(Translated by https://www.hiragana.jp/)
Լի Հանթ - Վիքիպեդիա Jump to content

Լի Հանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Հանթ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1784(1784-10-19)[1][2][3][…]
ԾննդավայրՍաութգեյթ, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 28, 1859(1859-08-28)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրPutney, Wandsworth, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունՔրիստոսի հիվանդանոց
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, ինքնակենսագիր, գրական քննադատ, թարգմանիչ և գրող
ԱմուսինMarianne Kent Hunt?[5]
Ծնողներհայր՝ Isaac Hunt?[5], մայր՝ Mary Shewell?[5]
ԵրեխաներVincent Novello Leigh Hunt?[5], Thornton Leigh Hunt?[5], John Horatio Leigh Hunt?[5], Mary Florimel Leigh Hunt?[5], Jacintha Shelley Leigh Hunt Hunt?[5], Percy Bysshe Shelley Leigh Hunt?[5], Swinburne Percy Leigh Hunt?[5], Julia Trelawny Leigh Hunt?[5], Henry Sylvan Leigh Hunt?[5] և Arabella Leigh Hunt?[5]
 Leigh Hunt Վիքիպահեստում

Ջեյմս Հենրի Լի Հանթ (հոկտեմբերի 19, 1784(1784-10-19)[1][2][3][…], Սաութգեյթ, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - օգոստոսի 28, 1859(1859-08-28)[1][2][3][…], Putney, Wandsworth, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), առավել հայտնի է որպես Լի Հանթ, անգլիացի գրաքննադատ, էսսեների հեղինակ և բանաստեղծ։ Հանթը «The Examiner» առաջատար ինտելեկտուալ ամսագրի համահիմնադիրն է, որը բացահայտում էր արմատական սկզբունքներ։ Նա Համստեդյան գրական խմբի կենտրոնական անդամներից մեկն էր, որտեղ ընդգրկված էին քննադատ Ուիլյամ Հեզլիթը և Չարլզ Լեմը։ Խումբը նաև հայտնի էր «Հանթի խմբակ» անվամբ։ Հանթը հանրությանն է ներկայացրել այնպիսի գրողների, ինչպիսիք են Ջոն Քիթսը, Պերսի Բիշի Շելլին, Ռոբերտ Բրաունինգը և Ալֆրեդ Թեննիսոնը։ Վիարեջոյում Հանթի ներկայությունը Շելլիի հուղարկավորությանը անմահացրել է Լուի Էդուար Ֆուրնիեն իր կտավներից մեկում։ Հանթը ոգեշնչել է Չարլզ Դիքենսին ստեղծելու Հարոլդ Սքիմփոլի կերպարը «Մռայլ տունը» վեպում[6]։

Ջեյմս Հենրի Լի Հանթը ծնվել է 1784 թվականի հոկտեմբերի 19-ին Լոնդոնի Սաութգեյթ արվարձանում, որտեղ հաստատվել էին նրա ծնողները Միացյալ Նահանգներից գաղթելուց հետո։ Նրա հայրը՝ Իսահակը, փաստաբան էր Ֆիլադելֆիայից, իսկ մայրը՝ Մերի Շուելը վաճառականի դուստր էր և բարեպաշտ քվակեր։ Նրանք ստիպված էին գաղթել Բրիտանիա՝ Ամերիկայի անկախության պատերազմի ժամանակ բրիտանական գահին իրենց հավատարմության և քաղաքական հայացքների պատճառով։ Արդեն Բրիտանիայում, Իսահակ Հանթը դարձավ հայտնի քարոզիչ, սակայն չհաջողեցրեց մշտական ապրուստ ապահովել ընտանիքի համար։ Այնուհետև նա աշխատանքի ընդունվեց Ջեյմս Բրիջեսի՝ Չանդոսի 3-րդ դքսի մոտ, որպես նրա եղբորորդու՝ Ջեյմս Հենրի Լիի դաստիարակ[7], ում պատվին էլ Իսահակն իր որդուն անվանեց Ջեյմս Հենրի Լի։

Լի Հանթ։ Մեյերի փորագրանկարը

Լի Հանթը կրթություն է ստացել Լոնդոնի Քրիստոսի հանրակրթական դպրոցում 1791-1799 թվականներին, մի շրջան, որը Հանթը նկարագրել է իր ինքնակենսագրության մեջ։ Թոմաս Բարնսը նրա դպրոցական ընկերն էր։ Քրիստոսի դպրոցի պանսիոնատներից մեկը կրում է Հանթի անունը։ Պատանության տարիներին Հանթը հիանում էր Թոմաս Գրեյի և Ուիլյամ Քոլինզի գրականությամբ և նրանց ընդօրինակելով գրում է բազմաթիվ ոտանավորներ։ Խոսքի խանգարումը, որը հետագայում բուժվեց, խանգարում է Հանթին համալսարան ընդունվել։ «Դպրոցը լքելուց հետո որոշ ժամանակ,- ասում է նա,- ես այլ բան չէի անում, բացի դպրոցական ընկերներիս այցելելուց, գրախանութները շրջելուց և ոտանավորներ գրելուց»։ 1801 թվականին հրատարակվում են Հանթի առաջին բանաստեղծությունները Յուվենիլիա ժողովածուով և նա ներկայանում է բրիտանական գրական և թատերական հանրությանը։ Նա սկսում է գրել թերթերի համար և 1807 թվականին հրատարակեց թատերական քննադատության մի հատոր և դասական հեքիաթների շարք՝ հեղինակների վերաբերյալ քննադատական էսսեներով։ Հանթի վաղ շրջանի էսսեները հրատարակվել են Էդվարդ Քուինի կողմից՝ որը «Ճանապարհորդը» ամսագրի խմբագիրն ու սեփականատերն էր[8]։

1809 թվականին Լի Հանթն ամուսնանում է Մարիան Քենթի հետ։ հետագա քսան տարիներին զույգն ունենում է տասը երեխա՝ Թորնթոն Լի, Ջոն Հորացիո, Մերի Ֆլորիմել, Սվինբերն Փերսի, Պերսի Բիշի Շելի, Հենրի Սիլվեն, Վինսենթ, Ջուլիա Թրելոնի, Ջասինտա և Արաբելլա[9]։ Մարիան Հանթը, ողջ կյանքում թույլ առողջությունից տառապելով, մահանում է 1857 թվականին՝ 69 տարեկանում։ Լի Հանթն իր ինքնակենսագրության մեջ քիչ է հիշատակել իր ընտանիքի մասին։

1816 թվականին Հանթը հրատարակել է «Ռիմինիի պատմությունը» պոեմը։ Ստեղծագործության հիմքում ընկած էր Ֆրանչեսկա դա Ռիմինիի ողբերգական դրվագը, ինչպես նկարագրվում է Դանթեի «Դժոխքում»[10]։ Ռիմինիի պատմությունը լավատեսական պատմություն է, որը հակասում է թեմայի ողբերգական բնույթին։ Հանթի սրամտությունն ու տնավարի ոճը, որոնք հաճախ վերածվում էին զավեշտի, հետագայում նրան դարձրեցին ծաղրի և ծաղրի առարկա։ Հանթը վճռական նախապատվություն էր տալիս Ջեֆրի Չոսերի չափածո ոճին, որը Ջոն Դրայդենը հարմարեցրել էր ժամանակակից անգլերենին։ 1818 թվականին Հանթը հրապարակեց «Ֆոլիաժ» բանաստեղծությունների ժողովածուն, որին 1819 թվականին հետևեցին «Հերոսն ու Լեանդերը» և «Բաչուսն ու Արիանդեն»։ Նույն թվականին նա «Բանաստեղծական գործեր» խորագրով վերահրատարակում է «Ռիմինիի պատմությունը» և «Ազատության ծագումը»։ Թե՛ Քիթսը և թե՛ Պերսի Բիշի Շելլին պատկանում էին այն գրական խմբին, որ Համսթեդում հավաքվել էր Հանթի շուրջը։ Համսթեդի գրական խմբակին, որ առավելապես հայտնի էր որպես Քոքնիի դպրոց, անդամակցում էին ժամանակի նշանավոր շատ գրողներ, բանաստեղծներ, գրաքննադատներ և թատերագետներ[11]։

Քիթսի ու Շելլիի հետ ընկերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանթը սերտ բարեկամություն էր պահպանում ինչպես Քիթսի, այնպես էլ Շելլիի հետ։ Շելլիի ֆինանսական օգնությունը Հանթին փրկեց կործանումից։ Դրա դիմաց Հանթն աջակցություն է ցուցաբերել Շելլիին իր ընտանեկան խնդիրների ժամանակ և պաշտպանել նրան «The Examiner» պարբերականում։ Հանթը Քիթսին ծանոթացրեց Շելլիի հետ և նրա մասին «The Indicator»-ում գնահատանքի ընդարձակ հոդված հրապարակեց։ Քիթսը, ըստ երևույթին, հետագայում զգաց, որ Հանթի օրինակը որպես բանաստեղծ որոշ առումներով վնասակար է եղել իր համար։ 1818 թվականին Շելլիի Իտալիա մեկնելուց հետո Հանթը ավելի շատ ֆինանսական դժվարություններ ունեցավ։ Բացի այդ, թե՛ նրա, թե՛ կնոջ՝ Մարիանի առողջական վիճակը վատացել էր։ Արդյունքում Հանթը ստիպված եղավ դադարեցնել «The Indicator»-ի (1819–1821) հրատարակությունը։

Ճանապարհորդություն դեպի Իտալիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շելլին առաջարկեց, որ Հանթը կարող է միանալ իրեն և Բայրոնին Իտալիայում՝ հիմնելու եռամսյակային ամսագիր։ Իտալիայում գրական պարբերական հրատարակելու առավելությունն այն էր, որ նրանք կկարողանային ազատական կարծիքներ հրապարակել՝ առանց բրիտանական կառավարության կողմից ճնշումների ենթարկվելու։ Բայրոնի այս առաջարկի դրդապատճառը, իբր, Անգլիայից դուրս գտնվող Հանթի հետ ավելի մեծ ազդեցություն ունենալն էր «The Examiner» պարբերականի վրա։ Այնուամենայնիվ, Բայրոնը շուտով հայտնաբերեց, որ Հանթին այլևս չի հետաքրքրում «The Examiner»-ը։ Հանթը Անգլիայից Իտալիա մեկնեց 1821 թվականի նոյեմբերին, բայց փոթորիկը, հիվանդությունը և անհաջող դիպվածները հետաձգեցին նրա ժամանումը մինչև 1822 թվականի հուլիսի 1-ը։ Թոմաս Փիքոքը նրա ուղևորությունը համեմատել է Հոմերոսի «Ոդիսականի» Ոդիսևսի ճանապարհորդությանը։

Շելլիի թաղումը։ Լուի Էդուար Ֆուրնիեի կտավը (1889)։ Կենտրոնում պատկերված են ձախից՝ Թրելոնին, Հանթը և Բայրոնը: (Իրականում Հանթը կանգնած չի եղել կրակի առաջ, այլ ամբողջ ժամանակ մնացել է իր «գրական հոր»՝ Շելլիի մոտ։

Հանթի իտալիա հասնելուց մեկ շաբաթ անց Շելլին մահանում է։ Այժմ Հանթը ամբողջովին կախված էր Բայրոնի բարեհաճությունից, ով ամենևին շահագրգռված չէր Հանթին կամ նրա ընտանիքին աջակցելով։ Բայրոնի ընկերները ևս արհամարհում էին Հանթին։ «Liberal» պարբերականը, որ Հանթը սկսել էր հրատարակել Իտալիայում, ունեցավ ընդամենը չորս եռամսյա համար, սակայն պարբերականի ներդրումները ոչ պակաս հիշարժան էին, քան Բայրոնի «Դատաստանի տեսիլքը» և Շելլիի թարգմանությունները «Ֆաուստից»։ 1823 թվականին Հանթը մեկնում է Հունաստան՝ թողնելով պարբերականի հրատարակությունը։ Մնալով Ջենովայում Հանթը, վայելում էր իտալական կլիման և մշակույթը։ Մինչև 1825 թվականը մնալով այնտեղ նա գրում է «Ուլտրա Կրեպիդարիում» երգիծական գործը (1823) և թարգմանում Ֆրանչեսկո Ռեդիի «Բակոն» (1825)։.

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1844 թվականին Մերի Շելին և նրա որդին, ժառանգելով ընտանեկան կալվածքները, Հանթի համար տարեկան 120 ֆունտ ստեռլինգ թոշակ են սահմանում։ 1847 թվականին լորդ Ջոն Ռասելը Հանթի համար սահմանեց 200 ֆունտ թոշակ։ Ֆինանսական վիճակի բարելավումը Հանթին թույլ տվեց հրատարակել անգլիացի բանաստեղծների ընտրանիների երկու հատորներ՝ «Երևակայություն և հմայք» (1844) և «Սրամտություն և հումոր» (1846)։ Սրանք այն աշխատանքներն էին, որոնք ցուցադրում էին նրա նուրբ, խտրական, քննադատական ճաշակը։ Հանթը նաև գրքեր է հրատարակել Սիցիլիայի հովվական պոեզիայի մասին՝ «Մեղրով սափորը Հիբլա լեռանից» (1848 թվական), իսկ «Քաղաքը» (2 հատոր, 1848) և «Տղամարդիկ, կանայք և գրքերը» (2 հատոր, 1847) ժողովածուները մասամբ կազմված են նախկին նյութերից։ Հանթը մահացել է 1859 թվականի օգոստոսի 28-ին Լոնդոնի Փաթնի արվարձանում։ Նա թաղվել է Քենսալ Գրին գերեզմանատանը։ 1966 թվականի սեպտեմբերին Քրիստոսի դպրոցն իր պանսիոններից մեկն անվանեց ի հիշատակ Հանթի։ Նրա ծննդավայր Սաութգեյթի բնակելի փողոցը նրա պատվին անվանվել է Լեյ Հանթ Դրայվ։

Չարլզ Դիքենսի կողմից հիշատակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1853 թվականի սեպտեմբերի 25-ի մի նամակում Չարլզ Դիքենսը նշում է, որ Հանթը ոգեշնչել է իրեն ստեղծելու Հարոլդ Սքիմփոլի կերպարը «Մռայլ տունը» վեպում։ «Ենթադրում եմ, որ նա ամենաճշգրիտ դիմանկարն է, որը երբևէ նկարվել է բառերով։ Դա իսկական տղամարդու բացարձակ վերարտադրություն է»,- ասել է Դիքենսը։ Ժամանակակից մի քննադատ մեկնաբանել է. «Ես անմիջապես ճանաչեցի Լի Հանթին հանձին Սքիմփոլի, նույնպես և բոլոր նրանք, ովքեր երբևէ ծանոթ են եղել Հանթի հետ»[12]։ .

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. Find A Grave — 1996.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 Kindred Britain
  6. Dickens, Charles (1860 թ․ հունվարի 9). «Mr. Dickens on Leigh Hunt». The New York Times. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  7. Ireland, Alexander (1899). «Hunt, James Henry Leigh» . In Lee, Sidney (ed.). Dictionary of National Biography. Vol. 60. London: Smith, Elder & Co.
  8. Donoghue, David James (1896). «Quin, Edward» . In Lee, Sidney (ed.). Dictionary of National Biography. Vol. 47. London: Smith, Elder & Co.
  9. «LEIGH HUNT». www.epsomandewellhistoryexplorer.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2018-01-27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  10. «Հետևյալ պատմությունը հիմնված է Դանթեի «Դժոխքի» մի հատվածի վրա, որի էությունը պատկերվում է երրորդ կանտոյի եզրափակիչ պարբերությունում։ Մնացած դեպքերի համար, ընդհանուր առմամբ, գովասանքը կամ մեղադրանքը մնում է ինձ վրա» (Հանթ, «Նախաբան»).
  11. Roe, Nicholas. "'The Hunt Era': Jeffrey N. Cox, Poetry and Politics in the Cockney School: Keats, Shelley, Hunt and their Circle and The Examiner, 1818–1822, introduced by Yasuo Deguchi." Romanticism on the Net 14 (May 1999). Accessed 19 December 2006.
  12. Page, Norman, editor, Bleak House, Penguin Books, 1971, p. 955 (note 2 to Chapter 6).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  •  This article incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Hunt, James Henry Leigh». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 13 (11th ed.). Cambridge University Press. էջեր 934–936.
  • Blainey, Ann, Immortal Boy: A Portrait of Leigh Hunt. Croom Helm, 1985
  • Blunden, Edmund, Leigh Hunt. A Biography. Cobden-Sanderson, 1930
  • Blunden, Edmund, Leigh Hunt's Examiner Examined. Cobden-Sanderson, 1928
  • Cox, Jeffrey N., Poetry and Politics in the Cockney School: Keats, Shelley, Hunt and their Circle. Cambridge University Press, 1999 978-0-521-63100-6
  • Eberle-Sinatra, Michael, Leigh Hunt and the London Literary Scene: A Reception History of His Major Works, 1805–1828. Routledge, 2005
  • Holden, Anthony, The Wit in the Dungeon: The Life of Leigh Hunt. Little, Brown, 2005 978-0-316-85927-1
  • Kent, Charles (ed.), Leigh Hunt as Poet and Essayist. London: Frederick Warne, 1889.
  • Lulofs, Timothy J. and Hans Ostrom, Leigh Hunt: A Reference Guide. Boston: G.K. Hall, 1985 978-0-415-31676-7
  • Olsen, Flemming, Leigh Hunt and What is Poetry? Romanticism and the Purpose of Poetry. Liverpool University Press, 2010 978-1-84519-443-7
  • Roe, Nicholas, Fiery Heart: The First Life of Leigh Hunt. Pimlico, 2005 978-0-7126-0224-2
  • The Autobiography of Leigh Hunt (3rd Edition) – With an introduction by Edmund Blunden. Oxford University Press "The World's Classics" Series 1928
  • Hay, Daisy (2008). «Elizabeth Kent's Collaborators». Romanticism. 14 (3): 272–281. doi:10.3366/e1354991x08000378. S2CID 161980624. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Լի Հանթ հոդվածին
Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Հանթ» հոդվածին։