The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վանուատուի Հանրապետություն, խաղաղօվկիանոսյան պետություն Մելանեզիայում։ Հյուսիսից սահմանակցում է Սողոմոնյան կղզիներին, արևմուտքից՝ Ավստրալիայի տնտեսական գոտուն, հարավ-արևմուտքից՝ Նոր Կալեդոնիայի տարածքային ջրերին և հյուսիսից՝ Ֆիջիի տարածքային ջրերին։ Կլիման արևադարձային է, տարածված են մշտադալար արևադարձային անտառները, հարավում՝ սավաննաները։ Արժեքավոր ծառերից են կաուրին և սանդալենին։ Կենդանական աշխարհն աղքատ է, շատ են թռչունները։ Կղզիները հայտնաբերել է պորտուգալացի ծովագնաց Պ. Կիրոսը, ուսումնասիրել և Նոր Հեբրիդներ է անվանել Ջեյմս Կուկը։ 1906 թվականից երկիրը գտնվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ կառավարման ներքո։ 1980 թվականից անկախ բնակչության 90%-ը մելանեզացիներ են, կան նաև պոլինեզացիներ, եվրոպացիներ, չինացիներ և այլք։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են կոկոսյան արմավենի, յամս, տարո, ադամաթուզ, կակաո, սրճենի։ Զբաղվում են ձկնորսությամբ։ Կան պահածոների, ձկնավերամշակման, շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններ։ Վանուատուի խորհրդարանի շենքը Պորտ Վիլայում
պետություն է։