Ալեքսանդր Շչերբակով
Ալեքսանդր Շչերբակով ռուս.՝ Александр Сергеевич Щербаков | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 10), 1901 |
Ծննդավայր | Ռուզա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 10, 1945[1][2] (43 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ |
Մասնագիտություն | պետական գործիչ, քաղաքական գործիչ, գրող և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և ՈՒԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Politburo of the Central Committee of the Communist Party? |
Alexander Shcherbakov Վիքիպահեստում |
Ալեքսանդր Սերգեյի Շչերբակով (ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Щербако́в, հոկտեմբերի 10, սեպտեմբերի 27, 1901, Ռուզա, այժմ՝ Մոսկվայի մարզում - մայիսի 10, 1945, Մոսկվա), խորհրդային քաղաքական գործիչ, գեներալ-գնդապետ (1943), ԽՄԿԿ անդամ (1918)։
Սովորել է Յա․ Մ․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանում (1921-1924) և Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում (1930-1932)։ 1918-1922 թվականներին կոմերիտական աշխատանք է տարել։ Եղել է Ռուսաստանի կոմունիստ երիտասարդների միության 3-4 համագումարների պատվիրակ։ 1932-1936 թվականներին աշխատել է ՀամԿ(բ) կ Կենտկոմի ապարատում։ 1936 թվականից՝ ՀամԿ(բ) կ Լենինգրադի, Իրկուտսկի և Դոնեցկի մարզկոմների քարտուղար։ 1938 թվականից ՀամԿ(բ) կ Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղարն էր, միաժամանակ՝ 1941 թվականից ՀամԿ(բ) կ Կենտկոմի քարտուղար, 1942 թվականից՝ խորհրդային բանակի գլխավոր քաղվարչության և Սովինֆորմբյուրոյի պետ, պաշտպանության ժողկոմի տեղակալ։ Եղել է ՀամԿ(բ) կ 17-18 համագումարների պատվիրակ, ԽՍՀՄ 1 գումարման գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՄԿԿ 18 համագումարում ընտրվել է ՀամԿ(բ) կ ԿԿ անդամ։
Պարգևատրվել է Լենինի 3 և 3 այլ շքանշաններով, ինչպես նաև մեդալներով։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի տակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ TracesOfWar
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Շչերբակով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 551)։ |
- Հոկտեմբերի 10 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 10 մահեր
- 1945 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պետական գործիչներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային ռազմական գործիչներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին