The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Հեկատոնքեյրներ (հուն.՝ ἑκατόν, հուն. նշ. հարյուր ձեռնանիներ), հին հունական դիցաբանությունում ստորերկրյա ուժերը անձնավորող հարյուր ձեռնանի և հիսուն գլխանի հսկաներ։
Ըստ Հեսիոդոսի, Հեկատոնքեյրները Ուրանոսի, և Գեայի երեք որդիներն էին՝ Բրիարեոս, Կոտտես և Գիես։ Տիտանների հետ կռվի թեժ պահին Օլիմպոսի աստվածները դիմել են Հեկատոնքեյրներին և վերջիններիս հաղթանակը ապահովել է օլիմպոսյանների հաղթանակը։ Հաղթանակից հետո Հեկատոնքեյրները հսկում են Աիդ գլորված տիտաններին[1]։
Աղբյուրներ
↑Դիցաբանական բառարան, «Լույս», Երևան, 1985, էջ 131