Սուք
Սուք | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և կայք |
Հիմնադրված է | հոկտեմբերի 25, 2005 |
Վայր | Դուբայ, ԱՄԷ[1] |
Երկիր | ԱՄԷ[2] |
Արդյունաբերություն | Էլեկտրոնային առևտուր[1] |
Մայր ընկերություն | Ամազոն |
Կայք | souq.com(անգլ.)(արաբ.) |
«Սուք», Amazon, Inc.- ին պատկանող անգլերեն-արաբերեն էլեկտրոնային առևտրի հարթակ։ Այն արաբական աշխարհում գործող ամենամեծ էլեկտրոնային առևտրային հարթակն է[3]։ Ընկերության գլխամասը տեղակայված է Դուբայում։ 2017 թ. մարտի 28-ին Amazon.com-ը հաստատեց, որ ձեռք կբերի Souq.com-ը 580 մլն․ դոլարով[4]։ 2019 թվականի մայիսի 1-ին Souq.com-ը հայտնի դարձավ արդեն որպես Amazon․ae.[5]
Կայքը ստեղծվել է 2005 թվականին[6][7] համահիմնադիրներ Ռոնալդո Մուչավարի և Սամիհ Տուկանի կողմից։ Այն ի սկզբանե եղել է աճուրդային կայք՝ կցված Մակոտուբի ինտերնետային պորտալին[8]։ 2011 թվականին Souq.com-ը փոխեց իր մոդելը՝ վերածվելով առցանց մանրածախ գնումների հարթակի Amazon.com-ի նման։
2014 թ. մարտին ընկերությունը 75 մլն․ դոլար գումար հավաքեց Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաունում գործող Naspers-ից՝ հիմնադրման օրվանից ի վեր Souq.com-ի հավաքագրած գումարը հասցնելով 150 մլն. դոլարի։ Դա եղավ Միջին Արևելքում որևէ ինտերնետային բիզնեսի կողմից հավաքած ամենամեծ գումարը։
2015 թ․ «Սուք» ընկերությունը երաշխավորվում էր մի շարք ընկերությունների կողմից, որոնց թվում էին Tiger Global Management-ը և Naspers Ltd.-ը։
2015 թ․ հոկտեմբերին հայտարարվեց, որ դրամահավաքի փուլում ընկերության արժեքը գնահատվել է 1 մլրդ․ դոլար։ Այդ ժամանակ կայքն ուներ ամսական 10 մլն․ այցելու և երկրորդն էր՝ Digikala-ից հետո, որն ուներ ամսական 51 մլն․ այցելու։
2017 թ. մարտի 27-ին Emaar Malls-ը` BBC -ի կողմից նկարագրված որպես «Դուբայի ամենամեծ մոլի օպերատոր», 800 մլն․ դոլարի առաջարկ արեց Սուքին[6]։
2017 թ. մարտի 28-ին Amazon.com Inc. ը հաստատեց, որ կգնի Souq.com-ը, սակայն արժեքը գաղտնի էր պահվում։ Աղբյուրներից մեկը Wall Street Journal -ին հայտնել էր, թե գործարքն արժեցել է մոտ 700 մլն․ դոլար։
Financial Times ամսագիրը հայտնեց, որ գործարքը, ըստ ամենայինի, արժեցել է ավելի քան 650 մլն․ դոլար։ Նույն արժեքի մասին գրեց նաև BBC-ն։ Գործարքը նախատեսված էր ավարտին հասցնել 2017-ի վերջին։ Այժմ Souq.com-ը Ամազոնի մասնաճյուղ է և գործում է որպես Ամազոնի ձեռք Միջին Արևելքի տարածաշրջանում։ 2019-ի մայիսին այն վերանվանվեց Amazon.ae․
Սուքը սև ուրբաթի ցուցանիշներով առաջատարն է ծոցի տարածաշրջանում՝ գերազանցելով YOY-ին։
Ընդհանուր նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թ. մարտի դրությամբ 8.4 մլն ապրանք է վաճառվել ապրանքային 31 դասերում, ներառյալ սպառողական էլեկտրոնիկա, նորաձևության, առողջության և գեղեցկության պարագաներ, կենցաղային և երեխաների համար նախատեսված պարագաներ։ Այն նաև ունենում էր շուրջ 45 միլիոն այցեր յուրաքանչյուր ամիս։ Սուքն արաբական աշխարհում ամենամեծ էլեկտրոնային առևտրի պլատֆորմն էր 2016 թ․ դրությամբ, և հաճախ նկարագրվում էր որպես Մերձավոր Արևելքի Ամազոն[9]։ 2014 թ.-ից կայքը առաքումներ էր իրականացնում Միացյալ Արաբական Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Եգիպտոսում, Բահրեյնում, Օմանում և Կատարում[10]։
2014 թ․ից Souq.com-ը տեղակայված էր Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Եգիպտոսում, զբաղեցնելով ընդհանուր առմամբ 35.000 քառակուսի մետր տարածք։ Այդ ժամանակ ընկերությունն աշխատում էր մոտ 2500 աշխատակից՝ ինժիներիական, մանրածախ առևտրի, հաճախորդների սպասարկման, առաքումների և «վերջին մղոնի» մատակարարման բաժիններում[10]։
Souq.com-ի դուստր ձեռնարկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարի 2018-ի դրությամբ Souq.com- ի դուստր ձեռնարկությունները ներառում են իրենց առաքման թևը `QExpress-ը, վճարային համակարգը` Payfort-ը, վերանորոգման և սպասարկման օնլայն շուկան`Helpbit-ը և առաքման շուկան՝ Wing-ը[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The Unicorn List — 2016.
- ↑ CrunchBase — 2007.
- ↑ «About us | Souq.com». uae.souq.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Amazon 10-Q filing».
- ↑ «Amazon officially launches in UAE, replaces Souq.com».
- ↑ 6,0 6,1 «Sign In/Log In to Souq.com».
- ↑ «Souq.com's revenue, funding, news & more | PipeCandy». pipecandy.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Attwood, Ed (2014 թ․ ապրիլի 5). «Ronaldo Mouchawar: How I created Souq.com». ArabianBusiness.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Montini, Laura (2015 թ․ հունիսի 8). «Meet Souq, the Amazon of the Middle East». Inc.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 10,0 10,1 Jones, Rory (2014 թ․ մարտի 24). «Souq.com, Dubai-Based E-Commerce Site, Raises $75 Million». Wall Street Journal Blogs. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Souq acquires Wing». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.