(Translated by https://www.hiragana.jp/)
Ադամանդե ոստիկանը - Վիքիպեդիա Jump to content

Ադամանդե ոստիկանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամանդե ոստիկանը
անգլ.՝ Blue Streak
Երկիր ԱՄՆ
 Գերմանիա
Ժանրֆիլմ կողոպուտի մասին, մարտաֆիլմ[1][2], կինոկատակերգություն[1][2] և ոստիկան ընկերների մասին ֆիլմ
ԹեմաԼոս Անջելեսի ոատիկանության վարչություն
Թվական1999 և նոյեմբերի 25, 1999[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼես Մեյֆիլդ[4][5][1][…]
ՊրոդյուսերԴենիել Մելնիք, Ալեն Շափիրո և Նիլ Մորից
Սցենարի հեղինակՍտիվեն Քարփենթեր
ԴերակատարներՄարտին Լոուրենս[4][5][6][…], Լյուկ Ուիլսոն[4][6][7][…], Փիթեր Գրին[5][6][8][…], Դեյվ Շափել[6][9], Օլեկ Կրուպա[6], Կարմեն Արգենզիանո[6], Օկտավիա Սպենսեր[5][6][8], Թամալա Ջոնս[6], Ուիլյամ Ֆորսայթ[4][6][9], Նիկոլ Արի Փարկեր[6][9], Գրեմ Բեքել, Ռիչարդ Ս. Սարաֆյան, Ջոն Հոուքս և Ջ․ Քեննեթ Քեմփբել
ՕպերատորԴևիդ Էգբի
ԵրաժշտությունԷդվարդ Շերմուր
ՄոնտաժՄայքլ Թրոնիք
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա և Լոս Անջելես
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն94 րոպե
Բյուջե65 000 000 $
Շահույթ117 758 500 $

«Ադամանդե ոստիկանը» (անգլ.՝ Blue Streak) ռեժիսոր Լես Մեյֆիլդի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Մարտին Լոուրենսը, Լյուկ Ուիլսոնը, Փիթեր Գրինը, Դեյվ Շափելը, Նիկոլ Արի Փարկերը, Գրեմ Բեքելը, Ռոբերտ Միրանդան, Օլեկ Կրուպան, Սավերիո Գուերան, Ռիչարդ Ս. Սարաֆյանը։

Գողը պետք է նստի բանտում այլ ոչ թե աշխատի ոստիկանությունում։ Այս կատակերգական մարտաֆիլմը ստեղծողները համաձայն չեն այդ մտքի հետ։ Սեյֆերի և թաքստոցների միջից գանձեր թալանող էքսպերտ Մայլ Լոգանը բանտից ազատվելու հետո միանգամից ուղևորվում է դեպի ոստիակնություն։ Բանտարկվելուց քիչ առաջ նա անգին ադամանդը թաքցրել էր նոր կառուցվող շենքում, որը վերածվել էր ոստիկանատան։ Եվ որպեսզի Մայլսը կարողանա ներխուժի թշնամու տարածք, նա ստիպված դառնում է օրինապահ, և ի հակառակումն իրեն, ճակատագրի բերումով նա ստիպված է մասնակցելու իրական հետաքննություններում։ Հաշված օրերի ընթացքում նախկին օրինախախտը դառնում է մի ամբողջ ոստիկանական ջոկատի հրամատար։ Չէ, որ գողից բացի ոչ ոք լավ չգիտե քրեական աշխարհի բոլոր նրբությունները։ Սակայն այս ամբողջ ժամանակահատվածում հանացագործ հասարակությունը շատ ուշադիր հետևում էր ադամանդե ոստիկանի կարերիային և ըստ դրա էլ համապատասխան քայլեր են ձեռնարկում։

Ադամանդ գողացող Մայլզ Լոգանը (Մարտին Լոուրենս) Լոս Անջելեսում մասնակցում է 17 միլիոն դոլար արժողությամբ ադամանդի գողությանը։ Բայց հանցակիցներից մեկը՝ Դիքոնը (Փիթեր Գրին) որոշում է մենակով տիրանալ ադամանդին և սպանում է իր երեք հանցակից ընկերներից մեկին։ Լոգանը ադամանդի հետ միասին փախչում է Դիքոնից և մտնում է դիմացի նորակառույց շենքը և հասցնում է ադամանդը թաքցնել հովացման համար նախատեսված խողովակներից մեկում։ Բայց ինքն անձամբ չի կարողանում թաքնվել և ձերբակալվում է ոստիկանների կողմից։ Երկու տարի բանտում անցկացնելուց հետո Լոգանը այցելության է գնում իր նախկին ընկերուհուն՝ Ջենիսին (Թամալա Ջոնս), որը զայրացած էր Լոգանի վրա վերջինիս սուտ խոսելու պատճառով։ Լոգանը փորձում է արդարանալ, որ ինքը ոչ թե բանկի աշխատող է, այլ բանկի կողոպտիչ, բայց դա գործին չի օգնում։ Լոգանը որոշում է վերադարձնել ադամանդը, բայց անակնկալի է գալիս, երբ նորակառույց շենքի տեղում ոստիկանական նոր բաժանմունք է տեսնում։

Սակայն Լոգանը միանգամից որոշում է, թե ինչպես կարող է հասնելի իր երազած ադամանդին և մի քիչ անց ոստիականության շենք է մտնում որպես պիցցայի մատակարար։ Նա կարողանում է տեղի դետեկտիվներից մեկից ID քարտ գողանալ։ Այնուհետև Լոգանը դիմում է քեռի Լոուին (Ռիչարդ Ս. Սարաֆյան), որպեսզի վերջինս իր համար ոստիկանի կեղծ փաստաթղթեր ստեղծի։ Արդյունքում Լոգանն այս անգամ ոստիկանության շենք է վերադառնում որպես դետեկտիվ Մելոուն, որին այստեղ են գործուղել Արևմտյան Կովինայից։ Լոգանին քիչ էր մնում տիրանալ իր ադամանդին, երբ բանտարկյալներից մեկը փախուստի է դիմում։ Արդյունքում Լոգանը բռնում է վերջինիս և դառնում է հայտնի ոստիկանությունում։ Նրան գործընկեր են նշանակում Կարլսոնին (Լյուկ Ուիլսոն) և անմիջապես ուղարկում են հանցագործություն հետաքննելու։

Ճանապարհին Մելոունը սկսում է սովորեցնել, թե ինչպես պետք է ժամանակ առ ժամանակ ավտոմեքենան քշել ամենաբարձր արագությամբ։ Հանցագործության վայրը զննելուց հետո Մելոունը նկատում է, որ անհնար է այդքան քիչ ժամանակում գողանալ մեծ քանակությամբ բավականին ծանր անվադողեր։ Կարլսոնը համաձայնվում է Մելոունի վարկածի հետ, բայց չի թողնում, որ վերջինս զննի պահեստից մի քիչ հեռու գտնվող ֆուրգոնը։ Սակայն Մելոունին նույնիսկ բանալի պետք չէր և վերջին իր ձեռքին եղած գործիքով կարողանում է բացել ֆուրգոնը, որտեղ և գտնվում էր իբրև թե գողացած անվադողերը։ Բայց Մելոունը չի ձերբակալում ոստիկանությանը խափած անձնավորությանը՝ Կարլոսին ասելով, որ պետք է փոքրիկ ձկներին բաց թողնել, որպեսզի կարողանանք մեծերի հետևից ընկնել։

Ճանապարհին ոստիկանները ականատես են լինում խանութի թալանի և Մելոունը կրկին ստիպված է լինում գործի անցնելու։ Իրավիճակը բարդանում է, երբ պարզվում է, որ անհաջող թալան իրականացնողը իր հանցակից ընկերներից է՝ Թուլլին (Դեյվ Շափել), որն զարմանում է իր հանցակից ընկերոջը ոստիկանի դերում տեսնելով, բայց և այնպես պահանջում է իր ադամանդի բաժինը։ Մի քիչ անց օգնության են շտապում ոստիականները և Լոգանն իր ընկերոջը համոզում է հանձնել, այլապես նրան դիպուկահարները տեղում կսպանեն։ Տուլին համաձայնվում է, իսկ Լոգանը մի ուժգին հարված է տալիս վերջինիս՝ նրա ձեռքից ատրճանակը խլելով։

Ադամանդների որոնումները կրկին հաջողություն չի ունենում, քանի որ վթարի հետևանքով հովացման խողովակներով ջուր է հոսել և ադամանդը քշել տարել է։ Լոգանին մնում է միայն մի բան։ Նա խաղալիքից մեքենային տեսախցիկ է ամրացնում և սկսում է որոնել ադամանդը։ Բայց ևս մի նոր առաջադրանքի հետևանքով այն կիսատ է թողնում։ Այս անգամ Մելոունին հաջովում է ԿՀՎ գործակալների քթի տակից տանել թմրանյութերի մի մեծ խմբաքանակ։ Ոստիկանության բաժանմունքում թմրանյութերը տանում են իրերի պահպանման բաժին։ Մելոունն ինքն է համաձայնվում այն հասցնել նշված տեղը և լրացնել համապատասխան թղթերը։ Չէ, որ դա հարմար առիթ է, որպեսզի ադամանդը վերցնի այդ սենյակից։

Ադամանդը գտնելուց հետո Մայլզ Լոգանն այնքան է ոգևորվում, որ այն գցում է թմրանյութերի փաթեթների արանքը և չի հասցնում այնտեղից վերցնել, քանի որ նոր ժամանած ԿՀՎ-ի գործակալների որոշմամբ թմրանյութը տեղափոխվելու է ԿՀՎ բաժանմունք։ Լոգանը, որպեսզի այդքան փնտրած գանձը նորից չկորցնի, առաջարկում է օպերացիա կազմակերպել, որի շնորհիվ հնարավոր կլինի բռնել թմրանյութերի վաճառքով զբաղվողներին։ Մելոունը հանցախմբի բռնված վարորդի հետ միասին բեռնատար մեքենայով գնում են թմրանյութերի գործարքի վայրը, որպեսզի երես առ երես հանդիպեն ավազակախմբի հետ։ Մելոունի հետ որպես կամավոր մասնակցում է նաև Թուլլին, որպեսզի հետագայում կարողանա ադամանդից իր հասանելիք բաժինը վերցնի։ Սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ որտեղից որտեղ գործարքի իրականացման վայրում հայտնվում է Դիքոնը և Մայլզի ձեռքից վերցնում է ադամանդը։

Հանցախմբի պարագլուխը Մալզից ապացույց է ուզում, որ վերջինս ոստիական չէ և դրա համար ասում, որ վերջինս կրակի Դիքոնի վրա։ Մայլզը մի վայրկյան իսկ չի վարանում և միանգամից կրակում է Դիքոնի ոտքի վրա։ Բայց այս անգամ նրանից ուզում են, որ Դիքոնին սպանի։ Մայլզը երկար չի սպասում, քանի որ ոստիկանները նրան օգնության են հասնում։ Կրակոցների տարափ է սկսվում, իսկ Դիքոնը փորձում է ճաղոպրել։ Մայլզը ոստիկանական մեքենայով ընկնում է Դիքոնի բեռնատարի հետևից և նրան հետևելու համար հատում է անգամ Ամերիկա Մեքսիկա սահմանը։ Դիքոնի մեքենան կանգնեցնելուց հետո Մայլզը համոզում է Դիքոնին հանձնվել և իրեն հանձնել ադամանդը, իսկ դրա փոխարեն ինքը խոստանում է, որ վերջինիս շատ քիչ ժամանակով բանտ կնստեցնեն և նա Մեքսիկայի բանտում չի նստի։ Դիքոնը համաձայնվում է, իսկ Մայլզն ադամանդը վերցնելով վերջինիս ձեռնաշղթայով գամում է մեքենային և գնում է Կարլսոնի մոտ։ Դիքոնը սակայն որոշում է սպանել Մայլզին և փորձում է նրա թիկունքին կրակել, բայց Մալզը հետ է շրջվում և դիպուկ կրակոցով սպանում է Դիքոնին։

Ոստիկանների մոտ վերադառնալիս նա հանդիպում է իր կոլեգաներին։ Կարլոսնը Մելոունին ասում է, որ ինքը բացահայտել է, որ իրականում Մելոունը հենց Մալյզ Լոգանն է, բայց հիմա իրեն չի կարող ձերբակալել, քանի որ Մալզը գտնվում է Մեքսիկայի սահմանում։ Մայլզը հրաժեշտ է տալիս իր ընկերներին և ուրախ ուրախ անցնում է Մեքսիկա՝ գրպանից ադամանդը հանելով և ձեռքում պահելով։

Դերասան Դեր
Մարտին Լոուրենս Մայլզ Լոգան
Լյուկ Ուիլսոն Կարլսոն
Փիթեր Գրին Դիքոն
Դեյվ Շափել Թուլլի
Նիկոլ Արի Փարկեր Մելիսա Գրին
Գրեմ Բեքել Ռիզո
Ռոբերտ Միրանդա Գլենֆիդիշ
Օլեկ Կրուպա Ժան Լաֆլուր
Սավերիո Գուերա Բեննի
Ռիչարդ Ս. Սարաֆյան քեռի Լոու
Տամալա Ջոնս Ջենիս
Խուլիո Օսկար Մեչոսո դետեկտիվ Դիաս
Սթիվ Ռենկին ԿՀՎ-ի գործակալ Գրեյ
Կարմեն Արջենցիանո Կապիտան Պենելի
Ջոն Հոուքս Էդի
Ֆրենկ Մեդրանո Ֆրենկ
Ուիլյամ Ֆորսայթ դետեկտիվ Հարդքասլ
Օկտավիա Սպենսեր Շավնա
Բայանի Իսոն
Սքոթ Սաուերս Բանտարկյալ #37
Քրիստոֆեր Ստեփլթոն K-9 ոստիկան
Էդի Դոնո Պահակ #1
Տրոյ Գիլբերտ Պահակ #2
Քեննի Էնդոսո Կլերկ
Գուգի Գրես սերժանտ
Ռոբերտ Լասարդո կասկածյալ
Բիլ Ֆերել ոստիկան վերելակում
Բիլի 'Սլայ' Ուիլյամս ոստիկան վերելակում
Գրեգ Մոնտգոմերի ոստիկան
Ջեյսոն Կրավից մաքսայինի աշխատակից
Գենրի Հայաշի ԿՀՎ-ի աշխատակից
Ջեյմս Վ. Գևին Ուղղաթիռի վարորդ
Էնն Մարի Հովարդ Կին ոստիկան
Ջեյն Կար
Բրենդոն Դե Պոլ փոքրիկ ընկեր
Էմի Օբերեր վախեցած կին
Էշ Վինֆիլդ դետեկտիվ
Էրիկ Ռոնդել Ֆրանսուա
Ջ. Քենետ Քեմփբել Փեթերսոն, ԿՀՎ
Ջոել Հերտ Ջոնս Թիփսի ոստիկան
Դարիլ Բրանսոն գրասենյակային աշխատող
Շոն Էլաիրն Բրաուն Չիքուեթ հարգալից ոստիկան
Քրիստիան Քրիստիանսեն S.W.A.T.-ի թիմակից
Մայքլ Գրասո S.W.A.T.-ի թիմակից
Ջոն Մաքկարտի S.W.A.T.-ի թիմակից
Ջեֆ Քսանդեր ավազակ
Դամիան Ֆոսթեր ավազակ
Յեթա Գինսբուրգ անցորդ
Դենիել Ռոջերսոն չինացի մատակարար
Քրիս Կրյուգեր CHP սպա #1(տիտրերում նշված չէ)
Բրիեն Ռիչ Ոստիկանության սպա (տիտրերում նշված չէ)
Նիկոլաս Ռիչ K-9 սպա (տիտրերում նշված չէ)
Ռոքո Սալատա շտապ օգնության մեքենայի վարորդ (տիտրերում նշված չէ)
Տի Ուիլյամս վարորդ (տիտրերում նշված չէ)
Ռոջեր Ուիլի գանձապահ (տիտրերում նշված չէ)

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիլմի MPAA վարկանիշը ի սկզբանե կոշտ R էր, բայց ֆիլմի նկարահանումներով զբաղվող ստուդիան որոշեց սցենարի վրա լրացուցիչ աշխատանք տանել, որպեսզի ֆիլմի վարկանիշը լինի PG-13։ Արդյունքում էապես փոխվեց ֆիլմի սյուժեն, հերոսները և երկխոսությունները։ Ֆիլմի այսպես ասած «սցենարի բժիշկը» Ջոն Օգոստն էր[10]։
  • Պլաններ են եղել նկարահանելու ֆիլմի շարունակությունը, բայց դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվել[10]։
  • Օպրա Ուինֆրիի շուու ժամանակ Դեյվ Շափելն ասել է, որ ֆիլմի սցենարը գրվել է հենց նկարահանումների ժամանակ։ Տեսարաններից մեկում Դեյվը պետք է հագներ կանացի շրջազգեստ և մարմնավորեր մարմնավաճառի։ Դեյվը կատեգորիկ կերպով հրաժարվել է նման դերից, պատճառ բերելով, որ աֆրոամերիկացի տղամարդը իրեն նման արարքներ չպետք է թույլ տա[10]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Girl's Best Friend - Jay-Z [04։00]
  2. Criminal Mind - Tyrese [05։05]
  3. Damn - So Plush [04։48]
  4. While You Were Gone - Քելլի Փրայս [04։26]
  5. I Put You On - Կեիթ Սվիթ [04։44]
  6. Blue Diamond - Raekwon [03։40]
  7. Get Away -TQ/Krayzie Bone [03։31]
  8. Rock Ice - Hot Boys [04։51]
  9. Na Na Be Like - Foxy Brown [03։38]
  10. Gimme The Money - Rehab [03։37]
  11. Da Freak - Da Shortiez [04։08]
  12. Please Don't Forget About Me - Ռաֆ Էնդզ [04։06]
  13. All Eyes On Me - Strings [04։04]
  14. Playboy Like Me - Playa [03։36]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0181316/
  2. 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/blue-streak
  3. Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/diamentowa-afera
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=21332.html
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 http://www.imdb.com/title/tt0181316/fullcredits
  7. http://www.interfilmes.com/filme_14601_Um.Tira.Muito.Suspeito-(Blue.Streak).html
  8. 8,0 8,1 http://www.adorocinema.com/filmes/filme-21332/
  9. 9,0 9,1 9,2 http://www.filmaffinity.com/es/film743340.html
  10. 10,0 10,1 10,2 «IMDb; Ադամանդե ոստիկանը (2004); Մանրունքներ». Վերցված է 2013 Մարտի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]