Պատրիկ Մաքինրոյ
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Բնակվելու վայր | Oyster Bay? |
Ծննդյան ամսաթիվ | 1966 թվական հուլիսի 1 |
Ծննդավայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Հասակ | 183 սմ |
Քաշ | 73 կգ |
Կարիերայի սկիզբ | 1988 թվական |
Կարիերայի ավարտ | 1998 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Պարգևավճար, USD | 3 118 316 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 140–163[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 28 (1995 թվականի սեպտեմբերի 11) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/2 եզրափակիչ (1991) |
Ֆրանսիա | 3-րդ շրջան (1991) |
Ուիմբլդոն | 2-րդ շրջան (1991, 1992, 1995) |
ԱՄՆ | 1/4 եզրափակիչ (1995) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 310–182[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 3 (1993 թվականի ապրիլի 12) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (1991) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1989) |
Ուիմբլդոն | 1/4 եզրափակիչ (1992, 1993) |
ԱՄՆ | 1/4 եզրափակիչ (1988, 1994) |
Ավարտել է կարիերան |
Պատրիկ Մաքինրոյ (անգլ.՝ Patrick McEnroe, հուլիսի 1, 1966[2][3], Մանհասսեթ, North Hempstead, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, թենիսի մարզիչ և մարզական մեկնաբան, Ջոն Մաքինրոյի կրտսեր եղբայրը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]17 տարեկան հասակում, 1983 թվականին, Պատրիկ Մաքինրոյը հասնում է մինչև պատանիների շրջանում ԱՄՆ ազգային առաջնության եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվում է Ռիկ Լիչին։ Հաջորդ տարի նա դառնում է խոտածածկի վրա ԱՄՆ առաջնության հաղթող պատանիների շրջանում և Ֆրանսիայի բաց առաջնության պատանիների զուգախաղի մրցաշարի հաղթող Լյուկ Ջենսենի հետ զույգով։ Այդ նույն թվականին նա շահում է իր առաջին տիտղոսը պրոֆեսիոնալ մրցաշարում, Ռիչմոնդում հաղթելով ավագ եղբայր Ջոնի հետ զույգով։ 1985 թվականից մինչ 1988 թվականը Պատրիկը սովորում էր Սթենֆորդի համալսարանում և ուսանելու այդ տարիներին համալսարանակն հավաքականի հետ միասին երկու անգամ հաղթել է Հյուսիսային Ամերիկայի ուսանողական առաջնությունում (NCAA)։ Ուսման բոլոր երեք տարիների ընթացքում նա ընդգրկվում էր ԱՄՆ սիրողական խորհրդանշական հավաքականի մեջ։ Նույնպես ուանելու ժամանակ, նա Ջենսենի հետ զուչգով, շահել է 1987 թվականի Պանամերիկյան խաղերի ոսկե մեդալը, իսկ Ջիմ Գրաբի հետ զույգով նույն թվականին հաղթել է իր երկրորդ պրոֆեսիոնալ մրցաշարում, բարձրանալով թենիսիտների դասակարգման աղյուսակում, ովքեր խաղում են զուգախաղում, 150 հորիզոնականով, հասնելով առաջին հարյուրյակի միջնամաս։ 1988 թվականին նա հասնում է ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ խառը զուգախաղում, ավստրալուհի Էլիզաբեթ Սմայլիի հետ։ Ամերիկա-ավստրալիական զույգը «չասակարգված» էր 3-րդ համարի տակ և եզրափակիչում պարտվում է մրցաշարի «երկրորդ» զույգ Յանա Նովատնային և Ջիմ Պյուին- 5-7,3-6։ Այդ մրցաշրջանը Մաքինրոյ-կրտսերը ավարտում է զուգախաղի լավագույն 30 թենիսիստների շարքում։
Հաջորդ երկու տարիներին Պատրիկ Մաքինրոյը շարունակում էր Գրաբի հետ հաջող համագործակցությունը, որի գագաթնակետն են դառնում հաղթանակները Ֆրանսիայի բաց առաջնությունում և «Մասթերս» մրցաշարում՝ տարվա ամփոփիչ մրցաշարում, որտեղ նրանք հաղթանակ են տանում բոլոր հինգ խաղերում, այդ թվում աշխարհի լավագույն զույգերի նկատմամբ՝ Ռիկ Լիչ-Ջիմ Պյուի նկատմամբ խմբում և Անդերս Յարիդ-Ջոն Ֆիցջերալդի նկատմամբ եզրափակիչում։ Ընդհանուր առմամբ նրանք երկուսով երկու տարվա ընթացքում խաղացել են յոթ եզրափակիչներում, որոնցից հաղթել են երեքում, իսկ անձամբ Մաքինրոյը մի քանի անգամ մտել է զուգախաղի աշխարհի լավագույն թենիսիստների տասնյակի մեջ։
Գրաբից բաժանվելուց հետո իր առաջին իսկ Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ 1991 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ նրա խաղընկերն էր Դևիդ Ուիտոնը, Պատրիկ Մաքինրոյը հասնում է եզրափակիչ, որտեղ պարտություն են կրում Սքոթ Դևիս-Դավիդ Փեյթ զույգին՝ 1-6, 6–4, 4–6, 7–5, 7–9։ Զգալի հաջողության է նա հասնում նաև մենախաղում, որտեղ, զբաղեցնելով դասակարգման աղյուսակի 114-րդ հորիզոնականը, կիսաեզրափակիչ է դուրս գալիս ավելի բարձր վարկանիշ ունեցող երեք մրցակիցներին հաղթելուց հետո, ներառյալ աշխարհի 18-րդ ռակետ Ջեյ Բերգերին։ Կիսաեզրափակիչում նա պարտվում է մրցաշարի ապագա հաղթող Բորիս Բեկկերին՝ 7-6(7-2),4-6,1-6,4-6։ Կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո մամուլին հարցազրույցում նա կատակում է, որ կիսաեզրափակիչի մասնակիցների կազմը «հենց այնպիսին է, ինչպիսին բոլորը սպասում էին՝ Էդբերգ, Լենդլ, Մաքինրոյ և Բեկկեր»[4]։ Հետագայում, այդ նույն մրցաշրջանում, նա շվեյցարիացի Յակոբ Հլասեկի հետ դուրս է գալիս ATP զուգախաղի մրցաշարերի ևս երկու եզրափակիչ (մեկ հաղթանակ), իսկ փետրվարին Չիկագոյում այդ կարողանում է անել մենախաղում և տարին ավարտում է աշխարհի լավագույն 50 թենիսիստների շարքում։
Հետագա երեք տարիներին, չնայած Պատրիկը արդեն աղմկոտ հաջողությունների չէր հասնում Մեծ Սաղավարտի մրցաշարերում, նա հանդես էր գալիս վստահ և կայուն, հիմնականում ամերիկացի Ջոնաթան Սթարկի և Ջարեդ Պալմերի հետ զույգով, այդ ընթացքում երկու անգամ հաղթանակի հասնելով աշխարհի լավագույն զույգերի նկատմամբ (Գրաբ-Ռիչի Ռենեբերգ զույգի նկատմամբ 1992 թվականին Սիդնեյում և Պատրիկ Հելբրայթ-Գրանտ Կոնել զույգի նկատմամբ 1994 թվականին)։ 1992 թվականի մրցաշարջանը նա ավարտում է զուգաքաղի լավագույն թենիսիստների տասնյակում, իսկ 1993 թվականի ընթացխում բարձրանում է մինչև դասակարգման աղյուսակի երրորդ հորիզոնական։ Այդ ժամանակ նա առաջին անգամ հրավիրվում է ԱՄՆ հավաքական, որի կազմում 1993-1996 թվականներին Դևիսի Գավաթում անց է կացնում չորս հանդիպում, զուգախաղերում տոնելով երեք հաղթանակ և պարտվելով մեկ խաղում։ 1993 թվականին ԱՄՆ հավաքականի կազմում նա նաև շահում է Աշխարհի թիմային գավաթը, Ռիչի Ռենեբերգի հետ զույգով հավաքականին չորս խաղում բերելով չորս հաղթանակ։
1994 թվականին, կարիերայի ավարտին մոտ, արդեն իր հաշվին ունենալով 30 եզրափակիչ զուգախաղում, պատրիկ Մաքինրոյը սկսում է լավ արդյունքների հասնել նաև մենախաղում։ Նա տարվա ընթացքում երկու անգամ դուրս է գալիս ATP մրցաշարերի եզրափակիչ, իսկ 1995 թվականի սկզբին, Սիդնեյում, որտեղ եզրափակիչում նրա հակառակորդն էր ավստրալիացի Ռիչարդ Ֆրոմբերգը, շահում է է ATP մենախաղի իր առաջին և միակ տիտղոսը։ Դրանից հետո, Ավստրալիայի բաց առաջնությունում, նա առավելության է հասնում Բորիս Բեկկերի նկատմամբ, այդ պահին աշխարհի թիվ 3-րդ ռակետ և դուրս է գալիս չորրորդ շրջան, իսկ ԱՄՆ բաց առաջնությունում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ կրկին հանդիպում է Բեկկերի հետ, ով այս անգամ կարողանում է ռևանշ վերցնել։ 1995 թվականի սեպտեմբերին Մաքինրոյը դասակարգման աղյուսակում բարձրանում է մինչև 28-րդ հորիզոնական։
Իր վերջին տիտղոսը Մաքինրոյը շահել է 1995 թվականի հոկտեմբերին Կուալա Լումպուրում, իսկ վերջին եզրափակիչը խաղացել է հաջորդ տարվա սկզբին Սիդնեյում։ Պրոֆեսիոնալ կարիերայում իր վերջին հանդիպումը նա անց է կացրել Չեխիայի հավաքականի դեմ Դևիսի Գավաթի խաղարկությունում։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող տղամարդկանց զուգախաղում և «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթող տղամարդկանց զուգախաղում։
- Ընդհանուր առմամբ տղաարդկանց մենախաղի մեկ և զուգախաղի 16 պրոֆեսիոնալ մրցաշարերի հաղթող։
- 1993 թվականի Աշխարհի թիմային գավաթի հաղթող ԱՄՆ հավաքականի կազմում։
- 1987 թվականի Պանամերիկյան խաղերի հաղթող տղամարդկանց զուգախաղում։
- Որպես մարզիչ՝ Դևիսի Գավաթի 2007 թվականի հաղթող ԱՄՆ հավաքականի հետ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականի դեկտեմբերի 19-ին Պատրիկ Մաքինրոյն ամուսնում է երգչուհի և դերասանուհի Մելիսա Էրիկոյի հետ։ Նրանք ունեն երեք դուստրեր՝ Վիկտորիա Պենի (ծնվել է 2006 թվականին) և զույգեր Ժյուլետ Բեաթրիս և դիանա Քեթրին (ծնվել են 2008 թվականին)[5]։
Դիրքը դասակարգման աղյուսակում մրցաշրջանի վերջին
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | 1986 | 1987 | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մենախաղ | 621 | 452 | 494 | 356 | 120 | 36 | 111 | 73 | 72 | 34 |
Զուգախաղ | 222 | 52 | 25 | 29 | 23 | 28 | 7 | 14 | 15 | 13 |
Մեծ Սաղավարտի եզրափակիչներում մասնակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդկանց զուգախաղ (2)
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունք | Թվական | Մրցաշար | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1989 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Ջիմ Գրաբ | Մանսուր Բահրամի Էրիկ Վինոգրադսկի |
6-4, 2-6, 6-4, 7-65 |
Պարտություն | 1991 | Ավստրալիայի բաց առաջնություն | Դևիդ Ուիտոն | Սքոթ Դևիս Դավիդ Փեյթ |
7-64, 6-78, 3-6, 5-7 |
Խառը զուգախաղ (1)
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունք | Թվական | Մրցաշար | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Պարտություն | 1988 | ԱՄՆ բաց առաջնություն | Էլիզաբեթ Սմայլի | Յանա Նովոտնա Ջիմ Պյու |
5-7, 3-6 |
ATP մրցաշարերի եզրափակիչների մասնակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարեր |
---|
Մեծ Սաղավարտ (2) |
Մասթերս ամփոփիչ մրցաշար (1) |
ATP Մասթերս 1000 (6) |
ATP Մասթերս 500 (4) |
ATP Մասթերս 250 (21) |
Գրան Պրի (7) |
Մենախաղ (4)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակ (1)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|
1995 հունվարի 9 | Peters International Սիդնեյ, Ավստրալիա |
Հարդ | Ռիչարդ Ֆրոմբերգ | 6-2, 7-64 |
Պարտություններ (3)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|
1991 փետրվարի 25 | Չիկագո, ԱՄՆ | Գորգ | Ջոն Մաքինրոյ | 6-3, 2-6, 4-6 |
1994 հունվարի 10 | Benson & Hedges Open Օքլենդ, Նոր Զելանդիա |
Հարդ | Մագնուս Գուստաֆսոն | 4-6, 0-6 |
1994 սեպտեմբերի 26 | Davidoff Swiss Indoors Բազել, Շվեյցարիա |
Հարդ(i) | Ուեյն Ֆերեյրա | 6-4, 2-6, 6-77, 3-6 |
Զուգախաղ (37)
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Հաղթանակներ (16)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
1. | 1984 փետրվարի 6 | Ռիչմոնդ, ԱՄՆ | Գորգ | Ջոն Մաքինրոյ | Սթիվ Դենտոն Քևին Կարեն |
7-6, 6-2 |
2. | 1987 սեպտեմբերի 28 | SAP Open Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ |
Գորգ | Ջիմ Գրաբ | Գլեն Լեյենդեկեր Թոդ Ուիտսկեն |
6-2, 0-6, 6-4 |
3. | 1989 մայիսի 29 | Ֆրանսիայի բաց առաջնություն, Փարիզ |
Գրունտ | Ջիմ Գրաբ | Մանսուր Բահրամի Էրիկ Վինոգրադսկի |
6-4, 2-6, 6-4, 7-65 |
4. | 1989 դեկտեմբերի 6 | «Մասթերս» ամփոփիչ մրցաշար, Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Գորգ | Ջիմ Գրաբ | Ջոն Ֆիցջերալդ Անդերս Յարիդ |
7-5, 7-64, 5-7, 6-3 |
5. | 1990 նոյեմբերի 5 | Diet Pepsi Championships Ուեմբլի, Լոնդոն |
Գորգ | Ջիմ Գրաբ | Ռիկ Լիչ Ջիմ Պյու |
7-6, 4-6, 6-3 |
6. | 1991 սեպտեմբերի 23 | Swiss Indoors Բազել, Շվեյցարիա |
Հարդ(i) | Յակոբ Հլասեկ | Պետր Կորդա Ջոն Մաքինրոյ |
3-6, 7-6, 7-6 |
7. | 1992 ապրիլի 27 | Մադրիդի «Գրան-Պրի» Մադրիդ, Իսպանիա |
Գրունտ | Պատրիկ Հելբրայթ | Ֆրանսիսկո Կլավետ Կառլոս Կոստա |
6-3, 6-2 |
8. | 1992 հոկտեմբերի 5 | Australian Indoors, Սիդնեյ |
Հարդ(i) | Ջոնաթան Սթարկ | Ջիմ Գրաբ Ռիչի Ռենեբերգ |
6-2, 6-3 |
9. | 1992 նոյեմբերի 2 | Paris Open Փարիզ, Ֆրանսիա |
Գորգ (i) | Ջոն Մաքինրոյ | Պատրիկ Հելբրայթ Դանի Վիսեր |
6-4, 6-2 |
10. | 1993 մայիսի 10 | Americas Red Clay Championships Կորալ Սփրինգս, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գրունտ | Ջոնաթան Սթարկ | Պոլ Անակոն Դագ Ֆլեկ |
6-4, 6-3 |
11. | 1993 հունիսի 7 | Rosmalen Grass Court Championships Ռոսմալեն, Նիդերլանդներ |
Խոտածածկ | Ջոնաթան Սթարկ | Դևիդ Ադամս Անդրեյ Օլխովսկի |
7-6, 1-6, 6-4 |
12. | 1993 հոկտեմբերի 4 | Australian Indoors Սիդնեյ (2) |
Հարդ(i) | Ռիչի Ռենեբերգ | Ալեքսանդր Մրոնց Լարս Ռեման |
6-3, 7-5 |
13. | 1994 հունվարի 10 | Benson & Hedges Open Օքլենդ, Նոր Զելանդիա |
Հարդ | Ջարեդ Պալմեր | Պատրիկ Հելբրայթ Գրանտ Կոնել |
6-2, 4-6, 6-4 |
14. | 1994 սեպտեմբերի 26 | Բազել, Շվեյցարիա(2) | Hard (i) | Ջարեդ Պալմեր | Ջոն Լաֆնի դե Յագեր Լեն Բեյլ |
6-3, 7-6 |
15. | 1995 փետրվարի 6 | Sybase Open Սան Խոսե, ԱՄՆ (2) |
Հարդ(i) | Ջիմ Գրաբ | Ալեքս Օ'Բրայեն Սենդոն Ստոլ |
3-6, 7-5, 6-0 |
16. | 1995 հոկտեմբերի 2 | Կուալա Լումպուր, Մալայզիա | Գորգ | Մարկ Ֆիլիպուսիս | Պատրիկ Հելբրայթ Գրանտ Կոնել |
7-5, 6-4 |
Պարտություններ (21)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
1. | 1988 հուլիսի 18 | Սկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ | Հարդ | Պոլ Անակոն | Գրեգ վան Էմբուրգ Ալեքսանդր Մրոնց |
3-6, 7-6, 5-7 |
2. | 1988 օգոստոսի 15 | Cincinnati Open Ցինցինատի, ԱՄՆ |
Հարդ | Ջիմ Գրաբ | Ռիկ Լիչ Ջիմ Պյու |
2-6, 4-6 |
3. | 1989 մարտի 20 | Lipton International Players Championships Կի Բիսկեյն, Ֆլորիդա, ԱՄՆ |
Հարդ | Ջիմ Գրաբ | Յակոբ Հլասեկ Անդերս Յարիդ |
3-6, հրաժարում |
4. | 1989 ապրիլի 10 | Banespa Open Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Գորգ | Թիմ Ուիլկիսոն | Խորխե Լոսանո Թոդ Ուիստսկեն |
6-2, 4-6, 4-6 |
5. | 1989 հուլիսի 24 | Sovran Bank Classic Վաշինգտոն, ԱՄՆ |
Հարդ | Ջիմ Գրաբ | Նիլ Բրոուդ Գերի Մյուլեր |
7-6, 6-7, 4-6 |
6. | 1990 մարտի 5 | Newsweek Champions Cup Ինդիան Ուելս, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Հարդ | Ջիմ Գրաբ | Բորիս Բեկկեր Գի Ֆորժե |
6-4, 4-6, 3-6 |
7. | 1990 հունիսի 11 | Rosmalen Grass Court Championships Ռոսմալեն, Նիդերլանդներ |
Խոտածածկ | Ջիմ Գրաբ | Միխաել Շտիխ Յակոբ Հլասեկ |
6-7, 3-6 |
8. | 1991 հունվարի 14 | Ավստրալիայի բաց առաջնություն, Մելբուրն |
Հարդ | Դևիդ Ուիտոն | Սքոթ Դևիս Դավիդ Փեյթ |
7-64, 6-78, 3-6, 5-7 |
9. | 1991 հոկտեմբերի 14 | CA-Tennis Trophy Վիեննա, Ավստրիա |
Գորգ | Յակոբ Հլասեկ | Գերի Մյուլեր Անդերս Յարիդ |
4-6, 5-7 |
10. | 1992 օգոստոսի 10 | Ցինցինատի(2) | Հարդ | Ջոնաթան Սթարկ | Թոդ Վուդբրիջ Մարկ Վուդֆորդ |
3-6, 6-1, 3-6 |
11. | 1992 օգոստոսի 17 | Volvo International Նյու Հեյվեն, ԱՄՆ |
Հարդ | Ջարեդ Պալմեր | Կելլի Ջոնս Ռիկ Լիչ |
6-7, 7-6, 2-6 |
12. | 1992 սեպտեմբերի 28 | Բրիսբեն, Ավստրալիա | Հարդ(i) | Ջոնաթան Սթարկ | Սթիվ Դևրիզ Դևիդ Մակֆերսոն |
4-6, 4-6 |
13. | 1992 նոյեմբերի 9 | Անտվերպեն, Բելգիա | Գորգ | Ջարեդ Պալմեր | Ջոն Ֆիցջերալդ Անդերս Յարիդ |
2-6, 2-6 |
14. | 1993 փետրվարի 1 | SAP Open Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ |
Հարդ(i) | Ջոնաթան Սթարկ | Սքոթ Դևիս Յակկո Էլթինգ |
1-6, 6-4, 5-7 |
15. | 1993 մարտի 12 | Lipton Championships Մայամի, ԱՄՆ (2) |
Հարդ | Ջոնաթան Սթարկ | Ռիխարդ Կրայչեկ Յան Սիմերինկ |
7-6, 4-6, 6-7 |
16. | 1994 ապրիլի 14 | Ճապոնիայի բաց առաջնություն, Տոկիո |
Հարդ | Սեբաստիան Լարո | Հենրիկ Հոլմ Անդերս Յարիդ |
6-7, 1-6 |
17. | 1994 հուլիսի 27 | Canadian Open Տորոնտո, Կանադա |
Հարդ | Ջարեդ Պալմեր | Բայրոն Բլեյք Ջոնաթան Սթարկ |
4-6, 4-6 |
18. | 1994 հոկտեմբերի 3 | Թուլուզա, Ֆրանսիա | Հարդ(i) | Ջարեդ Պալմեր | Դանիել Վացեկ Մենո Օստինգ |
6-7, 7-6, 3-6 |
19. | 1995 մարտի 13 | Մայամի(3) | Հարդ | Ջիմ Գրաբ | Թոդ Վուդբրիջ Մարկ Վուդֆորդ |
3-6, 6-7 |
20. | 1995 հոկտեմբերի 9 | Tokyo Indoor, Ճապոնիա |
Գորգ | Յակոբ Հլասեկ | Պաուլ Հաարհյուս Յակկո Էլթինգ |
6-7, 4-6 |
21. | 1996 հունվարի 8 | Peters International Սիդնեյ, Ավստրալիա |
Հարդ | Սենդոն Ստոլ | Յան Սիմերինկ Էլիս Ֆերեյրա |
7-5, 4-6, 1-6 |
Թիմային մրցաշարերի եզրափակիչների մասնակցություն (1)
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունք | Թվական | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1993 | Power Horse World Team Cup Աշխարհի գավաթ, Դյուսելդորֆ |
ԱՄՆ Պ. Մաքինրոյ, Ռ. Ռենեբերգ, Փ. Սամփրաս, Մ. Չանգ |
Գերմանիա Պ. Կյունեն, Կ.-ՈՒ. Շտեբ, Մ. Շտիխ |
3-0 |
Հետագա կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն 1995 թվականին, դեռևս ելույթ ունենալու ժամանակ, Պատրիկ Մաքինրոյը սկսում է համագործակցել ESPN ընկերության հետ, որպես մարզական լրագրող։ Սկսած 1997 թվականից նա աշխատում է այդ ընկերությունում մպտական հիմունքներով։ 1996—2000 թվականներին նա նաև համագործակցում է CBS Sports հեռուստաալիքի հետ, որպես մարզական մեկնաբան, առաջին հերթին լուսաբանելով ԱՄՆ թենիսի բաց առաջնությունները։
2000 թվականի վերջին Մաքինրոյը նշանակվում է Դևիսի Գավաթում ԱՄՆ ազգային հավաքականի ավագ, այդ կարգավիճակում փոխարինելով ավագ եղբայր Ջոնին[6]։ Նա դառնում է 38-րդ թիմի ավագը և այդ պաշտոնին մնում է համարյա տես տարի, ավելի երկար, քան իր նոխրոդներից ցանկացածը, հեռանալով միայն 2010 թվականի սեպտեմբերին։ Հավաքականի ավագի պաշտոնում լինելու ժամանակ նա մեկ անգամ, 2007 թվականին, հավաքականին կարողանում է բերել Դևիսի Գավաթում հաղթանակի։ Այդ տիտղոսը ԱՄՆ հավաքականի համար առաջինն է դառնում 1995 թվականից ի վեր և նվաճվում է այն կազմով, որը Մաքինրոյը չէր փոխում 2005-ից մինչև 2008 թվականները, տասը անընդմեջ հանդիպումների ընթացքում՝ Էնդի Ռոդիկ, Ջեյմս Բլեյք, Բոբ Բրայան և Մայքլ Բրայան[7]։ 2004 թվականին նա նաև մարզել է ԱՄՆ տղամարդկանց հավաքականը Աթենքում Օլիմպիական խաղերից առաջ։ 2008 թվականի ապրիլին նա նշանակվում է նոր պաշտոնի՝ Միացյալ նահանգների թենիսի ասոցիացիայի (USTA) գլխավոր մենեջեր բարձրակարգ խաղացողների դաստիարակման հարցով։ Նրա պարտականությունների մեջ են մտնում պատանի թենիսիստների և սկսնակ պրոֆեսիոնալների ունակությունների զարգացմանը հետևելը, նրա վերահսկողության տակ են Ֆլորիդայի և Կալիֆորնիայի USTA-ի թենիսի կենտրոնները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ATP վեբկայք
- ↑ 2,0 2,1 2,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 699. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ Патрик Макинрой на сайте ESPN (անգլ.)
- ↑ Patrick McEnroe and Melissa Errico Have Twins! Արխիվացված 2009-08-23 Wayback Machine Celebrity Baby Blog, February 1, 2009
- ↑ Pagliaro, Richard (2010 թ․ սեպտեմբերի 6). «End Of An Era: Patrick McEnroe To Step Down As Davis Cup Captain». Tennis Now. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Рекорды сборной США в Кубке Дэвиса на сайте Ассоциации тенниса Соединённых Штатов (անգլ.)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Մաքինրոյ» հոդվածին։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնություն
- Ամերիկացի թենիսիստներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն
- Ուիմբլդոնի մրցաշար
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն