(Translated by https://www.hiragana.jp/)
Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի (դերասան) - Վիքիպեդիա Jump to content

Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի
վրաց.՝ ვლადიმერ [ლადო] სარდიონის ძე ალექსი-მესხიშვილი
Ծնվել էփետրվարի 16 (28), 1857
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 24, 1920(1920-11-24) (63 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
ՔաղաքացիությունՎրաստան
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, դերասան և թատերական ուսուցիչ
Երեխա(ներ)Շալվա Ալեքսի-Մեսխիշվիլի և Barbara Aleksi-Meskhishvili?
Պարգևներ և մրցանակներ

Վլադիմիր Սարդիոնի Ալեքսի-Միսխիշվիլի (վրաց.՝ ვლადიმერ [ლადო] სარდიონის ძე ალექსი-მესხიშვილი, Ալեքսեև-Մեսխիև, Լադո Մեսխիշվիլի, փետրվարի 16 (28), 1857, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 24, 1920(1920-11-24), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն), վրացի դերասան և ռեժիսոր։ ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (1930 թվական, հետմահու)։

Կենսագրություն

Ծնվել է փետրվարի 16 (28)-ին, Թիֆլիսում։ 1890-1896 թվականներին ղեկավարել է Թիֆլիսի, 1897-1906 թվականներին Քութայիսի վրացական դրամատիկական թատրոնները։ Ալեքսի-Մեսխիշվիլիի արվեստին բնորոշ էր հերոսական-ռոմանտիկական ուղղվածությունը։ Նա արտահայտել է հասարակության առաջավոր խավերի ձգտումները։

Բեմադրել է Շիլլերի «Ավազակներ»-ը, Հաուպտմանի «Ջուլհակներ»-ը։ Հովհաննես Աբելյանի, Վ. Աբաշիձեի հետ պայքարել է հայ և վրաց ազգային թատրոնների գոյատևման համար։ Ալեքսի-Մեսխիշվիլիյի անունով է կոչվում Քութայիսի դրամատիկական թատրոնը։ Մահացել է նոյեմբերի 24-ին, Թիֆլիսում։

Դերեր

  • Լևան Խիմշիաշվիլի (էրիսթավիի «Հայրենիք»)
  • Գոչա (Ծերեթելիի «Խարդախ Թամար»)
  • Ռասպլյուն (Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»)
  • Կարլ Մոոր, Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»)
  • Համլետ, Օթելլո, Ուրիել Ակոստա, Տարտյուֆ (Շեքսպիրի, Գուցկովի, Մոլիերի համանուն պիեսներում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի (դերասան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 161