Ալեքսանդր Դեյչ
Ալեքսանդր Դեյչ Александр Николаевич Дейч | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19 (31), 1899 Ռենի, Izmailsky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 22, 1986 (86 տարեկան) |
Գերեզման | Pulkovo Observatory cemetery |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռումինիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Պուլկովոյի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռումիներեն |
Գիտական ղեկավար | Sergey Kostinsky? |
Եղել է գիտական ղեկավար | Aleksey Kiselyov? |
Ալեքսանդր Դեյչ (ռուս.՝ Александр Николаевич Дейч, դեկտեմբերի 19 (31), 1899, Ռենի, Izmailsky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1986), խորհրդային աստղագետ, աշխատել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում։
Ծնվել է Բեսարաբիայում, Դանուբի ձախ ափին գտնվող Ռենի քաղաքում (այժմյան Ուկրաինայի Օդեսայի շրջան)։ Ապագա աստղագետի հայրը, Նիկոլայ Օսիպովիչ Դեյնչը, ծառայել է ռուսական բանակի 30-րդ հետևակային Պոլտավսկի գնդում, ապա ընդունվել է ռազմական ակադեմիա, ծառայել է Ռյազանում և Սարատովում[1]։ Մայրը, Լուկրեցիա Ասնաստասովնա Դմիտրիադին (հունա-ռումինական ծագումով), Ռենիի առևտրական և քաղաքագլուխ Անաստաս Իվանովիչ Դմիտրիադիի դուստրն էր[2]։ Վաղ մանկությունում՝ մինչև հոր ռազմական ակադեմիա մեկնելը, Ալեքսանդր Դեյնչը ապրում էր իր պապի տանը, որտեղ ապրում էր նաև նրա զարմիկը, անտիկ-պատմաբան Արիստիդ Դովատուրը։ 1918 թվականին Նիկոլայ Դեյնչը ծառայության անցավ Կարմիր բանակում։
1924 թվականին Ալեքսանդր Դեյնչը ավարտել է Լենինգրադի համալսարանը։ 1923 թվականից սկսած մինչև կյանքի վերջը աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում։ 1936 թվականից ղեկավարել է աստղադիտարանի աստղաֆիզիկական բաժնի լուսանկարչական աստղաչափության խումբը։ 1941 թվականի սեպտեմբերից մինչև 1942 թվականի փետրվարը կատարել է աստղադիտարանի տնօրենի պարտականությունները։ Նրա ջանքերով պատերազմի ժամանակ պահպանվել են աստղադիտարանի բազմաթիվ գործիքները, գրադարանի ֆոնդերը և լուսանկաչական նյութերը։ 1945 թվականին նա նշանակվել է աստղադիտարանի լուսանկարչական աստղաչափության և աստղային աստղագիտության բաժնի ղեկավար, որը և ղեկավարել է մինչև 1973 թվականը։ Եղել է նաև Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է սկսած 1937 թվականից։
Ալեքսանդր Դեյնչի հիմնական գիտական աշխատությունները վերաբերվում են լուսանկարչական աստղաչափությանը և աստղային աստղագիտությանը։ Նա հաշվարկել է 18000 աստղերի սեփական արագությունները։ Հայտնաբերել է 61 Կարապի կրկնակի աստղի երկու անտեսանելի արբանյակներ, 6 և 12 տարի պարբերությամբ։
Նրա կողմից ներկայացված ծրագիրը Միջազգային աստղագիտական միության VIII համագումարում, Հռոմում, ընդունվել է որպես միջազգային և իրականացվել է աշխարհի բազմաթիվ աստղադիտարանների կողմից։ Դեյնչը մասնակցել է արևային խավարման դիտարկման արշավախմբերին (1927, 1936, 1945), ինչպես նաև երկու երկայնության որոշման արշավախմբերի։ 1929 թվականի հուլիսի 5-ին հայտնաբերել է (1148) Ռարահու աստերոիդը։
Հեղինակել է ավելին քան 120 գիտական աշխատություններ, ինչպես նաև հանդիսանում է «Պուլկովյան աստղային աստղագիտության դասագրքի» հեղինակներից մեկը։
Եղել է Միջազգային աստղագիտական միության համար 24 «Լուսանկարչական աստղաչափության» հանձնաժողովի նախագահ (1961 - 1966)։
(1792) Ռենի աստերոիդը այսպես է անվանվել Դեյնչի խնդրանքով, իր ծննդավայրի պատվին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սարատովի գուբերնիայի սպաների ցանկը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Դովատուր ընտանիքը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г. Астрономы. Биографический справочник. Киев: Наукова думка, 1977. (ռուս.)
- Фото А. Н. Дейча с телескопом Максутова Пулковской Обсерватории (ռուս.)
|
- Դեկտեմբերի 31 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 22 մահեր
- 1986 մահեր
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային աստղագետներ
- Աստերոիդ հայտնաբերողներ
- 20-րդ դարի աստղագետներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ