(Translated by https://www.hiragana.jp/)
Ավետում - Վիքիպեդիա Jump to content

Ավետում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետում (այլ կիրառումներ)
Ավետման տեսարան XIII դ. 80-ական թթ. Ավետարանից, Կիլիկիայի մանրանկարչական դպրոց
Ավետում, հեղինակ Սանդրո Բոտիչելլի:

Ավետում (հուն․՝ Εいぷしろんὐαγγελισμός [τたうῆς Θεοτόκου]; լատին․՝ Annuntiatio), ավետարանական պատմություն այն մասին, որ Մարիամ Աստվածածնի մոտ է գալիս Աստծու կողմից ուղարկված Գաբրիել հրեշտակը և ավետում, որ նրանից ծնվելու է Աստծու Որդին՝ մարդկության փրկիչը։ Ավետում է կոչվում նաև այս լուրին նվիրված քրիստոնեական տոնը։ Իրողությունը ավետում է կոչվում, որովհետև ավետել նշանակում է ուրախ լուր հայտնել։

Ավետումը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է. այն միշտ տոնվում է ապրիլի 7-ին։

Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է նաև որպես Մայրության և գեղեցկության տոն։ Խորհրդանիշը բրաբիոն ծաղիկն է։ Այդ օրը նշում են Հիսուս Քրիստոսի մկրտության տոն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետում» հոդվածին։