(Translated by https://www.hiragana.jp/)
Ave - Վիքիպեդիա Jump to content

Ave

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Ավե (լատին․՝ Ave կամ լատին․՝ Aue), լատիներեն արտահայտություն, որն օգտագործում էին հռոմեացիները՝ որպես ողջույն։ Լատիներենից թարգմանաբար նշանակում է «ողջույն».[1]: Արտահայտությունը իրենից ներկայացնում է avere բայի հրամայական եղանակը (թարգմանաբար՝ «կեցցե՛»)[1]:

Բառի լատիներեն դասական արտասանումը՝ IPA: [ˈaweː], իսկ եկեղեցական լատիներենում՝ IPA: [ˈave]:

  • Տերմինն օգտագործվել է Կեսարին կամ այլ պաշտոնյաներին ողջունելու ժամանակ։ Գայ Սվետոնի Տրանկվիլլը գրել է, որ հռոմեացի գլադիատորները մարտից առաջ դիմում էին կեսարին՝ «Ave Caesar! Morituri te salutant!» խոսքերով, որը թարգմանվում է իբրև «Ավե Կեսար, մահվան գնացողները ողջունում են քեզ»:
  • «Ավե»-ի գերմանական անալոգը՝ «Հայլ»-ը լայնորեն օգտագործվել է նացիստների կողմից՝ իբրև ողջույն։ Բացի հնչյունային տարբերությունից, կարելի է խոսել նաև ձեռքի բարձրացման ժեստի տարբերության մասին (նացիստները բարձրացնում էին ուղիղ ձեռքը, հռոմեացիները՝ արմունկը)։
  • Կաթոլիկ եկեղեցու՝ Մարիամ Աստվածածնին ուղղված աղոթքը սկսվում է «Ave Maria» խոսքերով։ Ուղղափառությունում այդ աղոթքը համապատասխանում է Օրհնյալ Աստվածածնի երգին, որը սկսվում է «Աստվածածին կույս, ցնծա՛», որի հունարեն տարբերակն է «Θεοτόκε Παρθένε, χかいαあるふぁρろーεいぷしろん, κεχαριτωμένη Μαρία»՝ վերցված ավետարանչական տեքստից՝ «ցնծա՛, Աստվածածին, Աստված քեզ հետ»։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Латинско-русский словарь». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.