում «Vae victis» արտահայտությունը

Vae victis (հայերեն՝ Վայ պարտվածներին կամ վայ հաղթվածներին[1]) - լատինական հայտնի արտահայտություն։ Այն նշանակում է, որ պայմանները միշտ թելադրում է հաղթողը և պարտվողը պետք է սպասի ամենավատին։

Այն ծագել է մ.թ.ա. 390 թ., երբ հռոմեացիները ջախջախիչ պարտություն կրեցին գալլական (ֆրանսիացիների նախնիները) ցեղերից, որոնց առաջնորդն էր Բրենոսը։ Նրանք (Գալերը) Ալպերով ներթափանցել էին Ապենինյան թերակղզի։ Այնուհետև նրանք մտան Հռոմ և տակնուվրա արեցին այնտեղ՝ թալանելով և այրելով քաղաքի մեծ մասը։ Ապա նրանք պաշարեցին Կապիտոլիումը (Հռոմին շրջապատող 7 բլուրներից մեկը), որտեղի ամրոցում դիմադրում էին հռոմեական ընտիր բանակը և մագիստրոսները (լատ.՝ magistratus - մեծատոհմիկ, ազնվական)։ Եվ այս պաշարումը ձգձգվեց։ Սա հանգեցրեց ամրոցում պաշարվածների սովին։ Եվ այս իրավիճակից դուրս գալու համար կոնսուլները որոշեցին կաշառել Բրենոսին՝ նրան տալով 327 կգ ոսկի։

Ինչպես վկայում է Տիտոս Լիվիոսը (հռոմեացի ամենահայտնի պատմիչներից մեկը, գրել է Հռոմի պատմությունը՝ քաղաքի ստեղծմանից), ոսկին կշռում էին հակառակորդի կեղծ կշռաքարերով։ Երբ կոնսուլները փորձեցին առարկել՝ Բրենոսն ի պատասխան նրանց ասաց. «Վայ պարտվածներին» և ծանր սուրը դրեց կշեռքի վրա։

Այդ պահին քաղաքի դարպասների մոտ է հայտնվում հռոմեացի զորավար Կամիլլոսի բանակը։ Կամիլլոսը, որպես իսկական բռնապետ, չեղյալ հայտարարեց կոնսուլների որոշումը։ Նա իր սուրը հանեց և դրեց կշեռքի մյուս նժարին և պատասխանելով Բրենոսին՝ ասաց. «Ոչ թե ոսկով, այլ երկաթով, հայրենիքը կազատագրվի՛»

Հռոմեացիները նետվեցին պայքարի, բարբարոսների բանակը ջախջախվեց։ Ազատագրվեց Հռոմը։

Տոլենտինյան պայմանագրի ստորագրումը (1797)

«Vae victis» արտահայտությունը հնչեցրել է նաև Նապոլեոն Բոնապարտը՝ Տոլենտինյան պայմանագրի ժամանակ։ Նա այն ասել է ի պատասխան աբբահայր Լորենցո Կալեպպիի մեղադրանքին, որը անարդարացի էր համարում այդ պայմանագիրը[2]։

Ծանոթագրությունների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ա․ Ս․ Ղարիբյան (1958). Ռուս-հայերեն բառարան, Օտարազգի բառեր ու դարձվածքներ, 4-րդ հատոր. Երևան: ՀՍՍՌ ակադԱմիայի հրատարակչություն. էջ 808.
  2. Тьер Л.-А. История Французской революции. — М.: «Захаров», 2016. — Т. 3. — 800 с.. — ISBN ISBN 978-5-8159-1339-4.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ю. С. Цыбульник Крылатые латинские выражения. — М.:: ООО "Издательство АСТ", 2003. — С. 99—100. — 830 с. — 5000 экз. — ISBN 5-17-016376-2