(Translated by https://www.hiragana.jp/)
Ռապսոդիա - Վիքիպեդիա Jump to content

Ռապսոդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Ռապսոդիա (հուն․՝ ραψωδία՝ դյուցազնական երգ), գործիքային կամ վոկալային ստեղծագործություն գրված ազատ, ինպրովիզացված, դյուցազնական ոճում։

19-րդ դարում ռապսոդիան դառնում է գործիքային երաժշտության հայտնի ժանրերից մեկը․ազատ կառուցվածք ունեցող ստեղծագործություն է, վառ կոնտրաստային էպիզոդների հերթափոխով՝ լիրիկական, էպիկական, հերոսային-դրամատիկական կամ ուրախ-տոնական։

Ռապսոդիան գործիքային ֆանտազիայի ձև է ժողովրդական հյուսվածքի թեմաներով։ Այդ տերմինը հին հունական ծագում ունի։ Հնում «ռապսոդներ» անվանվել են ժողովրդական երգիչները, հերոսա-էպիկական ասույթների կատարողները ( նրանց կերպարները նկարագրված են Լիստի էպիզոդական ռապսոդիաներում)։ Թեև «ռապսոդիա» տերմինը օգտագործվել է արդեն հարյուրամյակի սկզբում որոշ չեխ հեղինակների կողմից, այդ ժանրի հիրավի ստեղծողը համարվում է Ֆ.Լիստը։ Նրա հունգարական ռապսոդիաների մեծամասնությունը հիմնված է դանդաղ երգեցիկ մեղեդիների վրա, որոնց հաջորդում են ռեչիտատիվային հատվածները և ավարտվում են շատ արագ պարերով (սովորաբար ժողովրդական պարային թեմաների վարիացիաների տեսքով) ։

Ռապսոդիաները իրենց մասշտաբովբազմատեսակ են։ Դրանց մեջ կան համեմատաբար ոչ այնքան մեծ պիեսներ, ինչպիսին է Լիստի հայտնի Վեցերորդ հունգարական ռապսոդիան։ Սակայն նույն անվանումն է տրվում նաև բավականին լայնածավալ պիեսներին, ինչպիսին են Ռախմանինովի նվագախմբային «Պագանինիի թեմայով ռապսոդիան» դաշնամուրի համար կամ Կարա Կարաևի սիմֆոնիկ «Ալբանական ռապսոդիան» ։