Ալեքսանդրա Երեմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդրա Երեմյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1918 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մահացել է | հուլիսի 11, 1984 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Ալեքսանդրա Բագրատի Երեմյան (հուլիսի 18, 1918, Երևան, Հայաստան - հուլիսի 11, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետության պատմաբան, տեսաբան։ Ճարտարապետության թեկնածու (1954), ԵրՊԻ դոցենտ։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ[1]։
Ճարտարապետ Լիպարիտ Սադոյանի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1942-1984 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում։
Աշխատություններում հիմնականում անդրադարձել է V-VII դարերի հայկական ճարտարապետության՝ գմբեթավոր կառույցների նախագծման, մոդուլային և համաչափական համակարգերի, ճարտարապետական կոմպոզիցիաների տեսական հիմունքներին, հայկական և բյուզանդական ճարտարապետության փոխհարաբերություններին։
Լույս է ընծայել Հռիփսիմե տաճարին նվիրված մենագրություն, կազմել Արթիկի Սուրբ Աստվածածին (Մարինե, V դար) և Սուրբ Գևորգ (VII դար) եկեղեցիների վերականգնման նախագծերը[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Храм Рипсиме, Ереван, 1955:
- О взаимоотношениях армянской и византийской архитектуры IV-VII вв., Ереван, 1978.
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- О принципах проектирования купольных сооружений Армении V-VII вв..
- О взаимоотношениях армянской и византийской архитектуры IV-VII вв., 1978.
- Основы теории архитектурных композиций.
- Об одном изменении в армянских памятниках VII в.
- К вопросу датировки кафедральной церкви в Аване.
- О принципах проектирования армянских купольных церквей V-VII вв.
- Модель купольного сооружения, найденная в Ангехакоте.
- Модульные и пропорциональные системы купольных сооружений Армении Y-YII вв.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Члены союза». uaa.am (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.