Պավել Չուխրայ
Պավել Չուխրայ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1946[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Բիկովո (Մոսկվայի մարզ), Ռամենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1969) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1974) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ և ռեժիսոր |
Ամուսին | Elena Chukhray? և Մարիա Զվերևա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0161056 |
Պավել Գրիգորևիչ Չուխրայ (ռուս.՝ Павел Григорьевич Чухрай, հոկտեմբերի 14, 1946[1], Բիկովո (Մոսկվայի մարզ), Ռամենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, կինոօպերատոր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ռեժիսուրայի բաժնի ղեկավար, «Մոսֆիլմ» կինոստուդիայի վարչության անդամ, Եվրոպական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի անդամ։ ՌԴ ժողովրդական արտիստ (2006), Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր (1981)։ Առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, «Ֆելիքս» մրցանակի, «Գոյա» մրցանակի «Լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավել Չուխրայը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայի մարզի Բիկովո ավանում, կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981) Գրիգորի Նաումովիչ Չուխրայի[5] ու ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Իրաիդա Պավլովնա Չուխրայի (օրիորդական ազգանունը՝ Պենկովա, ծնվ․՝ 1921) ընտանիքում։
Վաղ մանկության տարիները Պավելն անցկացրել է հոր ծնողների հետ Ուկրաինական ԽՍՀ Խարկովի մարզի Կապլունովկա գյուղում։ 1953 թվականին Գրիգորի Չուխրայն ստացել է Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում աշխատանքի ուղեգիր և ընտանիքը տեղափոխվել է Կիև։ 1955 թվականին Պավելը ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա։ 1962-1964 թվականներին աշխատել է որպես ռադիոմոնտաժող և լուսավորող «Մոսֆիլմ» կինոստուդիայում[6], աշխատանքին զուգահեռ սովորել է երեկոյան դպրոցում։ 1962 թվականին Պավել Չուխրայը կատարել է դերասանական դեբյուտը Մարկ Դոնսկոյի «Բարև, երեխանե՛ր» (ռուս.՝ «Здравствуйте, дети!») ֆիլմում։
1964 թվականին ընդունվել է ՎԳԻԿ-ի օպերատորական ֆակուլտետ (Բորիս Վոլչեկի արվեստանոց, ավարտել է 1969 թվականին)[7]։ 1971 թվականին որպես օպերատոր մասնակցել է «Հինգ պատով տուն» (ռուս.՝ «Дом в пять стен») ֆիլմի նկարահանումներին (ռեժ.՝ Սերգեյ Գալկին)։ 1972 թվականին ընդունվել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետ (Իգոր Տալանկինի արվեստանոց)։ 1974 թվականին ստացել է ռեժիսորի դիպլոմ՝ հանձնելով էքստեռն քննություններ (դիպլոմային աշխատանք՝ «Вольному — воля» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ)։ 2016 թվականի օգոստոսին դարձել է Մալթայի քաղաքացի[8]։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ կինոյում Պավել Չուխրայի ռեժիսորական նորամուտը դարձել է «Դու երբեմն հիշիր» (ռուս.՝ «Ты иногда вспоминай») ֆիլմը (1977)։
1979 թվականին գրել է «Ո՞վ կվճարի հաջողության համար» (ռուս.՝ «Кто заплатит за удачу?») ֆիլմի սցենարը (ռեժ.՝ Կոնստանտին Խուդյակով)։
«Մարդիկ օվկիանոսում» (ռուս.՝ «Люди в океане», 1980) կոչվող իր երկրորդ ֆիլմի համար ռեժիսորն ստացել է Ա. Պ. Դովժենկոյի անվան ոսկե մեդալ (1981), Լենինի կոմերիտմիության մրցանակ (1981), Երիտասարդ կինեմատոգրաֆիստների կինոփառատոնի (Մոսկվա, 1980) ժյուրիի հատուկ մրցանակ և դիպլոմ։
1983 թվականին Պավել Չուխրայի «Վանդակ դեղձանիկների համար» (ռուս․՝ «Клетка для канареек») երրորդ ֆիլմը մասնակցել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Քննադատության շաբաթ» ծրագրին։
1986 թվականին թողարկվել է «Զինա-Զինուլյա» ֆիլմը (Ալեքսանդր Գելմանի «Զինուլյա» պիեսի հիման վրա)։
Ռեժիսորի հաջորդ աշխատանքը՝ «Հիշեք ինձ այսպիսին» (ռուս․՝ «Запомните меня такой») հեռուստաֆիլմը (1987), ստացել է Պրահայի «Զլատա Պրահա» միջազգային փառատոնի գրան պրի, Տոկիոյի միջազգային կինոփառատոնում ժյուրիի մրցանակ ռեժիսուրայի համար (1987) և այլն։
1992 թվականին ֆրանսիական LA SEPT (ARTE) հեռուստաալիքի համար Պավել Չուխրայը նկարահանել է «Բանալի» ֆիլմը։
1993 թվականին Պավել Չուխրայը նշել է նորամուտը վավերագրական կինոյում «Ճուռակ» (ռուս․՝ «Ястреб») ֆիլմով՝ իր խոսքն ասելով Ժիրինովսկու քաղաքականության մասին։
1990-ական թվականների կեսերին Պավել Չուխրայը զբաղվել է գովազդի նկարահանումներով։ «РИКК-банк»-ի համար նրա նկարահանած հոլովակները մասնակցել են «Կաննի առյուծներ» (1996) գովազդի միջազգային փառատոնին, որտեղ արժանացել են «Արծաթե առյուծ» և «Բրոնզե առյուծ» մրցանակների։
Ռեժիսորը մեծ ճանաչման է արժանացել «Գողը» (ռուս․՝ «Вор», 1997) ֆիլմի շնորհիվ։ Ֆիլմն ընդգրկվել է Ռուսաստանում ամենահասութաբեր ֆիլմերի եռյակում, հաջողություն է ունեցել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում ու Եվրոպայի այլ երկրներում՝ նվաճելով բազմաթիվ արտասահմանյան և ռուսական մրցանակներ։
2001 թվականին Սթիվեն Սփիլբերգը Պավել Չուխրային հրավիրել էի մասնակցելու Հոլոքոստի մասին վավերագրական ֆիլմերի «Broken Silence» միջազգային ալմանախի տեղծմանը, որն արժանացել է Սուրբ Քրիստափորի մրցանակի «հեռուստատեսային նախագիծ» անվանակարգում (Television & Cable, 2003)[9]։ Այս նախագծի համար ռեժիսորը նկարահանել է հինգ մասերից մեկը՝ «Երեխաներն անդունդից» («Children from the Abyss», ռուս․՝ «Дети из бездны») ֆիլմը, որի համար պարգևատրվել է Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի «Տարվա մարդ» մրցանակով «Կինեմատոգրաֆիա» անվանակարգում (կինեմատոգրաֆիայում Հոլոքոստի թեմայի խորը արտացոլման համար)[10]։
2004 թվականին թողարկվել է «Վարորդ Վերայի համար» դրաման։ Այն նվաճել է «Կինոտավր» փառատոնի «Ոսկե վարդ» գլխավոր մրցանակը, ինչպես նաև մրցանակներ լավագույն ռեժիսուրայի, լավագույն սցենարի և լավագույն պրոդյուսերական նախագծի համար։
Պավել Չուխրայը մասնակցել է «Ինչպես են հեռացել կուռքերը» (ռուս․՝ «Как уходили кумиры», 2005-2007) հեռուստասերիալի նկարահանումներին։
2007 թվականին կայացել է Նիկոլայ Գոգոլի «Խաղամոլները» (ռուս․՝ «Игроки») պիեսի հիման վրա նկարահանված «Ռուսական խաղ» (ռուս․՝ «Русская игра») ֆիլմի պրեմիերան։
2009 թվականին Պավել Չուխրայը Ալեքսանդր Մինդաձեի հետ միասին գրել է «Голова на плахе» սցենարը Պետրոս I-ի դրանիկ Ալեքսանդր Մենշիկովի մասին։
2010 թվականին Պավել Չուխրայը գրել է Սեմիպալատինսկում միջուկային ռումբի փորձարկումների մասին պատմող «Փորձարկում» կինոսցենարը և ձեռնամուխ եղել Ղազախստանում ֆիլմի նկարահանումներին[11][12][13]։ Ֆիլմը նախատեսվել է որպես մասշտաբային բարդ բեմադրությամբ նախագիծ, սակայն միջոցների բացակայության պատճառով նկարահանումները դադարեցվել են։ Ավելի ուշ սցենարը վերաշարադրվել է և բեմադրվել Ալեքսանդր Կոտտի կողմից։ Պավել Չուխրայը հանել է իր անունը լուսագրերից որպես սցենարի հեղինակ[14]։
2015 թվականին ռեժիսորը ձեռնամուխ է եղել «Սառը տանգո» (ռուս․՝ «Холодное танго») ֆիլմի ստեղծմանը (աշխատանքային անվանումը՝ «Օտարը»)[15][16]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Սոչիի «Կինոտավր» XXVIII կինոփառատոնի բացմանը, որտեղ Պավել Չուխրայը պարգևատրվել է «Պատվի, արժանապատվության և կինեմատոգրաֆիային նվիրվածության համար» մրցանակով[17][18]։
Պավել Չուխրայը բազմիցս հանդես է եկել որպես հեռուստահաղորդավար։ Տարբեր ժամանակներում վարել է կինոյին նվիրված հաղորդումներ՝ «Սերպանտին», «Կինոպանորամա», «Великая иллюзия»[19]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կինը՝ Ելենա Չուխրայ (ծնվ.՝ 1946), դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Եգերովի դուստրը,
- Երկրորդ կինը՝ Մարիա Զվերևա (Կոժինա, ծնվ.՝ 1950), կինոսցենարիստ, գրող Իլյա Զվերևի դուստրը,
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1962 | ֆ | Բարև, երեխանե՛ր | Здравствуйте, дети! | դերասան |
1971 | ֆ | Հինգ պատով տունը | Дом в пять стен | օպերատոր |
1974 | ֆ | Вольному — воля | ռեժիսոր, սցենարիստ | |
1977 | ֆ | Դու երբեմն հիշիր | Ты иногда вспоминай | ռեժիսոր |
1980 | ֆ | Ո՞վ կվճարի հաջողության համար | Кто заплатит за удачу? | սցենարիստ |
1980 | ֆ | Մարդիկ օվկիանոսում | Люди в океане | ռեժիսոր, սցենարիստ |
1983 | ֆ | Վանդակ դեղձանիկների համար | Клетка для канареек | ռեժիսոր, սցենարիստ |
1986 | ֆ | Զինա-Զինուլյա | Зина-Зинуля | ռեժիսոր |
1987 | ֆ | Հիշեք ինձ այսպիսին | Запомните меня такой | ռեժիսոր |
1988 | ֆ | Սա եղել է անցած ամառ | Это было прошлым летом | սցենարիստ |
1992 | ֆ | Բանալի | Ключ | ռեժիսոր |
1993 | ֆ | Ճուռակ | Ястреб | ռեժիսոր |
1997 | ֆ | Գողը | Вор | ռեժիսոր, սցենարիստ |
1998 | ֆ | Դասական | Классик | սցենարիստ |
2002 | ֆ | Երեխաներն անդունդից | Дети из бездны /Children from the Abyss | ռեժիսոր |
2004 | ֆ | Վարորդ Վերայի համար | Водитель для Веры | ռեժիսոր, սցենարիստ |
2007 | ֆ | Ռուսական խաղ | Русская игра | ռեժիսոր, սցենարիստ |
2017 | ֆ | Սառը տանգո | Холодное танго | ռեժիսոր, սցենարիստ |
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո շքանշան (8 օգոստոսի, 2012 թվական) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[24]
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (27 մարտի, 2006 թվական) – արվեստի բնագավառում ունեցած մեծ ավանդի համար[25]
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (15 հունվարի, 1993 թվական), արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար[26][27]
- Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1981), կինոյում ժամանակակիցների կերպարների տաղանդավոր մարմնավորման և կատարողական բարձր վարպետության համար
Կինոմրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գողը» ֆիլմի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջադրվել է «Օսկար» մրցանակի լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում
- Առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի լավագույն օտարալեզու խաղարկային ֆիլմ անվանակարգում
- Առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի լավագույն եվրոպական ֆիլմ անվանակարգում
- Վատիկանի մրցանակ «մարդասիրության համար»
- «Հանուն մարդասիրական պաթոսի» պատվավոր դիպլոմը Հռոմի «III հազարամյակ» կինոփառատոնում
- Վենետիկի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ՝ Իտալիայի Հանրապետության Սենատի ոսկե մեդալ
- Վենետիկի միջազգային կինոփառատոնի ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի) մրցանակ
- Վենետիկի միջազգային կինոփառատոնի միջազգային երիտասարդական ժյուրիի մրցանակ
- Ռուսաստանի կինոակադեմիայի «Նիկա» մրցանակ լավագույն խաղարկային ֆիլմի համար
- Ռուսաստանի կինոակադեմիայի «Նիկա» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար
- «Կինոշոկ» կինոփառատոնի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար
- Մինսկի «Լիստապադ» միջազգային կինոփառատոնի կինեմատոգրաֆիստների ժյուրիի մրցանակ լավագույն ֆիլմի համար
- Տեղայնացնողների ժյուրիի մրցանակ «Կինոշոկ» կինոփառատոնում
«Անդունդի երեխաները։ Ընդհատված լռություն» ֆիլմի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի «Տարվա մարդ» մրցանակ «Կինեմատոգրաֆիա» անվանակարգում (2003)
«Վարորդ Վերայի համար» ֆիլմի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օնֆլյորի «Ռուսական կինոյի փառատոնի» գրան պրի (Ֆրանսիա, 2004)
- «Կինոտավր» փառատոնի «Ոսկե վարդ» գրան պրի (2004)
- «Կինոտավր» փառատոնի հատուկ մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար
- «Կինոտավր» փառատոնի մրցանակ լավագույն սցենարի համար
- «Կինոտավր» փառատոնի մրցանակ լավագույն պրոդյուսերական նախագծի համար (2004)
- Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Վիբորգյան հաշիվ» գրան-պրի (2004)
- «Մոսկովյան Պեգաս» կինոփառատոնի «Մեծ Ոսկե Պեգաս» հանդիսատեսի համակրանքի մրցանակ
- Մինսկի «Լիստոպադ» կինոփառատոնի «Золото Лістапада» գրան պրի
- Մինսկի «Լիստոպադ» կինոփառատոնի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար
- Առաջադրվել է «Ոսկե արծիվ» մրցանակի «Խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր» անվանակարգում (2005)
«Ռուսական խաղ» ֆիլմի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Վիբորգյան հաշիվ» մրցույթի «Մեծ ոսկե նավակ» գլխավոր մրցանակ (մրցանակը շնորհվում է հանդիսատեսի քվեարկության արդյունքում)
- Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի խաղարկային կինոյի մրցույթի «Մեծ ոսկե նավակ» մրցանակ
- «Գրականություն և կինո» ռուսական կինոփառատոնի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (Գատչինա, 2008)
- Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի մրցանակ «Մոսկովյան պրեմիերա» կինոփառատոնում (2007)
«РИКК-банк»-ի գովազդային հոլովակների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կաննի առյուծներ» գովազդի միջազգային փառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակ (1996)
- «Կաննի առյուծներ» գովազդի միջազգային փառատոնի «Բրոնզե առյուծ» մրցանակ
«Հիշեք ինձ այսպիսին» ֆիլմի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոկիոյի միջազգային կինոփառատոնի մրցանակ ռեժիսուրայի համար (1987)
- Չեխոսլովակիայի հեռուստաֆիլմերի փառատոնի «Զլատա Պրահա» գրան պրի (1987)
- Մանկական ժյուրիի մրցանակ XVII համամիութենական կինոփառատոնում (Կիև, 1984)
«Վանդակ դեղձանիկների համար» ֆիլմի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաննի կինոփառատոնի «Քննադատության շաբաթ» ծրագրի մասնակից (1983)
- Ուկրաինայի կենտրոնական կոմիտեի մրցանակ և դիպլոմ «Երիտասարդ մարդու բարոյական կայացման թեմայի տաղանդավոր լուծման համար»
- Չեխոսլովակիայի հեռուստաֆիլմերի փառատոնի «Զլատա Պրահա» գրան պրի (1987)
«Մարդիկ օվկիանոսում» ֆիլմի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Պ. Դովժենկոյի անվան ոսկե մեդալ (1981)
- XIV համամիութենական կինոփառատոնի մրցանակ (Վիլնյուս, 1981)
- Հատուկ մրցանակ երիտասարդ կինեմատոգրաֆիստների կինոփառատոնում (Մոսկվա, 1980)
- Երիտասարդ կինեմատոգրաֆիստների ֆիլմերի II համամիութենական շաբաթվա հատուկ դիտում (Մինսկ, 1981)
«Սառը տանգո» ֆիլմի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ՏԷՖԻ-Հաղթանակի Տարեգիրք» մրցանակ «Հեռուստատեսային ֆիլմի/սերիալի լավագույն ռեժիսոր» անվանակարգում[28]
Հասարակական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինոյի և հեռուստատեսության եվրոպական ակադեմիայի անդամ
- Կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ռեժիսուրայի բաժնի ղեկավար
- «Մոսֆիլմ» կինոստուդիայի վարչության անդամ
Հասարակական դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մարտին ստորագրել է Կինոսոյուզի «Մենք ձեզ հետ ենք» (ռուս.՝ «Мы с Вами!»)նամակն ի պաշտպանություն ուկրաինական Եվրամայդանի[29] և Ղրիմում ռուսական իշխանությունների քաղաքականության դեմ ուղղված դիմումը[30]։ 2020 թվականի սեպտեմբերին ստորագրել է նամակ՝ ի պաշտպանություն Բելառուսում բողոքի ակցիաների[31]։
Զանգվածային կինոդիտողի դեինտելեկտուալիզացիայի վճռական հակառակորդ է[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201208090020
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/23584
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/2890
- ↑ biograph.ru
- ↑ Чухрай Павел Григорьевич // Энциклопедия «Кругосвет»
- ↑ ЧУХРАЙ / А. В. Шпагин // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ «Naturalized citizens of Malta 2015-2016 | Ex-Soviet countries». SA WEST Global intelligence (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «The 54th Annual Christopher Award Winners» (անգլերեն). christophers.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Премия «Человек года»». feor.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Фильм про испытания первой водородной бомбы снимает Павел Чухрай в год своего 65-летия» (ռուսերեն). ТАСС. 2011 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Чухрай снимает фильм о Казахстане». I-news.kz. 2011 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Казахстанский актер Е. Жолжаксынов снялся в масштабном историческом фильме Павла Чухрая «Москва-400. Испытание»». Zakon.kz. 2011 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Александр Котт и Игорь Толстунов о фильме «Испытание»». Filmz.ru. 2014 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Съёмки военной мелодрамы «Чужой» Павла Чухрая начались в Литве». ria.ru. 2015 թ․ մայիսի 19. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Павел Чухрай снимает в Литве фильм «Чужой»» (ռուսերեն). ТАСС. 2015 թ․ մայիսի 19. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
- ↑ Лариса Малюкова Ненависть, пророщенная любовью // Новая газета. — 2017. — № 61. — 09.06.2017
- ↑ 18,0 18,1 Лариса Малюкова Павел Чухрай: «Дремучей гопоты вокруг становится все больше» // Новая газета. — 2017. — № 67. — 26.06.2017
- ↑ РИА Новости, 2011
- ↑ «Кто есть кто в культуре». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
- ↑ Фамильные ценности: династия Чухраев
- ↑ «Это как „Афиша“, только про Новгород XII века»: как делается проект «Арзамас»
- ↑ Филипп Дзядко запускает просветительский проект Arzamas
- ↑ Указ Президента Российской Федерации от 8 августа 2012 года № 1124 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 27 марта 2006 года № 266 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 15 января 1993 года № 60 «О присвоении почётных званий Российской Федерации творческим работникам»
- ↑ Энциклопедия отечественного кино
- ↑ "Собибор" получил премию "ТЭФИ - Летопись Победы
- ↑ «Мы с вами!». kinosoyuz.com. 2014 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Обращение инициативной группы по проведению Конгресса интеллигенции «Против войны, против самоизоляции России, против реставрации тоталитаризма» и письмо деятелей культуры в поддержку позиции Владимира Путина по Украине и Крыму» (ռուսերեն). Новая газета. 2014 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Мы глубоко возмущены, что диалогу с обществом власть предпочитает насилие»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Павел Чухрай на сайте журнала «Сеанс»». seance.ru. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
- «Павел Чухрай на сайте «Энциклопедия отечественного кино» под ред. Л. Аркус». russiancinema.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
- «Чухрай П. Г.». biograph.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
- «Биографическая справка». ria.ru. 2011 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
- «Пять фильмов Павла Чухрая». ria.ru. 2011 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
- «Острова. Павел Чухрай». Телеканал «Культура». Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)
- «Монолог в четырёх частях. Павел Чухрай». Телеканал «Культура». 2007 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
- «Белая студия. Павел Чухрай». Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
|
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- «Կինոտավրի» դափնեկիրներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային սցենարիստներ
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոսներ
- Սցենարիստներ այբբենական կարգով