Իոսիֆ Բելիխ
Իոսիֆ Բելիխ | |
---|---|
հոկտեմբերի 10, 1892 - հուլիսի 18, 1959 (66 տարեկան) | |
Ծննդավայր | Տուրիի շրջան, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ |
Մահվան վայր | Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Վսեսվյատսկոե գերեզմանոց |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Kyiv Military College of Frunze? |
Պարգևներ |
Իոսիֆ Բելիխ (ռուս.՝ Ио́сиф Наза́рович Бе́лых, հոկտեմբերի 10, 1892, Տուրիի շրջան, Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - հուլիսի 18, 1959, Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), 1-ին Ուկրաինական ռազմաճակատի, 1-ին գվարդիական Կարմրադրոշ Ժիտոմիրյան Ուկրաինական ԽՍՀ Ժողկոմխորհի անվան հեծելազորային կորպուսի, 2-րդ գվարդիական Լենինի, Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր, Բոգդան Խմելնիցկու անվան հեծելազորային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գվարդիայի գնդապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1892 թվականի սեպտեմբերի 27-ին (հոկտեմբերի 10-ին) Ուկրաինայի Վոլինսկի մարզի Տուրինյան շրջանի Կոմարով գյուղում, ուկրաինացի գյուղացու ընտանիքում։ Ավարտել է գյուղական դպրոցը և աշխատել հայրենի գյուղում։
Կարմիր գվարդիայում է 1917 թվականի նոյեմբերի 15-ից[1], Կարմիր բանակում 1918 թվականի ապրիլի 20-ից։ Առաջին համաշխարհային և Քաղաքացիական պատերազմների մասնակից է։ ՌԿ(բ)Կ/ՀանԿ(բ)Կ/ԽՄԿԿ անդամ է 1920 թվականից։ 1926 թվականին ավարտել է Կիևի միացյալ ռազմական դպրոցը, 1933 թվականին՝ հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին 1941 թվականի հունիսից։
2-րդ գվարդիական Լենինի, Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր, Բոգդան Խմելնիցկու անվան հեծելազորային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գվարդիայի գնդապետ Իոսիֆ Բելիխը դիվիզիայի առաջին էշելոնով 1945 թվականի հունվարի 29-ին թշնամու կրակի տակ գետանցում է Օդերը լեհական Ռատիբոր (այժմ` Ռացիբուժ) քաղաքի հյուսիսային կողմից։
Գետանցումից հետո գվարդիայի գնդապետ Բելիխը, գրագետ և հմտորեն կազմակերպել է Օդեր գետի աջ ափին պլացդարմի գրավումը, որով օժանդակել է 1-ին գվարդիական Կարմրադրոշ Ժիտոմիրյան Ուկրաինական ԽՍՀ Ժողկոմխորհի անվան հեծելազորային կորպուսի գետանցմանը և հետագա հարձակմանը։ Այնուհետև խիզախ հեծյալը մասնակցել է Շպրե (Շպրեե) գետի անցմանը և գերմանական Օրտրանդ քաղաքի գրավմանը։ 1945 թվականի ապրիլի 22-ին 2-րդ գվարդիական հեծելազորային դիվիզիան մարտերով դուրս է եկել դեպի Էլբա գետ, Ռիզա քաղաքի շրջանում, ջախջախելով թշնամու 6 գումարտակ և ազատագրելով խորհրդային ռազմագերիների երկու ճամբար։ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 1945 թվականի հունիսի 27-ի հրամանագրով հրամանատարության մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու, ռազմաճակատում գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ մղվող պայքարում ցուցաբերած արիության և հերոսության համար գվարդիայի գնդապետ Բելիխ Իոսիֆ Նազարովիչին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում` հանձնելով նրան Լենինի շքանշան և «Ոսկե Աստղ» մեդալ (№ 8761): Պատերազմից հետո Ի. Ն. Բելիխը շարունակել է ծառայությունը բանակում և զորացրվել է 1959 թվականին։
Բնակվում էր Ստավրոպոլի մարզի Ալեքսանդրովսկ շրջկենտրոնում։ Մահացել է 1959 թվականի հուլիսի 18-ին, թաղված է Կրասնոդարում, Վսեսվյատսկի գերեզմանոցում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Наградной лист на присвоение И. Н. Белых звания «Герой Советского Союза» от 4.05.1945 ОБД «Подвиг народа» Արխիվացված 2011-12-11 Wayback Machine
- ↑ «Белых Иосиф Назарович». www.warheroes.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- Հոկտեմբերի 10 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Հուլիսի 18 մահեր
- 1959 մահեր
- Կրասնոդար քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- ԽՄԿԿ անդամներ