Օգոստոս III
Օգոստոս III August Sas | |
Օգոստոս III-ը՝ սաքսոնական արքունի համազգեստով | |
Մասնագիտություն՝ | միապետ |
---|---|
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հոկտեմբերի 17, 1696[1][2][3][…] |
Ծննդավայր | Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Վախճանի օր | հոկտեմբերի 5, 1763[1][2][3][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
Թաղված | Հոֆկիրխե |
Դինաստիա | Վեթինների հարստություն |
Քաղաքացիություն | Սաքսոնիայի կյուրֆիուրսություն և Ռեչ Պոսպոլիտա |
Հայր | Օգոստոս II Հզոր |
Մայր | Քրիստիանա Էբերհարդին Բրենդենբուրգ-Բայրոյթացի |
Ամուսին | Մարիա Յոզեֆա Ավստրիացի |
Զավակներ | Ֆրեդերիկ Քրիստիան, Մարիա Ամալիա և այլոք |
Ինքնագիր | |
Պարգևներ |
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ և այլն |
Օգոստոսի III Սաքսոնացի (լեհ.՝ August III Sas, հոկտեմբերի 17, 1696[1][2][3][…], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն - հոկտեմբերի 5, 1763[1][2][3][…], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), Լեհաստանի արքա և Լիտվայի մեծ իշխան 1734-1763 թվականներին։ 1733 թվականից ստանձնել է գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության հովանու ներքո գտնվող Սաքսոնիայի կոյրֆիուրսության կառավարիչը՝ Ֆրեդերիկ Օգոստոս II անվան տակ։
Լինելով Օգոստոս II-ի գահի լեգիտիմ իրավահաջորդը, վերջինս հետևել է հոր օրինակին և 1712 թվականին ընդունել կաթոլիկություն։ 1719 թվականին Օգոստոսն ամուսնանում է Սրբազան Հռոմի կայսր Յոզեֆ I-ի դստեր՝ Մարիա Յոզեֆայի հետ, և դառնում Սաքսոնիայի կյուրֆիուրսը։ Լինելով Ռեչ Պոսպոլիտայի թագավորական գահի հավակնորդ՝ Օգոստոսը հակազդել է Հունգարիայի գործող միապետ Կառլ VI կայսերը և ապավինել Ռուսաստանի կայսերական արքունիքի օժանդակությանը։ Արդյունքում՝ ընտրվել է Լեհաստանի թագավոր և 1734 թվականի հունվարի 17-ին Կրակովում թագադրվել Լեհաստանի թագավորի և Լիտվայի մեծ իշխանի թագերով։
1742 թվականին բռնկված Ավստրիայի ժառանգության պատերազմում Օգոստոսը՝ որպես Սաքսոնիայի կյուրֆիուրստ, աջակցություն է ցուցաբերել Հաբսբուրգյան միապետությանը՝ ընդդեմ Պրուսիայի պայքարում։ Վերջինս պահպանել է իր նմանօրինակ դիրքորոշւմը նաև Յոթնամյա պատերազմում՝ պայքարելով Սաքսոնիա ներխուժած պրուսական ինտերվիստ օկուպատների դեմ։
Լեհաստանում և Լիտվայում Օգոստոսի կառավարման վերջին տարիները նշանավորվում են Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Ալեքսեևնայի կողմից երկրի ներքին գործերի միջամտությամբ։ Այդ տարիներին հարևան երկրից Ռեչ Պոսպոլիտան անուղղակի կախվածությունը դառնում է առավել շեշտադրված, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ կայսերական իշխանությունը փոխում է իր վերաբերմունքը Օգոստոս III-ի նկատմամբ։ Սկզբում ռուսական արքունիքը գործող արքային արգելում է Լեհաստանում հիմնել արքայատոհմ և հաստատել ժառանգական իշխանություն և ապա որպես լեհական գահի հավակնորդ սկսում աջակցել ազդեցիկ ազնվական Ստանիսլավ Օգոստոս Պանյատովսկուն։ Նրա կառավարման ժամանակահատվածը Լեհաստանի պատմության մեջ նշանավորվում է որպես անորոշության, խառնաշփոթի և անիշխանության շրջափուլ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Август III (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 70—71.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica