(Translated by https://www.hiragana.jp/)
Շոն Լենոն - Վիքիպեդիա Jump to content

Շոն Լենոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Շոն Լենոն
Լենոնի ելույթն իր The Ghost of a Saber Tooth Tiger խմբի հետ (2013 թվականի սեպտեմբեր)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունճապ.՝ Tarō Ono (小野おの 太郎たろう)
Ծնվել էհոկտեմբերի 9, 1975(1975-10-09)[1][2] (48 տարեկան)
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոք, ավանգարդ երաժշտություն, փորձարարական երաժշտություն և Փսիխոդելիկ երաժշտություն
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, կիթառահար, դաշնակահար, սցենարիստ և հեղինակ-կատարող
Գործիքներկիթառ, վոկալ, դաշնամուր, բաս կիթառ, հարվածային համակարգ, սինթեզատոր և Suzuki Omnichord?
ԼեյբլCapitol Records և Grand Royal?
ԿրթությունՖիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց, Դալթոնի դպրոց և Լե Ռոսի ինստիտուտ
Կայքseanonolennon.com
 Sean Lennon Վիքիպահեստում

Շոն Տարո Օնո Լենոն (ճապ.՝ 小野おの 太郎たろう (Տարո Օնո), անգլ.՝ Sean Taro Ono Lennon, հոկտեմբերի 9, 1975(1975-10-09)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), բրիտանացի-ամերիկացի[3] երաժիշտ, երգերի հեղինակ, պրոդյուսեր և բազմագործիքավորող։ Նա Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի որդին է։ Իր կարիերայի ընթացքում, Շոն Լենոնը եղել է այնպիսի երաժշտական կոլեկտիվների անդամ, ինչպիսիք են Cibo Matto, the Ghost of a Saber Tooth Tiger, the Claypool Lennon Delirium և իր ծնողների՝ Plastic Ono Band խմբերը։ Նա երկու սոլո ալբոմ է թողարկել՝ «Into the Sun» (1998) և «Friendly Fire» (2006)։ Լենոնը պրոդյուսերավորել է մի շարք տարբեր արտիստների ալբոմները, ներառյալ Black Lips և Plastic Ono Band խմբերը։

Վաղ տարիներ և կրթություն

Շոն Լենոնը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 9-ին Նյու Յորքի Պրեսբիտերական հիվանդանոցում՝ իր հոր 35-րդ ծննդյան տարեդարձին։ Մայրական գծով նա ճապոնացի է, իսկ հայրական գծով՝ անգլիացի, ուելսցի և իռլանդացի։ Ջուլիան Լենոնը նրա խորթ եղբայրն է, իսկ Էլթոն Ջոնը՝ կնքահայրը[4]։ Շոնի ծնվելուց հետո Ջոն Լենոնը «տնային ամուսին» է դարձել՝ հոգ տանելով իր կրտսեր որդու մասին մինչև իր մահը՝ 1980 թվականի դեկտեմբերի 8-ին։ Շոնը մանկապարտեզ է հաճախել Տոկիոյում[5], իր խնդրանքով կրթություն է ստացել Շվեյցարիայի Ռոլ քաղաքի Ինստիտուտ Լե Ռոզի (ֆր.՝ Institut Le Rosey) բացառիկ մասնավոր գիշերօթիկ դպրոցում, իսկ ավելի վաղ՝ Նյու Յորքի մասնավոր Ֆիլդսթոնի էթիկական մշակութային դպրոցում և Դալթոնի դպրոցում։ Նա երեք կիսամյակ սովորել է Կոլումբիայի համալսարանում՝ մասնագիտանալով մարդաբանության ոլորտում, նախքան համալսարանը թողնելը՝ երաժշտության և իր մոտ հետ շրջագայության վրա կենտրոնանալու համար[6][7]։

1984 թվականի հունվարին, երբ Սթիվ Ջոբսն այցելել է Մանհեթենը, նա մասնակցել է այն երեկույթին, որը Շոնի մայրը (Յոկո Օնո) կազմակերպում էր Լենոնի համար, և Ջոբսը նրան նվիրել է Մակինտոշ առաջին համակարգիչներից մեկը[8]։ Նույն տարի նա երգել է «It's Alright» երգը Օնոյի «Every Man Has A Woman» ալբոմում իր մոր համար։

Շոնի ծնողները սկիզբ են դրել իր երաժշտական կարիերային․ նրա նորամուտը երաժշտական աշխարհում տեղի է ունեցել 5 տարեկան հասակում, երբ նա պատմություն է ընթերցել իր մոր՝ 1981 թվականի «Season of Glass» ալբոմում։ Մանուկ հասակից մինչև պատանեկության տարիներ Լենոնը շարունակել է համագործակցել իր մոր հետ՝ երգելով և արտադրության իրավունքներ ստանալով նրա «It's Alright», «Starpeace» և «Onobox» սոլո ալբոմներում։ 16 տարեկանում Լենոնը՝ Լենի Կրավիցի հետ միասին դարձել է «All I Ever Wanted» երգի համահեղինակը՝ վերջինիս 1991 թվականի «Mama Said» ալբոմի համար, ինչպես նաև աշխատել է Կրավիցի հետ իր հոր՝ «Give Peace a Chance» ստեղծագործության շապիկի վրա՝ որպես բողոքի ակցիա իրաք-քուվեյթյան պատերազմի դեմ։ 1995 թվականին Լենոնը ձևավորել է IMA երաժշտական խումբը (Սեմ Քոփելմանի և Թիմո Էլիսի հետ) իր մոր՝ «Rising» ալբոմում նրա հետ նվագելու համար։

Լենոնը միանգամից երկու երկրի քաղաքացի է՝ Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության[3]։

Սկավառակագրություն

Սոլո ալբոմներ

Cibo Matto խմբի հետ

  • Super Relax (1997)
  • Stereo ★ Type A (1999)

The Ghost of a Saber Tooth Tiger խմբի հետ

  • Acoustic Sessions (2010)
  • La Carotte Bleue (2011)
  • Midnight Sun (2014)
  • Rising (1995)
  • Blueprint for a Sunrise (2001)
  • Don't Stop Me! EP (2009)
  • Between My Head and the Sky (2009)
  • The Flaming Lips 2011 EP: The Flaming Lips with Yoko Ono/Plastic Ono Band (2011)
  • Take Me to the Land of Hell (2013)

Mystical Weapons խմբի հետ

  • Mystical Weapons (2012)
  • Crotesque (2013)

The Claypool Lennon Delirium խմբի հետ

  • Monolith of Phobos (2016)
  • Lime and Limpid Green (2017)
  • South of Reality (2019)

Երաժշտություն ֆիլմերի համար

  • Ժպտա ֆոտոխցիկին (2005)
  • Ընկերական կրակ (2006)
    Շառլոթ Քեմփ Մալը (նրա ընկերուհին), Իրինա Լազարյանուն և Շոն Լենոնը 2009 թվականին
  • Օտարը[9] (2008)
  • Ռոզենկրացը և Գիլդեսթերնը անմահ են (2008)
  • Թեյի պայքար (2008)
  • Ալտեր էգոներ (2012)
  • Էյվայի սեփականություններ (2015)

Որպես պրոդյուսեր

  • Soulfly – Primitive (2000)
  • Valentine Original Soundtrack (2001)
  • Five Children and It Soundtrack (2004)
  • Esthero – Wikked Lil' Grrrls (2005)
  • Իրինա ԼազարյանուSome Place Along the Way (2007)
  • Յոկո Օնո/Plastic Ono BandBetween My Head and the Sky (2009)
  • The Ghost of a Saber Tooth Tiger - Acoustic Sessions (2010)
  • The Ghost of a Saber Tooth Tiger - Midnight Sun (2010)
  • The Ghost of a Saber Tooth Tiger - La Carotte Bleue (2011)
  • Kemp & Eden – Blackhole Lace (2012)
    Շոն Լենոնը 2006 թվականին
  • Plastic Ono Band - Take Me to the Land of Hell (2013)
  • Fat White Family - Songs for Our Mothers (2016)
  • Լանա Դել ՌեյLust for Life (2017)
  • The Moonlandingz - Interplanetary Class Classics (2017)
  • Black Lips - Satan's Graffiti or God's Art? (2017)
  • Insecure Men - Insecure Men (2018)[10][11]

Ֆիլմագրություն

  • Լուսնային ճամփորդ (1988)՝ Շոն
  • Պատկերացրու։ Ջոն Լենոն (1988)՝ ինքն իր դերում
  • Բաֆի՝ վամպիրների կործանիչ՝ Եթերաշրջան 2, Սերիա 1՝ «Երբ նա վատ էր» (1997)՝ երաժիշտ, Cibo Matto
  • Մելռոուզ Փլեյս՝ Եթերաշրջան 7, Սերիա 8՝ «Աշխարհն ըստ Մեթի» (1998)՝ ինքն իր դերում
  • Ժպտա ֆոտոխցիկին (2005)՝ բնօրինակ երաժշտություն, հեղինակ
  • Ընկերական կրակ (2006)՝ դերասան, բնօրինակ երաժշտություն, հեղինակ
  • Երեխաները պահպանման խցիկից (2008)՝ դերասան, հեղինակ
  • Ռոզենկրացը և Գիլդեսթերնը անմահ են (2010)՝ երաժշտություն
  • Հրեշը Փարիզում (2011, Ֆրանսուայի ձայն)
  • Ալտեր էգոներ (2012)՝ բնօրինակ երաժշտություն, կամեո
  • Ghost in the Shell: Arise, episode 3 (2014)՝ երգիչ, երգի տեքստ
  • Էյվայի սեփականություններ (2015)՝ բնօրինակ երաժշտություն

Մատենագրություն

  • Part Asian, 100% Hapa by Kip Fulbeck (2006) – Lennon is credited with writing the foreword.
  • Arcana III by John Zorn (2008) - Lennon wrote the essay "Muse or Ick"[12]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 «Sean Ono Lennon on Instagram: "Escaping to the fatherland for awhile until the dust settles from the inauguration. Feeling luckier than ever to be a British citizen. Good…"». Instagram.com. 2017 թ․ հունվարի 20. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
  4. «Elton John Celebrates His Friend John Lennon and Gets a Visit from Yoko and Godson Sean». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  5. Dekel, Jonathan (2010 թ․ հոկտեմբերի 8). «Sean Lennon on Singing John's Songs, Making Music and Yoko Ono's Legacy». Spinner. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. Lennon, Sean. «Sean Shows That He's A Real Lennon». The Independent UK. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  7. McLean, Craig. «Sean Lennon interview». The Telegraph UK. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  8. Isaacson, Walter (2011). Steve Jobs. New York, NY: Simon & Schuster. էջեր 180. ISBN 978-1-4516-4853-9.
  9. Liang, Ursula (2008 թ․ մարտի 11). «Now Screening | Mariacarla Boscono in "The Stranger"». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  10. Petridis, Alexis (2018 թ․ փետրվարի 22). «Insecure Men: Insecure Men review – slacker supergroup find redemption in pop». The Guardian. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  11. Monger, Timothy (2018 թ․ փետրվար). «Insecure Men». AllMusic.com. All Media Network. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. «John Zorn : Arcana III». Tzadik. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Լենոն» հոդվածին։