(Translated by https://www.hiragana.jp/)
Մումբայ - Վիքիպեդիա Jump to content

Մումբայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մումբայ
मुंबई
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքՄահարաշտրա[1]
ՔաղաքապետԴաթա Դալվի
Հիմնադրված է1507[2] թ.
Այլ անվանումներմինչ 1995 թ.-ը՝ Բոմբեյ
Մակերես603 կմ²
ԲԾՄ11 մ
Բնակչություն 12․478․447 մարդ (2011)
Խտություն20 694 մարդ/կմ²
Ագլոմերացիա21 347 412
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ+91 22
Փոստային դասիչ110 xxx
Ավտոմոբիլային կոդMH-01, MH-02, MH-03
Պաշտոնական կայքmcgm.gov.in
Մումբայ (Հնդկաստան)##
Մումբայ (Հնդկաստան)
Մումբայ. տեսարժան վայրեր
,,Հնդկաստանի դարպասներ,, հուշարձանը
Մումբա Դևի տաճարը
Չաթրապաթի Շիվաջի /Վիկտորիա/ երկաթուղային կայարանի շենքը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կայքում
Առափնյա փողոց
Սակարանի շենքը
Բանդրա Վորլի կամուրջը, որ Հնդկաստանի ամենաերկար վերջրյա կամուրջն է
Մումբայի համալսարանը
Համալսարանի ժամացույցավոր աշտարակը
Բրաբուրն մարզադաշտը, որ կրիկետի հնագույն խաղադաշտերից մեկն է Հնդկաստանում

Մումբայ[3] (մարաթհի՝ , անգլ.՝ Mumbai(մինչև 1995 թվականը՝ Բոմբեյ), քաղաք և նավահանգիստ Հնդկաստանի արևմուտքում, Արաբական ծովի ափին։ Մահարաշտրա նահանգի վարչական կենտրոնը[4][5][6]

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մումբայը Հնդկաստանի ամենաբազմամարդ քաղաքն է. Մումբայի մունիցիպալ կորպորացիա անվանումը կրող բնակավայրի կազմի մեջ ընդգրկված են Մահարաշտրա նահանգի երկու վարչական միավոր՝ բուն Մումբայը (157 կմ², 3 145 966 բնակիչ՝ 2011 թվականին) և, այսպես կոչված՝ մերձքաղաքային Մումբայը (446 կմ², 9 332 481 բնակիչ՝ 2011 թվականին), ընդհանուր առմամբ՝ 603 կմ², 12 478 447 բնակիչ՝ 2011 թվականին[7]։ Արբանյակ քաղաքների հետ միասին՝ Մումբայը կազմում է աշխարհում իր մեծությամբ ութերորդ քաղաքային ագլոմերացիան 21,3 միլիոն մարդ բնակչությամբ[8][9][10][11]։

Գտնվում է ծովի մակերևույթից 10 մետր բարձրության վրա։ Բնակչության խտությունը կազմում է 21 665 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա (այս ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլային), բնակչության մոտավորապես կեսը մարաթհիներ են, քառորդ մասը՝ գուջարաթցիներ։ Քաղաքն զբաղեցնում է Բոմբեյ կղզին՝ ամբողջությամբ և Սոլսեթ կղզու հարավային մասը. դրանք միմյանց հետ կապված են կամուրջներով ու պատվարներով[12]։

Մումբայը միջազգային հաղորդակցության ուղիների խոշորագույն հանգույց է։ Ունի բնական խոր նավահանգիստ, որն ամենախոշորն է Հնդկաստանի արևմուտքում։ Քաղաքի ուղևորատար տերմինալով է անցնում Հնդկաստանի ողջ ուղևորահոսքի գրեթե հիսուն տոկոսը։ Այն նաև երկրի տնտեսական ու մշակութային կարևորագույն կենտրոններից մեկն է, համարվում է հսկայական հակադրությունների քաղաք, որտեղ ճոխություն ու շքեղությունը հարևանություն են անում ծայրահեղ աղքատության՝ հյուսիսային հատվածում ծվարած հետնախորշերի հետ, որոնք զանազան վարակիչ հիվանդությունների հարուցիչների որջեր են[13][14]։

Այդուհանդերձ, Հնդկաստանի մյուս քաղաքների համեմատ Մումբայն ավելի բարձր կենսամակարդակով քաղաք է, աչքի է ընկնում գործարար մեծ ակտիվությամբ։ Աշխատանքի տեղավորվելու լայն հնարավորություններն այստեղ են գրավում հարյուրավոր ու հազարավոր բանվորների ինչպես բուն իսկ Հնդկաստանից, այնպես էլ Հարավային Ասիայի երկրներից[15]։

Անվանումն առաջացել է Մումբա աստվածուհու անունից[16], այն աստվածուհու, որին պաշտում էին տեղի ձկնորսները։

Մումբայի դիրքը մեղմացնում է նրա կլիման և դարձնում ավելի տանելի, քան նույն լայնության այլ քաղաքների կլիման։ Մումբայի համար ամենալավ ժամանակը հոկտեմբերից փետրվարն է, երբ այնքան էլ խիստ շոգ չի լինում։ Դրանից հետո օդը գնալով տաքանում է և հունիսի սկզբներին սկսվում է մուսսոնային անձրևների շրջանը, որը տևում է մինչև սեպտեմբերի վերջը։

Հայտնի է 16-րդ դարից։ Անցյալում (1661-ից) եղել է բրիտանական գլխավոր ֆակտորիան ու հենակետը Արևմտյան Հնդկաստանում։

Հայերը Մումբայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոմբեյ քաղաքում հայերը հաստատվել են 18-19-րդ դդ.: Վաճառաշահ քաղաք դարձնելու նպատակով անգլիացիներն այստեղ են հրավիրել սուրաթահայերին՝ նրանց տրամադրելով հողամաս և վարկ՝ տներ կառուցելու համար։ Հայերը զբաղվել են հիմնականում առևտրով, կենտրոնացած են եղել Հայկական թաղամասում։ 1796-ին կառուցվել է Սուրբ Պետրոս առաքյալ եկեղեցին (կանգուն է ցայսօր)։ Բոմբեյում գործունեություն է ծավալել հայ խոշոր վաճառական Խոջա Մինասը (ունեցել է սեփական օվկիանոսային նավեր)։ 18-րդ դարի կեսին Բոմբեյում գործել է հայ առևտրական կազմակերպություն, որն ապրանքափոխանակություն է իրականացրել եվրոպական և ասիական շատ երկրների հետ։ 1815-ին հիմնվել է «Օճանասփյուռ ժողով» մշակութային ընկերությունը։ Լույս են տեսել «Ծաղկաստան» (1822, վիմատիպ), «Բումայու հայոց լրաթուղթ» (1844) պարբերականները։ Պահպանվել են Բոմբեյում գրված մի շարք հայերեն ձեռագրեր[17]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Municipal Corporation of Greater Mumbai (English)Government of Maharashtra.
  2. Raghavan C. MumbaiEncyclopædia Britannica.
  3. «Мумбай». Географические названия мира: Топонимический словарь. — М: АСТ. Поспелов Е.М. 2001. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. «India stats: Million plus cities in India as per Census 2011». Press Information Bureau, Mumbai (Press release). Press Information Bureau, Government of India. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. «Population of urban agglomerations with 750,000 inhabitants or more in 2007 (thousands) 1950–2025 (India)». Department of Economic and Social Affairs (UN). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 9-ին.
  6. «UN World Cities in 2016» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին.
  7. «Provisional Population Totals and data products - Census 2011 : Maharashtra. Distribution of Population, Decadal Growth Rate, Sex-Ratio and Population Density». Office of the Registrar General and Census Commissioner, India under Ministry of Home Affairs, Government of India. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.
  8. «Mumbai metropolitan area» (իտալերեն). Projectsecoa.eu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. Munshi, Kanaiyalal M. (1954). Gujarāt and its literature, from early times to 1852. Bharatiya Vidya Bhavan. էջ xix. «The next immigrants into the islands of Bombay were the Kolis, who on all authorities continued to be their original inhabitants till Aungier founded the city of Bombay. Kathiawad and Central Gujarāt was the home of the Kolis in pre-historic times.»
  11. Mehta, R. N. (1983). «Bombay – An analysis of the toponym». Journal of the Oriental Institute: 138–140. «The kolis who suceeded the stone-age men on the island brought with them from Gujarat their patron goddess Mummai whom their descendants still worship in Kathiawar. The name of Bombay is derived from this koli goddess.»
  12. «Once Upon a Time in Bombay». Foreign Policy. 2011 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  13. Lakshmi, Rama (2011 թ․ ապրիլի 14). «New millionaires hope to serve as role models for India's lower castes». The Washington Post. Mumbai. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  14. «Mumbai, a land of opportunities». The Times of India. 2011 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  15. «Bombay: History of a City». British Library. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  16. Mukund Kule (2010 թ․ հոկտեմբերի 8). «मुंबईचं श्रद्धास्थान» [Mumba'īcaṁ Shrad'dhāsthān]. Maharashtra Times (Marathi). Maharashtra. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 359։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, Երևան, «Լույս», 1987, էջ 83։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մումբայ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 516