(Translated by https://www.hiragana.jp/)
Ալեքսանդր Գոդունով - Վիքիպեդիա Jump to content

Ալեքսանդր Գոդունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գոդունով
Ծնվել էնոյեմբերի 28, 1949(1949-11-28)[1][2][3][…]
ԾննդավայրՅուժնո-Սախալինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
Մահացել էմայիսի 18, 1995(1995-05-18)[4] (45 տարեկան)
Մահվան վայրՎեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Riga ballet school? (1968)[4] և Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, բալետի պարող, պարուսույց և կինոդերասան
Ամուսին(ներ)Lyudmila Vlasova?
Համատեղ ապրող(ներ)Ժաքլին Բիսեթ
Պարգևներ և մրցանակներ

Ալեքսանդր Գոդունով (ռուս.՝ Александр Борисович Годуов, նոյեմբերի 28, 1949(1949-11-28)[1][2][3][…], Յուժնո-Սախալինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] - մայիսի 18, 1995(1995-05-18)[4], Վեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բալետի և կինոյի ռուս խորհրդային դերասան։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է զինվորականի ընտանիքում։ Երբ լրացավ Սաշայի երեք տարին, ծնողները ամուսնալուծվեցին։ Մայրը, նա ու ավագ եղբայրը Սախալինից տեղափոխվեցին Ռիգա, որտեղ Լիդիա Նիկոլաևնան որդու կամքին հակառակ՝ ով ուզում էր դառնալ զինվորական, 1958 թ. - ին նրան ուղարկեց Ռիգայի խորեոգրաֆիկ ուսումնարան։ Սովորել է Միխայիլ Բարիշնիկովի հետ մի դասարանում։

Ուսումնարանը ավարտել է 1967-ին մանկավարժներ Յու. Կապրալիսի և Ա. Էկիսի դասարանում, 1967—1971 թվականներին Գոդունովը պարել է ՙՙԴասական բալետ՚՚ ("Երիտասարդ բալետ") պետական խորեոգրաֆիկ համույթում, Իգոր Մոիսեևի ղեկավարությամբ։

1971 թ.-ից — Մեծ թատրոնի բալետային խմբում։

1973 թ.-ի բալետի արտիստների Մոսկվայի միջազգային մրցույթի Դափնեկիր (ոսկե մեդալ), ՌԽՖՍՀ (1976) վաստակավոր արտիստ։ Վացլավ Նիժինսկու (Փարիզ) մրցանակի դափնեկիր։

Մեծ թատրոնում Ալեքսանդր Գոդունովի խաղացած դերերը.

  1. Պ. Ի. Չայկովսկի. "Կարապի լիճ": Բեմադրությունը Ա. Գորսկու, բա-դե-տռուա։ 1971 թ.
  2. Պ. Ի. Չայկովսկի. "Կարապի լիճ": Բեմադրությունը Ա. Գորսկու, Ա. Մեսսեռեռի. Արքայազնը։ 1971 թ.
  3. Պ. Ի. Չայկովսկի։ "Կարապի լիճ": Բեմադրությունը Յու. Գրիգորովիչի։ Արքայազնը։ 1971 թ։
  4. Ռ. Շչեդրինը. "Աննա Կարենինա" Վռոնսկի։ Բեմադրությունը Մ. Պլիսեցկայայի, Նատալյա Ռիժենկօ, Վիկտոր Սմիրնով-Գոլովանով։ 1972 թ։
  5. Ֆ. Շոպենը. "Շոպենիանա": Պատանին։ 1972 թ.
  6. Ց. Պունի։ "Ձիուկ-горбунок", բա-դե-տռուա" Օվկիանոսը և գոհարները": Բեմադրությունը Ա. Գորսկու։ ԱՄՆ շրջագայություններում։ 1973 թ.
  7. Լ. Минкус "Դոն Կիխոտ". Базиль. 1973 թ.
  8. Ժ. ԲիզեիՌ. Շչեդրին. "Կարմեն-սյուիտ". Խորեոգրաֆիա Ա. Ալոնսո. Хозе. 1974 թ.
  9. Ա. Պախմուտովա; "Озаренность". Խորեոգրաֆիա։ Ն. Ռիժենկո և Ի. Սմիրնովա-Գոլովանովա։ Սիրելի (առաջին կատարող)։ 1974 թ.
  10. Ա. Ադան։ "Ժիզել". Ալբերտ. 1974 թ.
  11. Գ. Մալեր. "Վարդի մահը". Խորեոգրաֆիա Ռոլան Պետիի։ Պատանի։ 1974 թ.
  12. Ա. Խաչատրյան. "Սպարտակը": Խորեոգրաֆիա Յու Բեմում։ Սպարտակ. 1976 թ.
  13. Տ. Խրեննիկով։ "Սերը սեր է": Խորեոգրաֆիա Վ. Բոկկադորո. Կլավդիո։ (առաջին կատարող)։ 1976 թ.
  14. Ս. Պրոկոֆյով։ "Իվան Գրոզնին". Խորեոգրաֆիա Յու. Գրիգորովիչ։ Իվան արքան։ 1976 թ.
  15. Ի. Ստրավինսկին. "Սրբազան գարուն". Խորեոգրաֆիա։ Ն. Կասատկինայի և Վլ. Վասիլյովի։ Հովիվը։ 1977 թ.
  16. Ս. Ռախմանինով։ "Պագանինի". Խորեոգրաֆիա Լ. Լավրովսկու։ Պագանինիի։ 1978 թ.
  17. Լ. Մինկուս։ "Баядерка". Солор. 1978 թ.
  18. Ս. Прокофьев. "Ռոմեո և Ջուլիետ": Խորեոգրաֆիա Յու. Գրիգորովիչ։ Тибальд (1-րդ կատարող)։ 1979 թ.:

Փախուստ ԽՍՀՄ-ից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 23-ին, 1979 թ-ին Մեծ թատրոնի հյուրախաղերի ժամանակ, Նյու Յորքում 29-ամյա Գոդունովը դիմել էր ամերիկյան իշխանություններին՝ խնդրելով քաղաքական ապաստան։ Նրա բացակայության լուրից հետո խորհրդային իշխանությունները Գոդունովի կնոջը՝ Լյուդմիլա Վլասովային, միակը թատերախմբի, նստեցրել են Մոսկվա թռչող ինքնաթիռ, սակայն ինքնաթիռը բերման է ենթարկվել ամերիկյան իշխանությունների կողմից անմիջապես թռիչքից առաջ, և ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը պահանջել է ապացույցներ, որ Գոդունովի կինը կամավոր է վերադառնում է ԽՍՀՄ։

Այս միջադեպում ներգրավվել են նաև ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-իառաջնորդներ Լեոնիդ Բրեժնևը և Ջիմի Քարտերը։ Ի վերջո, երեք օր անց Վլասովային թույլ են տվել թռչել ԽՍՀՄ։ Այդ իրադարձությունների հիման վրա 1985 թ. ԽՍՀՄ-ում նկարահանվել է " 222 չվերթը" ֆիլմը, որի սյուժեն հիմնված էր իրական դեպքերի վրա, բայց փոփոխված (բալետային դերասանների փոխարեն, դրանում հիշատակվում են մարզիկներ), այդ թվում գրվել է մեկ այլ տեքստ, որը հաճախ ցիտվում է։

Գոդունովի համար ադ ծանր շրջանում, նա մի քանի օր ապրել է Իոսիֆ Բրոդսկու ընկերների տանը։ Մեկ տարի շարունակ Գոդունովը ապարդյուն փորձում էր վերադարձնել կնոջը։ Այս զույգը դարձել է հայտնի որպես սառը պատերազմի "Ռոմեո և Ջուլիետ": 1982 թվականին ձևակերպվել է նրանց ամուսնալուծությունը։

Գոդունովը ընդունվել է Ամերիկյան բալետի թատրոնի խումբ, որտեղ հանդես է եկել որպես մենակատար (principal dancer)։ 1982 թվականին պայմանագիրը թատրոնի հետ չի երկարաձգվել՝ թատերախմբի ղեկավար Միխայիլ Բարիշնիկովի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Որոշ ժամանակ հանդես էր եկել իր խմբի հետ միասին։ Որպես հրավիրված աստղ ունեցել է բազմաթիվ շրջագայություններ ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում, Ավստրալիայում, Իսրայելում, Եվրոպայում, Ճապոնիայում։ 1985 թ-ին հեռացել է բալետից և շարունակել կինոկարերան, որը սկսվել էր դեռևս ԽՍՀՄ-ում։ Սկսած 1981 թ. - ից պարբերաբար դերասանական վարպետության և խոսքի դասեր է վերցրել Ջուլյարդյան արվեստի դպրոցում և լեգենդար Ստելլա Ադլերի ստուդիայում։ Բալետից հեռանալուց հետո պահպանել է ատլետիկ կազմվածքը, զբաղվելով Դևիդ Լիչինի բալետային ակադեմիայում Տատյանա Ռյաբուշինսկայայի ղեկավարությամբ, այնտեղ պարբերաբար անցկացրել է բալետային վարպետության դասեր։

Ֆիլմերում կերտած դերերից են՝ հողագործ "Վկան" ֆիլմում (1985), էքսպրեսիվ դիրիժոր "Պարտքերի փոս" ֆիլմում (1986), ահաբեկիչ Կառլը "Ամուր կաղին" ֆիլմում (1988), միջնադարյան բռնակալ Սկարաբիս, "Մոմե արձանների թանգարան 2; Ժամանակում կորածները" սարսափ ֆիլմում (1992)։ Վերջին դերը 1995 թ. խաղացել է "Գոտի"մարտաֆիլմում՝ խենթ մահապարտ-քիմիկոս Լոթար Կրասնա, ով երազում է նվաճել աշխարհը։

Յոթ տարի մտերիմ հարաբերություններ է պահպանել կինոդերասանուհի Ժաքլին Բիսեթի հետ։

Մայիսի 18-ին 1995 թ., Գոդունովի ընկերները նկատեցին նրա կողմից հեռախոսազանգերի բացակայություն, ինչը բնորոշ չէր վերջինիս։ Նրա տուն Շորխեմ Թաուերս (Ուեսթը Հոլիվուդ, Կալիֆորնիա) են ուղարկել բուժքրոջ, որը և հայտնաբերել է նրան մահացած։ Նա 45 տարեկան էր։

Ըստ բժիշկների, մահը պայմանավորված է եղել հեպատիտի բարդություններով, պայմանավորված խրոնիկ ալկոհոլիզմով[5][6]։

Հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա մահից անմիջապես հետո, Գոդունովի անձնական հրապարակախոս Էվելին Շրիվերն ասել է․ "Նրա մոտ ՁԻԱՀ չի եղել, նա չի կատարել ինքնասպանություն։ Սա նրա կյանքի ամենաերջանիկ շրջաններից մեկն էր..."

Գոդունովի աճյունափոշին ցրել են " Խաղաղ օվկիանոսի վրա, նրա հուշարձանը գտնվում է Լոս Անջելեսում։ Հուշաքարին գրված է՝ "Նրա ապագան անցյալում է մնացել" (անգլ. "His future remained in the past").

Մոսկվայի Վվեդենսկու գերեզմանատանը ևս գտնվում է դերասանին նվիրված հուշաքար, հետևյալ մակագրությամբ՝ "Դու միշտ մեզ հետ ես":

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  5. Fonseca, Nicholas. (2000 թ․ մայիսի 19). , 276147, 00.html «Fall from Grace». ew.com. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  6. 2942385 «Godunov's death linked to alcoholism». Star-News. 1995 թ․ մայիսի 23. էջ 5-!. {{cite news}}: Check |url= value (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]