(Translated by https://www.hiragana.jp/)
Ալեքսանդրա Ավկսենտիևա - Վիքիպեդիա Jump to content

Ալեքսանդրա Ավկսենտիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Ավկսենտիևա
Александра Авксентьева
Ծնվել էդեկտեմբերի 2 (15), 1907
ԾննդավայրՀելսինկի, Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական ​​վարչական գործակալություն, Ֆինլանդիա
Վախճանվել էմայիսի 28, 1984(1984-05-28)[1] (76 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարչուհի և գծանկարիչ
Թեմաներգեղանկարչություն[2] և գրաֆիկա[2]
ՀայրNikolai Avksentiev?
ՄայրQ4465373?
ԱմուսինBoris Pregel?
Կայքpregel.org

Ալեքսանդրա Ավկսենտիևա, (ռուս.՝ Александра Николаевна Авксентьева, դեկտեմբերի 2 (15), 1907, Հելսինկի, Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական ​​վարչական գործակալություն, Ֆինլանդիա - մայիսի 28, 1984(1984-05-28)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) ռուս նկարչուհի և գրաֆիկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 2-ին Նախկին Ռուսական կայսրության Հելսինկի քաղաքում։ 1910 թվականին նրա ծնողները ամուսնալուծվում են և մայրը ամուսնանում է բանաստեղծ և քննադատ Միխայիլ Ցետլինի հետ և մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։ Նրանց կապից ծնվել է Վալենտինա Ցետլինը, ով եղել է նշանավոր գիտնական և հոգեվերլուծաբան։

Ալեքսանդրա Ավկսենտիևան ստացել է գերազանց կրթություն Ռուսաստանից դուրս։ Քանի որ նա 1919 թվականից սկսած ապրել է Փարիզում, Ալեքսանդրան ընդունվել է Փարիզի ռուսական դպրոց և այն ավարտել բարձր առաջադիմությամբ։ 1921 թվականին ավարտել է դպրոցը և նույն թվականին ընդունվել դեկորատիվ արվեստի ազգային դպրոց։ Չնայած ֆրանսերեն ուսուցման, 1927 թվականին Ալեքսնադրան ավարտում է ակադեմիան, իսկ 1928 թվականին դասեր վերցնում Նատալյա Գոնչարովայից։

Ուսումը ավարտելուց հետո երիտասարդ նկարչուհին մոր հետ վերադարձել է Մոսկվա։ Նրանց ժամանելու շրջանում Ռուսաստանում բռնկվել էր Փետրվարյան հեղափոխությունը։ Մեկ տարի հետո սկսվում է Հոկտեմբերյան հեղափոխությունը և Բոլշևիկների կարգերը չընդունելով Ալեքսանդրան իր ընտանիքի հետ գաղթում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Մահացել է 1984 թվականի հունիսի 24-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքի արվարձաններից մեկում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]