(Translated by https://www.hiragana.jp/)
Էգիլս Լևիտս - Վիքիպեդիա Jump to content

Էգիլս Լևիտս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Էգիլս Լևիտս
 
Կուսակցություն՝ Latvian Way?
Կրթություն՝ Riga State Gymnasium No.2?, Lettisches Gymnasium Münster? (1973) և Համբուրգի համալսարան (1986)
Մասնագիտություն՝ դատավոր, իրավաբան, քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր հունիսի 30, 1955(1955-06-30)[1] (69 տարեկան)
Ծննդավայր Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ,  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն և  Լատվիա
Հայր Jonass Levits?
Մայր Ingeborga Levite?
 
Կայք՝ president.lv
 
Պարգևներ
Մարիաննա հողի Խաչի շքանշանի շղթա[3] Երեք աստղերի շքանշան Ճանաչման Խաչ և իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան[2]

Էգիլս Լևիտս (լատիշ․՝ Egils Levits, հունիսի 30, 1955(1955-06-30)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի քաղաքական և պետական գործիչ, իրավաբան, քաղաքագետ։ Լատվիայի նախագահն է 2019 թվականի մայիսի 29-ից։

Կենսագրություն

Ծնվել է 1955 թվականին հրեա-լատիշական ընտանիքում։ 1972 թվականին ծնողների հետ ԽՍՀՄ-ից տեղափոխվել է Գերմանիա։ Արդարադատության նախկին նախարար (1993-1994)։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (1995-2004), ապա Եվրոպական միության դատարանի  դատավոր (մինչև 2010 թվականը կոչվել է Եվրոպական համայնքների դատարան)։ Լատվիայի Ազգային զարթոնքի մասնակից։ Լատվիայի անկախության վերադարձման հայեցակարգի հեղինակ է։ Դեսպան Գերմանիայում, Շվեդիայում (1992-1993), Ավստրիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում (1994-1995)։ Սեյմի պատգամավոր (1993-1994)։ 100-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է։ Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր[4]։ Միջազգային արբիտրաժային դատարանի դատավոր[5]։ Սահմանադրական իրավունքի նախագահական հանձնաժողովի նախագահ[6]։

2019 թվականի մայիսի 29-ին Սեյմի կողմից ընտրվել է Լատվիայի նախագահ[7]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. https://www.president.gov.ua/documents/3932021-39785
  3. https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/54805-egils-levits
  4. GODA DOKTORI
  5. Members of the Permanent Court of Arbitration Արխիվացված 2014-02-03 Wayback Machine Стр. 105 (стр. 24 файла)(անգլ.)
  6. «Konstitucionālo tiesību komisija». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. «Выборы Президента Латвии 2019». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էգիլս Լևիտս» հոդվածին։