(Translated by https://www.hiragana.jp/)
Թորի Բըրչ - Վիքիպեդիա Jump to content

Թորի Բըրչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորի Բըրչ
անգլ.՝ Tory Burch
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1966(1966-06-17) (58 տարեկան) կամ հունիսի 15, 1966(1966-06-15)[1] (58 տարեկան)
ԾննդավայրValley Forge, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունAgnes Irwin School? և Փենսիլվանիայի համալսարան
Մասնագիտություննորաձևության դիզայներ, բարեգործ, բարձրաշխարհիկ հեղինակություն և ոճաբան
ԱշխատավայրBenetton Group?, Harper's Bazaar, Վերա Վոնգ և Ռալֆ Լորեն կորպորացիա
ԱմուսինJ. Christopher Burch?
ԱնդամությունԿապպա Ալֆա Թետա և Council of Fashion Designers of America?
Կայքtoryburch.com
 Tory Burch Վիքիպահեստում

Թորի Բըրչ (անգլ.՝ Tory Burch, հունիսի 17, 1966(1966-06-17) կամ հունիսի 15, 1966(1966-06-15)[1], Valley Forge, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դիզայներ, գործարար և մարդասեր։ Նա սեփական Tory Burch LLC բրենդի գործադիր ներկայացուցիչն ու գլխավոր ստեղծագործական տնօրենն է[2]։ 2015 թվականին ըստ Forbes ամսագրի՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում զբաղեցրել է 73-րդ տեղը[3]։

Երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բըրչը ծնվել է Փենսիլվանիայում[4]՝ Ռևի և Իր Էրլ Ռոբինսոնի (1923—2007) ընտանիքում[5]։ Նա երեք եղբայրների հետ մեծացել է Valley Forge National Historical Park-ի մոտ գտնվող ֆերմայում[6]։

Նրա հայրը ազդեցիկ ներդնող էր, որը ժառանգել էր ֆոնդային բորսայում տեղ և թղթե բաժակների արտադրության ընկերություն[6]։ Բըրչը մայրական գծով ունի հրեական արմատներ[7][8]։

Թորին հաճախել է Փենսիլվանիայում՝ Ռոուզմոնթում, գտնվող Ագնես Իրվինի դպրոց, որտեղ ընկերացել է ոսկերչական զարդերի դիզայներ Կարա Ռոսի հետ[9]։ Նա իր գործունեությունը սկսել է Benetton Group ընկերությունում՝ Քորոլ Պրուսի առևտրի կենտրոնում[9]։ Ապա ընդունվել է Փենսիլվանիայի համալսարան, որտեղ ձեռք է բերել արվեստի պատմություն մասնագիտությունը և այն ավարտել է 1988 թվականին[6]։

Համալսարանն ավարտելուց հետո Թորին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ աշխատել է հարավսլավացի դիզայներ Զորոնի մոտ[6], ապա՝ Harper's Bazaar ամսագրում։ Դրանից հետո զբաղեցրել է գովազդի և հասարակայնության հետ կապերի գծով վարիչի պաշտոնը Վերա Վոնգի մոտ[6][10], Ռալֆ Լորեն կորպորացիայում և Loewe-ում, երբ այնտեղ աշխատում էր Նարսիսո Ռոդրիգեսը[11]։

2004 թվականի փետրվարին Բըրչը հիմնել է իր մոդելային լեյբլը՝ TRB by Tory Burch-ը, որը ավելի ուշ հայտնի է դարձել որպես Tory Burch՝ գործարկելով այն Մանհեթենի Նոլիթայի շրջանում մանրածախ խանութի հետ միասին[4][12][13]։

2018 թվականի դրությամբ ցանցը աճել է մինչև 250 խանութի ողջ աշխարհում[14]․ նորաձևության հավաքածուն նաև ներկայացվել է ամբողջ աշխարհի ավելի քան 3000 հանրախանութներում և մանրածախ խանութներում[15][16][17]։

2015 թվականին Բըրչը նաև հավաքածու է ներկայացրել ակտիվ կենսակերպի համար, որը կոչվում է Tory Sport[18][19][20]։

2005 թվականին նա Fashion Group International-ից ստացել է Rising Star Award մրցանակը՝ լավագույն մանրածախ հայեցակարգի համար[4]։ 2007 թվականին նա շահել է Accessory Brand Launch of the year award на конкурсе Accessories Council Excellence Awards մրցանակը[4][21]։ 2008 թվականին Բըրչը ստացել է Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի մրցանակը՝ որպես տարվա լավագույն աքսեսուարների դիզայներ[22]։ Working Mother ամսագիրը նրան ներառել է «2015 թվականի 50 ամենաազդեցիկ կանայք» ցանկում[23]։ 2015 թվականին նա ստացել է «Սանդրա Թաուբի անվան կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությունների հիմնադրամի» հումանիտար մրցանակը[24][25]։

Բըրչը անփոփոխ մտնում է «Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք» ցանկում՝ ըստ Forbes[26]։ 2015 թվականի դրությամբ նա մտնում է Forbes-ի ցանկի մեջ որպես աշխարհի ամենաազդեցիկ կանանցից 73-րդը[3]։ 2019 թվականի նոյեմբերին Glamour ամսագիրը Բըրչին անվանվել է տարվա կին[27]։

Մարդասիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բըրչը մտնում է այնպիսի կազմակերպությունների տնօրենների կազմի մեջ, ինչպիսիք են «Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդ»[28], «Սլոան Քեթերինգի հիշատակի ուռուցքաբանական կենտրոնի միություն»[29], «Կաթնագեղձի քաղցկեղի հետազոտական հիմնադրամ»[30], «Startup America Partnership ընկերակցություն»[31] և «Բարնսի հիմնադրամ»[32]։ Նա Ուորտոնի բիզնեսի դպրոցին կից Ջեյ Հ. Բեյքերի անվան մանրածախ առևտրի կենտրոնի ճյուղային խորհրդատվական խորհրդի անդամ է[33], ինչպես նաև միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ[34]։ Նա գլխավորել է ամերիկյան բալետի թատրոնի գարնանային գալա համերգը 2007 թվականին[35]։

2009 թվականին Բըրչը հիմնադրել է իր հիմնադրամը, որն աջակցում է ԱՄՆ-ում կանանց տնտեսական իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը․ փոքր բիզնեսի վարկավորման, մենթորության և ձեռնարկատիրական կրթության միջոցով[36][37][38]։ Tory Burch խանութներից ստացվող հասույթը գնում է հիմնադրամի աշխատանքների օժանդակությանը[39]։

Իր նախաձեռնությունների շարքում Tory Burch հիմնադրամը առաջարկում է ձեռնարկատիրական կրթության ծրագիր՝ համագործակցելով Goldman Sachs 10,000 Small Businesses-ի և Babson College-ի հետ[40]։ Հիմնադրամը նաև առաջարկում է կրթաթոշակային ծրագիր, որը կին գործարարներին տրամադրում է դրամաշնորհներ բիզնես կրթության և մենթորության համար[41][42]։

2014 թվականին հիմնադրամը Bank of America-ի հետ համատեղ նախաձեռնել է նախաձեռնություն, որն ուղղված է կին գործարարներին մատչելի վարկերի և ուղղորդող աջակցության տրամադրմանը[43][44][45]։ Նախաձեռնությունը, որն ի սկզբանե անվանվել է Tory Burch-ի առաջին բուտիկի տեղակայման պատվին, այժմ հայտնի է որպես Tory Burch հիմնադրամի կապիտալի ծրագիր[46]։ 2017 թվականի նոյեմբերին Bank of America-ն այդ ծրագրի համար ընդհանուր առմամբ 50 մլն դոլար Է հատկացրել, իսկ 2018 թվականին ծրագիրն ամսական 1 մլն դոլարի վարկեր է տրամադրել[47]։ 2019 թվականի մարտի դրությամբ ծրագիրը ավելի քան 2500 կանաց տրամադրել է ավելի քան 46 միլիոն կրեդիտ[48][49], իսկ Bank of America-ն խոստացել է լրացուցիչ հատկացնել 50 մլն դոլար[48]։

2014 թվականի ապրիլին Օբամայի վարչակազմը Բըրչին նշանակել է ամերիկացի հաջողակ գործարարների, որոնք հավատարիմ են ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում ձեռնարկատերերի նոր սերնդի զարգացմանը «Գլոբալ ձեռներեցության դեսպանների նախագահական խորհրդի» առաջին անդամ[50][51]։ PAGE-ի մյուս անդամներն են Ռիդ Հոֆմանը, LinkedIn համահիմնադիրները և Քուինսի Ջոնսի պրոդյուսերները[52]։

2017-ի մարտին Tory Burch հիմնադրամը գործարկել է Embrace Ambition-ը՝ երկակի ստանդարտների դեմ պայքարի գլոբալ արշավը, որոնք գոյություն ունեն հավակնությունների շուրջ, որոնք հաճախ դիտվում են որպես տղամարդկանց դրական գիծ և կանանց՝ բացասական։ Քարոզարշավը ներառում է PSA-ի տեսանյութեր տարբեր հայտնի մարդկանց մասնակցությամբ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց[53][54][55]։ 2017 թվականի սեպտեմբերին Բըրչը Time-ում հոդված էր գրել կանանց համար աշխատանքի վարձատրության հավասարության մասին՝ նշելով, թե ինչպես է հավասար վարձատրությունը օգուտ բերում հասարակությանը և բիզնեսին բոլոր ուղղություններով[56]։ 2018 թվականի ապրիլին Բըրչը և նրա հիմնադրամը անցկացրել են Embrace Ambition Summit-ի առաջին գագաթնաժողովը, որը մեկօրյա միջոցառում էր, որը աջակցում էր կանանց հավակնությունները և ուսումնասիրում էր Նյու Յորքի աշխատավայրերում կանանց մասին կարծրատիպերը[57][58][59][60][61]։ 2019 թվականի մարտին Embrace Ambition initiative նախաձեռնությունը հետևողականորեն հնգօրյա ներկայացումների շարք է անցկացրել հինգ քաղաքներում՝ Ֆիլադելֆիայում, Չիկագոյում, Դալլասում, Սան Ֆրանցիսկոյում և Նյու Յորքում[62]։

Հիմնադրամը Embrace Ambition Summit-ի երկրորդ գագաթնաժողովն անցկացրել է 2020 թվականի մարտին Նյու Յորքում[63][64]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Թորին ամուսնացել է Ուիլյամ Մաքլոուի՝ անշարժ գույքի մագնատ Հարի Բ․ Մաքլոուի որդու հետ, սակայն մեկ տարի անց նրանք բաժանվել են[65]։ 1996 թվականին նա ամուսնացել է Քրիստոֆեր Բըրչի[66]՝ Ուոլթեր Բաքլի և Քեն Ֆոքսի հիմնադրած Internet Capital Group վենչուրային ընկերության ներդնողի հետ։ Նրանք ունեցել են 3 որդի՝ Հենրի, Նիկոլաս «Նիկ», Սոյեր։ Բըրչը ունի նաև երեք խորթ աղջիկ նախորդ ամուսնություններից։ Նրանք բաժանվել են 2006 թվականին։ Թորին շարունակում է օգտվել նախկին ամուսնու ազգանունից[67]։

2007 թվականին Բըրչը ամուսնացել է Լենս Արմսթրոնգի հետ[68][69], ապա՝ Լիր Քոենի[70][71][72]։ 2018 թվականի նոյեմբերին նա ամուսնացել է Պիեռ Իվ Ռուսելի հետ, որը LVMH ընկերության նախկին վարչության նախագահը և ընկերության գլխավոր տնօրեն էր։ 2019 թվականի սկզբին Ռուսելը դարձել է Tory Burch ընկերության գլխավոր տնօրենը, իսկ ինքը՝ Բըրչը, ընկերության գործադիր նախագահը և գլխավոր կրեատիվ տնօրենը[2][73][74]։

Forbes ամսագիրը հաշվարկել է, որ 2013 թվականին Բըրչը միլիարդատեր է եղել՝ 1,0 միլիարդ դոլար կարողությամբ[75]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «About Us». ToryBurch.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  3. 3,0 3,1 «The World's 100 Most Powerful Women: #73 Tory Burch». Forbes. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «About Tory Burch». ToryBurch.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
  5. Lutz, Ashley (2014 թ․ փետրվարի 11). «How Tory Burch Became A Fashion Billionaire In Less Than A Decade». Business Insider.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Shnayerson, Michael (2007 թ․ փետրվարի 1). «An Empire Of Her Own». Vanity Fair. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. «New York City - Examining The 'Halacha' If Jewish Fashion Mogul Needs A 'Get'». Vos is Neias. 2008 թ․ նոյեմբերի 2.
  8. Grigoriadis, Vanessa (2012-12). «Tory Burch's Ex Factor». Vanity Fair.
  9. 9,0 9,1 O'Halloran, Caroline (2011 թ․ մարտի 18). «Rock star ascending: Main Line-bred jewelry maker Kara Ross». Mainline Media News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  10. Kroll, Betsy (2007 թ․ սեպտեմբերի 21). «Tory's Turn». Time. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
  11. Fitzpatrick, Tommye (2012 թ․ սեպտեմբերի 10). «First Person - Tory Burch Says Work Hard, Think Long Term and Be Patient». The Business of Fashion. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  12. Wahba, Phil (2014 թ․ սեպտեմբերի 25). «Tory Burch takes on Ralph Lauren veteran as co-CEO». Fortune. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  13. Agins, Teri. «How Tory Burch Found Her Stride». The Wall Street Journal. February 1, 2008.
  14. Larino, Jennifer (2018 թ․ հուլիսի 31). «Tory Burch opening a New Orleans boutique this fall». The Times-Picayune. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  15. Clifford, Catherine (2017 թ․ մայիսի 12). «Why one exec passed up the chance to be president of this $127 billion company». CNBC. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  16. Portillo, Caroline McMillan (2014 թ․ հուլիսի 23). «Exclusive: Tory Burch on life 'Perpetually' out of her comfort zone and why big risks pay big dividends». Columbus Business First. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  17. Zinko, Carolyne (2013 թ․ հունվարի 25). «Empowerment in fashion for Tory Burch». San Francisco Chronicle. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
  18. Tory Sport — Official website. TorySport.com. Retrieved September 18, 2015.
  19. Sherman, Lauren (2015 թ․ սեպտեմբերի 17). «What Tory Burch Did Next». The Business of Fashion. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  20. Haskell, Rob (2015 թ․ հուլիսի 23). «Tory Burch on Her New Sports Line, Finding Love, and Redefining Success». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  21. «Tory Burch and Kerry Washington». InStyle. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
  22. «Letter to Fashion Community 25 August 2008». The Council of Fashion Designers of America.
  23. Drain, Kelsey (2015 թ․ մայիսի 5). «Victoria Beckham, Tory Burch, Jenna Lyons Named On '50 Most Powerful Moms Of 2015' List». Fashion Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  24. «Symposium and Awards Luncheon October 29, 2015». BCRFcure.org. Breast Cancer Research Foundation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  25. Breast Cancer Research Foundation (2015 թ․ նոյեմբերի 2). «The Breast Cancer Research Foundation Celebrates $48.5 Million Commitment to Breast Cancer Research». PR Newswire. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  26. «The World's 100 Most Powerful Women 28 May 2014». Forbes.
  27. "Tory Burch Has a Message For Women Everywhere: ‘Embrace Your Ambition’; Glamour; November 12, 2019.
  28. «CFDA Organization». CFDA.com. 2014.
  29. «Administrative Board». The Society of Memorial Sloan Kettering Cancer Center. 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին.
  30. «Breast Cancer Research Foundation Adds to Board». Women’s Wear Daily. 2012 թ․ մարտի 13. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
  31. «Entrepreneur All-Stars Join the Startup America Partnership». the White House. 2011 թ․ օգոստոսի 23.
  32. «New Trustees Elected to the Board of the Barnes Foundation». Black Art in America. 2013 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
  33. Jay H. Baker Retailing Center — Industry Advisory Board Արխիվացված Մարտ 15, 2015 Wayback Machine. Wharton School of Business, University of Pennsylvania. Wharton.UPenn.edu. Retrieved April 8, 2015.
  34. Membership Roster — Letter B. Council on Foreign Relations. CFR.org. Retrieved April 8, 2015.
  35. «Pianist Lang Lang to perform at American Ballet Theatre's opening night». American Ballet Theatre. 2007 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 22-ին.
  36. Tory Burch Foundation website
  37. Hale, Katie (2013 թ․ ապրիլի 15). «Pitch Perfect Isn't Possible — But Get Up Anyways». The Grindstone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  38. Burch, Tory (2009 թ․ սեպտեմբերի 17). «Guest Post: Tory Burch on Helping Small Businesses». Fortune. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 10-ին.
  39. «Defying the Downturn». CNBC.(չաշխատող հղում)
  40. Lawrence, Vanessa (2017 թ․ մայիսի 24). «Inside Tory Burch's Incubator for Female Entrepreneurs». W. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  41. Stych, Anne (2019 թ․ մայիսի 23). «Tory Burch Foundation expands fellowships to include 50 entrepreneurs». Bizwomen. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  42. Weisul, Kimberly (2019 թ․ մարտի 7). «How Tory Burch's Foundation Is Working to Get More Money, and Confidence, to Women Entrepreneurs». Inc. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  43. Davis, Shoshana (2014 թ․ հունվարի 28). «Tory Burch joins with Bank of America to help female entrepreneurs». CBS News. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  44. Portillo, Caroline McMillan (2014 թ․ հուլիսի 18). «illionaire designer Tory Burch says it pays to be generous, scrappy and a little stubborn». Bizwomen. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  45. Verveer, Melanne (2014 թ․ մայիսի 7). «The Other Gender Gap: How Women Entrepreneurs Are Getting Screwed Out Of Funding». Fast Company. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  46. «Tory Burch Foundation and Bank of America Double Investment in Capital Program Supporting Women Business Owners». Economics Week. 2016 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  47. «Bank of America's Funding of the Tory Burch Foundation Benefits Female Entrepreneurs». American Entrepreneurship Today. 2017 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  48. 48,0 48,1 Nguyen, Lananh (2019 թ․ մարտի 7). «BofA Pledges $50 Million More to Tory Burch's Program for Women». Bloomberg News. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  49. Taylor, Amanda (2018 թ․ ապրիլի 27). «Tory Burch Wants to Change the World—But, No, She Isn't Running for Office». Observer. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  50. «Announcing President Obama's New Ambassadors for Global Entrepreneurship». whitehouse.gov (անգլերեն). 2014 թ․ ապրիլի 10. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  51. Robehmed, Natalie. «Obama Names Tory Burch, Reid Hoffman As Ambassadors For Global Entrepreneurship». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  52. «Secretary Pritzker Announces Inaugural Members of the Presidential Ambassadors for Global Entrepreneurship Initiative». commerce.gov. 2014 թ․ ապրիլի 7.
  53. Bernstein, Jacob (2017 թ․ մարտի 1). «When Did 'Ambition' Become a Dirty Word?». The New York Times. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  54. O'Connor, Clare (2017 թ․ մարտի 8). «Fashion Mogul Tory Burch Talks Ambitious Women And Equal Pay». Forbes. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  55. «Embrace Ambition». ToryBurchFoundation.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  56. Burch, Tory (2017 թ․ սեպտեմբերի 22). «Tory Burch: Why Equal Pay Is Good Business». Time. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  57. Sundberg, Emily (2018 թ․ ապրիլի 23). «How I Get It Done: Tory Burch». The Cut. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  58. Mehta, Stephanie (2018 թ․ ապրիլի 23). «Tory Burch Wants Women To Know It's OK To Be Ambitious». Fast Company. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  59. Minutaglio, Rose (2018 թ․ մայիսի 4). «Tory Burch Talks Ambition, Pay Parity, and the #MeToo Movement». Harper's Bazaar. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  60. Kim, Leena (2018 թ․ ապրիլի 26). «Inside Tory Burch's Embrace Ambition Summit». Town & Country. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  61. Field, Shivaune (2018 թ․ ապրիլի 30). «Own Your Ambition: Tory Burch On Thinking Big And Leadership in 2018». Forbes. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  62. Meyer, Anna (2019 թ․ մարտի 4). «Tory Burch spreads the love–and the ambition–for women». Fast Company. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  63. Booth, Barbara (2020 թ․ մարտի 5). «Tory Burch has women across the world talking — and wants men in on the conversation». CNBC. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  64. Kim, Whizy (2020 թ․ մարտի 9). «The Tory Burch Foundation's 2020 Summit Was Full Of Big Names & Inspiring Moments». Refinery29. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  65. Davé, Urja (2008). «Tory Burch». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  66. Fitzsimons, Amanda (2008 թ․ օգոստոսի 1). «Tory Burch's Philadelphia». WWDLifestyle. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
  67. «Tory Burch». New York. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
  68. Silverman, Stephen M. (2007 թ․ հոկտեմբերի 3). «Lance Armstrong, Tory Burch Break Up». People. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
  69. Salkin, Allen (2008 թ․ հունիսի 22). «It's Not About the Bike». The New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
  70. Johnson, Richard (2008 թ․ օգոստոսի 7). «ROSE IN BRIEF». New York Post. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9-ին.
  71. Johnson, Richard (2008 թ․ օգոստոսի 14). «Hamptons Heavies Love Woody». New York Post. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 24-ին.
  72. Abravanel, Lesley (2009 թ․ ապրիլի 5). «Scene In The Tropics: The Hoff bypasses booze, but not the photo op». The Miami Herald. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
  73. Sherman, Lauren (2018 թ․ դեկտեմբերի 11). «Tory Burch Names Pierre-Yves Roussel CEO». Business of Fashion. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  74. Friedman, Vanessa (2018 թ․ դեկտեմբերի 11). «When Your New C.E.O. Is Also Your New Husband». New York Times. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  75. O'Connor, Clare (2013 թ․ հունվարի 3). «Fashion Tycoon Tory Burch Becomes A Billionaire (Thanks, In Part, To $200 Ballet Flats)». Forbes. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորի Բըրչ» հոդվածին։