Ալան Գութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ալան Գութ
Alan Harvey Guth
Ծնվել էփետրվարի 27, 1947 թվական
Նյու Բրանսուիկ, Միդլսեքս շրջան (Նյու Ջերսի)
Բնակության վայր(եր)Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Մասնագիտությունկոսմոլոգիա, տեսական ֆիզիկա
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկական տիեզերագիտություն և տարրական մասնիկների ֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան աստղագիտական միություն[2] և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[2]
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճանմագիստրոս (1969) և փիլիսոփայության դոկտոր (1972)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարen:Francis E. Low
Եղել է գիտական ղեկավարCarl Linwood Gardner?[4], Chung-Pei Ma? և Andrea De Simone?
Ինչով է հայտնիտիեզերքի գնաճային մոդելի տեսաբան
Ազդվել էՍթիվեն Վայնբերգ և Ռոբերտ Դիքե
ՊարգևներՆոբելյան մրցանակ հիմնարար ֆիզիկայի համար (2012)
Կավլի մրցանակ (2014)
Երեխա(ներ)Լարի Գութ
 Alan Guth Վիքիպահեստում

Ալան Գութ (Գուս) (անգլ.՝ Alan Harvey Guth, փետրվարի 27, 1947(1947-02-27), Նյու Բրանսուիկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[5][6][7]), ամերիկացի ֆիզիկոս և կոսմոլոգ, առաջին է առաջարկել տիեզերքի գնաճային մոդելի գաղափարը։

Կենսագրություն

Ալան Գութը ծնվել է ԱՄՆ-ի Միդլսեքս շրջանի (Նյու Ջերսի) Նյու Բրանսուիկ քաղաքում, մի հրեական ընտանիքում[8][9][10]։ Նրա ծնողները՝ Հայման Գութը և Իլեյն Չեյտենը, ղեկավարում էիր մի մթերային խանութ և քիմմաքրում[11]։ Մեծացել է Նյու Ջերսի նահանգի Հայլենդ-Պարկում, որտեղ ավարտել է դպրոցը, որպեսզի ընդունվի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ։ Ինստիտուտում նա սովորել է 1964 թվականից մինչև 1971 թվականները, Ֆրենսիս Լոյի ղեկավարության ներքո դառնալաով փիլիսոփայության բժիշկ։ 1970-ական թվականներին Գութը ստանձնում է գիտությունների դոկտոր պաշտոնը Պրիստոնի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում, Կորնելի համալսարանում և Ստենֆորդի համալսարանում։ Կորնելի համալսարանում Գութը ծանոթանում է ֆիզիկոս Հենրի Թաեմի հետ, ով համոզել է նրան համատեղ ուսումնասիրել Տիեզերքի վաղ դարաշրջանի մագնիսական մոնոպոլը։ Այդ աշխատանքը փոխել է իր կարիերայի ուղղությունը։ Միասին նրանք հայտնագործեցին, որ տարրական մասնիկների ֆիզիկայում ստանդարտ ենթադրությունները և տիեզերագիտությունը հանգում են ֆանտաստիկ հսկա մագնիսների մոնոպոլների թվի։ Այդ արդյունքը ավելի վաղ ստացել են խորհրդային գիտնականներ Զելդովիչը և Խլոպովը։ Գութը և Տայը սկսում են փնտրել այլընտրանքային առաջարկներ, որոնք թույլ կտան խուսափել մագնիսական մոնոպոլների գերարտադրության խնդիրը։ Արդյունքում Գութը ձևակերպեց Մեծ պայթյունի տեսությունը ստեղծելով Տիեզերքի գնաճային մոդելը։

1980 թվականին Գութը վերադարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ որպես դոցենտ։ Այնտեղ էլ նա աշխատում է մինչև օրս։

Մրցանակներ

Ծանոթագրություններ

  1. Encyclopædia Britannica // Encyclopædia Britannica Online
  2. 2,0 2,1 Notable Names Database — 2002.
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. Mathematics Genealogy Project — 1997.
  5. 5,0 5,1 Guth, Alan H.MIT Kavli Institute for Astrophysics and Space Research.
  6. 6,0 6,1 ALAN H. GUTH, SB '69, PHD '72MIT.
  7. 7,0 7,1 50 People Who Deserve a Nobel Prize
  8. Alan Guth
  9. NNDB (Alan Guth)
  10. Генеалогия семьи Гут
  11. Семья отца происходила из Румынии, матери — из территории современной Литвы.
  12. Ученый российского происхождения удостоен Космологической премии Грубера // Сайт newsru.com, 31 марта 2004 года
  13. «Fundamental Physics Prize». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  14. «Российские ученые Старобинский и Линде получили премию Кавли в размере $1 млн». Газета.ру. 29 мая 2014. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Գութ» հոդվածին։