Ադամ Մաշինյան
Ադամ Մաշինյան | |
---|---|
Ի ծնե | Ադամ Ղազարի Մաշինյան |
Ծնվել է | 1922 դեկտեմբերի 11 |
Ծննդավայր | Շնող, Լոռու մարզ |
Վախճանվել է | մարտի 31, 2006 | (տարիքը 83)
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1957) |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ադամ Ղազարի Մաշինյան (դեկտեմբերի 11, 1922, Շնող, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ - մարտի 31, 2006, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, գրաֆիկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1961-1982 թվականներին դասավանդել է ՀՊՄԻ-ում։ 1954 թվականին նկարազարդել է Հովհաննես Թումանյանի «Գիքորը» գիրքը։
Ադամ Մաշինյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Կրասնոյարսկի գեղարվեստի թանգարանում և այլուր[1]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրաֆիկական աշխատանքներ՝
- «Աբովյանը երեխաների հետ», ԵԳԹԻ մրցույթի 2-րդ մրցանակ, 1957
- «Շաբաթօրյակ», 1973
- «Շահումյանի հանդիպումը Լենինի հետ», 1976
- «Ծերունու դիմանկարը», 1985
- «Անդրանիկի դիմանկարը», 1990[2]
- «Ստեփան Շահումյանի վերջին գիշերը», 1958
- «Իսրայել Օրի», 1967
- «Ժողովրդի օգնությունը ռազմաճակատին», 1980[3]
- «Ղրիմ` Շալյապինի ժայռերը», 1996
- «Ալեկոծում», 2004
- «Գուրզուֆի ձկնորսները»[4]
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1957 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Անդրանիկի դիմանկարը», Ադամ Մաշինյան
- ↑ «Ժողովրդի օգնությունը ռազմաճակատին», Ադամ Մաշինյան
- ↑ «Գուրզուֆի ձկնորսները», Ադամ Մաշինյան