Ահա թե վագր
Արտաքին տեսք
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ալեքսանդր Տրուսով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1963 |
«Ահա թե վագր», նկարված խորհրդային մուլտֆիլմ մի կատվի մասին, որն իրեն վագր էր երևակայում։ Ալեքսանդր Տրուսովի ռեժիսորական դեբյուտն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրերից մի օր գծավոր կատուն, գրքում նկատելով վագրի նկարը, մտածում է, որ նման է նրան և որոշում է վագր դառնալ։ Նա իր տեսքով որոշում է վախեցնել շանը, հնդկահավին, այծին, բայց իզուր, քանի որ ոչ ոք չի վախենում։ Եվ միայն փոքրիկ մուկը, նրան տեսնելով, արագ վազում է իր բույնը։ Կատուն ուրախացած իր հաջողության մասին պատմում է իր մայրիկին, բայց մայրիկն ասում է, որ մկները միշտ են վախենում կատուներից։ Վագր լինելը անհետաքրքիր համարելով, կատուն վազում է գնդակով խաղալու։
Ֆիլմի վրա աշխատել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Ելենա Սելեզնյովա
- Ռեժիսոր՝ Ալեքսանդր Տրուսով
- Բեմադրող նկարիչներ՝ Իգոր Պոդգորսկի, Ալեքսանդր Տրուսով
- Կոմպոզիտոր՝ Տատյանա Նազանովա
- Օպերատոր՝ Եկատերինա Ռիզո
- Հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Պրիլուցկի
- Նկարիչ-մուլտիպլիատորներ՝ Ռենատա Միրենկովա, Բորիս Բուտակով, Տատյանա Տարանովիչ, Լեոնիդ Կայուկով, Կոնստանդին Չիկին, Վլադիմիր Արբեկով, Վլադիմիր Կրումին, Նիկոլայ Ֆեոդորով
Դերերը հնչյունավորում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռինա Զելյոնայա` Կատու
- Կլարա Ռումյանովա` Ճուտիկ
- Տամարա Դմիտրիևա` Մայր կատու
- Յուրի Խրժանովսկի` Շուն
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականի Նիկոչեի (Արգենտինա) մանկական ֆիլմերի միջազգային փառատոն. «Արծաթե գավաթ»[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 646. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Вот так тигр!»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|