(Translated by https://www.hiragana.jp/)
Ադոլֆ Պաուլ - Վիքիպեդիա Jump to content

Ադոլֆ Պաուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ադոլֆ Պաուլ
Ծնվել էհունվարի 6, 1863(1863-01-06)[1][2]
ԾննդավայրBrommö, Mariestad Municipality, Սկարաբորգ, Շվեդիա
Վախճանվել էսեպտեմբերի 30, 1943(1943-09-30)[1] (80 տարեկան) կամ հոկտեմբերի 5, 1943(1943-10-05)[3] (80 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա
Գրական անունGeorg Wiedesheim[4]
Մասնագիտությունգրող և սցենարիստ
Քաղաքացիություն Ֆինլանդիա,  Շվեդիա և  Գերմանական ռայխ
ԿրթությունՍիբելիուս ակադեմիա
ԶավակներHedda Wiedersheim-Paul?, Holger Wiedersheim-Paul? և Tali Paul?
 Adolf Paul Վիքիպահեստում

Ադոլֆ Պաուլ (գերմ.՝ Adolf Paul, հունվարի 6, 1863(1863-01-06)[1][2], Brommö, Mariestad Municipality, Սկարաբորգ, Շվեդիա - սեպտեմբերի 30, 1943(1943-09-30)[1] կամ հոկտեմբերի 5, 1943(1943-10-05)[3], Բեռլին, Նացիստական Գերմանիա), գերմանա-շվեդա-ֆիննական գրող, դրամատուրգ, սցենարիստ։

Կենսագրություն

Ծնվել է Շվեդիայի Բրոմյո կղզում՝ Վենեռն լճի հարևանությամբ։ Տամմելայի ակադեմիայում ավարտել է հողագործական դասընթացները։ Ավելի ուշ, Ռուիսսալոյում գտնվող հոր ֆերմայում զբաղվել է հողագործությամբ։ 1886 թվականին ընդունվել է Հելսինկիի երաժշտական ակադեմիա։ Սովորել է Ֆերուչո Բրուզոնի մոտ։

1889 թվականին ապրել է Գերմանիայի Շարլոտտենբուրգ քաղաքում՝ Մեծ Բեռլին արվարձանում, որտեղ զբաղվել է գրական գործունեությամբ։

Հրատարակել է մի շարք վիպակներ և վեպեր, բայց ավելի հայտնի է որպես դրամատուրգ։ Առավել մեծ հաջողության է արժանացել նրա «Քրիստիան II» պատմական պիեսը (1897), որ բազմիցս բեմադրվել է Հելսինկիում, Ստոկհոլմում և Լյուբեկում։ Նրա ստեղծագործությունները մասամբ թարգմանվել են իր կողմից, մասամբ էլ գրված են գերմաներենով։

Ընկերություն էր անում շվեդ գրող Յուհան Ավգուստ Ստրինդբերգի, կոմպոզիտոր Յան Սիբելիուսի, արվեստագետներ Էդուարդ Մունքի և Ակսելի Գալլեն-Կալլելաի հետ։

Հետաքրքիր փաստ

Էդվարդ Մունկ. «Վամպիր»: 1893 թվական

Ա. Պաուլը եղել է Էդվարդ Մունկի՝ 1893 թվականին ստեղծված «Վամպիր» կտավում պատկերված տղամարդու նախատիպը։

Ընտրված ստեղծագործություններ

Վեպեր

  • Die Teufelskirche: Komödie in drei Akten, Schuster & Loeffler, 1905
  • Jung-Hansens Liebesbriefe, G. Müller Verlag, München 1911
  • Exzellenz Unterrock, Albert Langen Verlag, München, etwa um 1915; (Verfilmt 1920)
  • Wenn die Kosaken kommen, G. Müller, München 1916, 2. Aufl.
  • Stille Teilhaber, G. Müller, München 1916
  • Der bewußte Jemand, A. Langen, München 1917
  • Das heilige Donnerwetter Albert Langen — Georg Müller, München 1918
  • Die Tänzerin Barberina. Roman aus der Zeit Friedrichs des Großen., Albert Langen Verlag, München/Berlin, Deutsche Buch-Gemeinschaft 1915 um
  • Fiorenza: Frühlingsreise in eine blühende Stadt, Schünemann, Bremen 1955

Պիեսներ

  • Wie die Sünde in die Welt kam. Ein Legendenspiel, Reiss Verlag, Berlin 1909
  • Lola Montez. Schauspiel in drei Akten. Albert Langen Verlag, München, 1917

Գրական կենսագրություններ

  • Strindberg-Erinnerungen und Briefe, München 1924
  • Der Einfluß Walter Scotts auf die epische Technik Theodor Fontanes, Priebatsch's Buchhandlung, Breslau, 1934

Դրամատիկական գործեր

  • 1913: The Los schwarze
  • 1918: Mitternacht
  • 1919: Die Teufelskirche
  • 1919: Die Augen im Walde
  • 1920: Die Tänzerin Barberina
  • 1926: The Palace of Pleasure
  • 1930: One Mad Kiss
  • 1930: El precio de un beso

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Ադոլֆ Պաուլ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Պաուլ» հոդվածին։