(Translated by https://www.hiragana.jp/)
Պալենկե - Վիքիպեդիա Jump to content

Պալենկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Նախաիսպանական քաղաք և Պալենկեի ազգային այգի
Pre-Hispanic City and National Park of Palenque*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Մեքսիկա Մեքսիկա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Լատինական Ամերիկա
և Կարիբներ
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (11-րդ նստաշրջան)
Համար 411
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պալենկե (իսպ.՝ Palenque), մայաների խոշոր քաղաքի պայմանական անվանումը, որը գտնվում է մեքսիկական Չյապաս նահանգի հյուսիս-արևելքում՝ մայաների քաղաքական և մշակութային կենտրոնը 3-8-րդ դարերում[1]։

Ընդհանուր տեղեկություն

Հիմնական կառույցները - մ.թ.ա. 600-800 թթ։ Դրա կենտրոնը համարվում է պալատը՝ շինությունների համալիր երկու խոշոր և երկու փոքր պալատներով։ Պատկերասրահները և ներքին դահլիճները զարդարված են քարե բարձրաքանդակներով։ Պահպանվել են պալատի ավերակները (92 x 68 մ մակերեսով)՝ շենքերի համալիրը, որոնք տեղակայված են երկու մեծ և երկու փոքր պալատների շուրջ, քառակուսի հիմքով աշտարակով։ Պահպանվել են «Արևի տաճարը», «Խաչի տաճարը», ինչպես նաև «Գրությունների տաճարը», որտեղ 1949 թ. մեքսիկացի հնագետ Ալբերտո Ռուզ Լուիլյերը հայտնաբերեց բարդ կամարով շենք, որի պատերին հարթաքանդակներ կային, իսկ կենտրոնում քարադագաղ էր գտնվում։ 1952 թ. քարադագաղը, որտեղ գտնվում էին Պալենկեի թագավորի մասունքները, բացեցին և բոլոր գանձերը տեղափոխեցին Մեխիկոյի մարդաբանության ազգային թանգարան։ Պալենկեում մնաց հանրահայտ փորագրազարդ սալի կրկնօրինակը[2]։

Պալենկեն ընկավ, հավանաբար, IX դարում Մեքսիկակական ծովածոցի ափից հարձակված ցեղերի պատճառով։ Դրա ավերակները հայտնի են XVIII դարից և բազմիցս հետազոտվել են (հիմնականում, 1949-1968 թթ. մեքսիկացի հնագետների կողմից)։ 1999 թվականին հնագետները ХХ տաճարում հայտնաբերեցին դամբարան, իսկ ХIX տաճարում՝ գրություններով և բարձրաքանդակներով զոհասեղան, որի վրա պատկերված էր Պակալեյ տիրակալի թոռը[3]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. http://olgatravel.com/2014/02/meksika-palenke/
  2. http://dic.academic.ru/dic.nsf/hist_dic/12666
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալենկե» հոդվածին։