(Translated by https://www.hiragana.jp/)
Ալեմաններ - Վիքիպեդիա Jump to content

Ալեմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեմաններ, գերմանական ցեղ։ Առաջին անգամ հիշատակվում է III դարի սկզբում, երբ Ալեմանները խախտեցին Հռոմեական կայսրության սահմանը Հռենոսի և Դանուբի միջև։ V դարում գրավեցին այժմյան հարավարևմտյան Գերմանիան, Էլզասը և Շվեյցարիայի մեծ մասը։ Ալեմանները եղել են գերմանական ժողովրդի կազմավորման կարևոր բաղադրիչը։ Եվրոպական մի շարք լեզուներում Գերմանիայի և գերմանացիների անվանումները ծագել են Ալեմանների անունից։

Եվրոպայում՝ հիմնականում մ.թ. II-III դդ-ից սկսած կատարվել է զգալի էթնիկական տեղաշարժեր, որը պայմանական անվանում են ժողովուրդների մեծ գաղթ։ Սկյութական (Ասքանազյան ծագում ունեցող) և Մերձուրալյան (ուգրո-ֆիննական ծագում ունեցող) ցեղերի ներխուժումները, որոնք զգալի էին IV դ. վերջին քառորդին՝ աղետալի դարձան Հռոմի համար։ Ժողովուրդների մեծ գաղթի անմիջական խթանը հոների տեղաշարժն էր դեպի արևմուտք։ Այդ ցեղախմբերից սկյութական ծագմամբ՝ Ալանները V-րդ դարում գրավեցին այժմյան հարավարևմտյան Գերմանիան, Էլզասը և Շվեցարիայի մեծ մասը,  որոնք III դարի սկզբներից հիշատակվել են Ալեմաններ անվանաձևով։ Երևի դա է պատճառը, որ շատ ժողովուրդներ (հատկապես Եվրոպաբնակ հրեաները) Գերմանիան անվանել են Աշքենազի երկիր։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեմաններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 151